Հերթական հետաքրքրական նյութը բոտեքսի մասին․ Կորյուն Գրիգորյան

«Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» ՀԿ նախագահ Կորյուն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Շնորհակալ եմ իմ ֆեյսբուքյան ընկերներից, նորանոր ու հետաքրքրական նյութեր բոտեքսի մասին տրամադրելու համար։
Այսօր կցանկանայի ներկայացնել ՀՀ Փաստաբանների պալատի նիստում քննված կարգապահական գործի մասին։ ՀՀ Փաստաբանների պալատ է ստացվել ՌԴ քաղաքացու, այսուհետ դիմողի, անունը դիտավորյալ չեմ նշել, դիմումը։ Այդ դիմումում ասվում է, որ 2014թ նոյեմբերին նա <<Վելես>> հկ․ նախագահ Մարինա Պողոսյանի միջոցով հանդիպել է փաստաբանի հետ, անունը չեմ նշում դիտավորյալ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փաստաբանը պետք է ծանոթանա ՍՊԸ-ի վերաբերող գործի նյութերին, անունը ՍՊԸ-ի դիտավորյալ չեմ նշում, և կազմի հանցագործության մասին դիմում, որը դիմողը պետք է ներկայացներ ՀՀ գլխավոր դատախազությում։
Դիմողը հայտնել է, որ նույն թվականի նոյեմբեր ամսին Մարինա Պողոսյանի միջոցով փաստաբանին փոխանցել է 500 ԱՄՆ դոլար, քանի որ փաստաբանը կանխավճար էր պահանջել։
Դիմողը նշել է, որ նույն թվականի դեկտեմբեր ամսին, երբ կրկին անգամ այցելել է Հայաստան, հանդիպել է փաստաբանի և Մարինա Պողոսյանի հետ և փաստաբանը դիմողի ներկայությամբ հաստատել է, որ ստացել է 500 ԱՄՆ դոլար կանխավճարը և կնքել է պայմանագիր։
Դիմողի խոսքով որոշ ժամանակ անց, երբ ծանոթացել է փաստաբանի կազմած դիմումի տեքստին, հասկացել է, որ փաստաբանը պարզապես չի ծանոթացել գործի նյութերին և կազմել է ոչ պատշաճ ու իրավիճակը ոչ լիարժեք արտացոլող տեքստ։
Ըստ դիմողի՝ նշվածից հետո նա ցանկություն է հայտնել խզել փաստաբանի հետ պայմանագիրը և հետ է պահանջել իր գումարը, սակայն փաստաբանը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է վերադարձնել այն։
Այստեղ ուզում եմ ներկայացնել փաստաբանի բացատրությունից մի շատ փոքր, բայց կարևոր հատված․ Ըստ փաստաբանի․ դիմողի անունից Մարինա Պողոսյանը իրեն ոչ մի գումար չի փոխանցել․․․
Հետևությունները թողնում եմ ձեզ․․․