Տիգրան Բարսեղյանը կարող է տեղափոխվել հունական ակումբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարիերան կարող է շարունակել Հունաստանում:
Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված է հունական Սուպերլիգան ներկայացնող ԱԵԿ-ը: Ֆուտբոլիստի և ակումբի միջև վերջնական համաձայնություն դեռ չկա, բայց,ըստ ամենայնի, ֆուտբոլիստը կտեղափոխվի այդ ակումբ:
Տիգրան Բարսեղյանը մինչ այս հանդես էր գալիս ղազախական «Կայսար»-ի կազմում, որի հետ արդեն ավարտված մրցաշրջանում դարձել է երկրի գավաթակիր: