Փաշինյանի բոլոր ստերն օր օրի բացահայտվում են

Նիկոլ Փաշինյանի և իր գլխավորած իշխանության քայլերի շնորհիվ «հեղափոխություն» կոչվածի հոմանիշը դարձել է «խաբեություն»-ը: Նիկոլ Փաշինյանի սկսած «հեղափոխություն»-ը մեծ ոգևորություն էր առաջացրել հանրության շրջանում, քանի որ մարդիկ հույս ունեին, որ ընդդիմդիր Նիկոլը, որը միշտ իրենց սրտից է խոսել ԱԺ-ում, կլուծի իրենց խնդիրներն ու ոտքի կհանի երկիրը: Սակայն արի ու տես, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր ժամանակ ունեցած ելույթներն են ամբողջությամբ ստի վրա հիմնված: Լևոնական, այնուհետև լևոնանիկոլական շրջանակների շնորհիվ տարիներ շարունակ տարբեր չափաբաժիններով ստեր են մատուցվել ժողովրդին նախորդ իշխանությունների վերաբերյալ, ինչը պայթեց հենց Նիկոլի կառավարման 1,5 տարվա ընթացքում:
Վերը նշվածի լավագույն օրինակը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող արշավն է, որը սկսվել է դեռևս շատ տարիներ առաջ: Թե ինչո՞ւ է թիրախավորված հենց նախագահ Քոչարյանը, պարզից էլ պարզ է. նա է ժամանակին վիժեցրել Լևոն Տեր-Պետրոսյանի հրեշավոր ծրագրերը կապված Արցախի հետ, նա է 2008 թվականի մարտի 1-ին փրկել երկիրը քաղաքացիական պատերազմից, որը հրահրում էին ԼՏՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը: Միանշանակ, տրամաբանական է, որ Նիկոլ Փաշինյանը, այս ամենը լավ իմանալով, առաջինը պետք է չեզոքացներ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի այս անգամ իրեն խանգարող չլիներ: Հենց դա է պատճառը, որ այժմ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ապօրինի կալանքի տակ մնալ՝ գործով, որում որևէ իրավական հիմք չկա: Մարտի 1-ի գործը իշխանությունները վաղուց պարտվել են: Վերջերս էլ բացահայտվեց «4 միլիարդի» մասին միֆը, որով տարիներ շարունակ Փաշինյանն ու լևոնական այլ շրջանակները փորձել են կերակրել հանրությանը: Փաստացի այս իշխանության հենքը կեղծիքն ու սուտն է, որով փորձում են ապակայունացնել երկիրը՝ ապառնալով թե՛ ժողովրդի, թե՛ պետության անվտանգությանը: