Նրանք է՞լ են հավատում այդ թվերին, թե՞ ուղղակի թքած ունեն վարչապետի հոգեկան առողջության խաթարման ու օրեցօր խորացող դինամիկայի վրա. քաղաքագետ
Այլընտրանք ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ մարդը սկսում է բազմության առաջ երկար-բարակ մենախոսել, դիմացիների մոտ պետք է առաջացնի տագնապ՝ վերջինիս հոգեխանգարման վերաբերյալ: Եթե մենախոսողը մի ամբողջ հանրապետության <<ժողընտիր>> վարչապետն է, մտահոգությունը պետք է ավելի համապարփակ բնույթ կրի:
Օրերս ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ վարչապետը ամբիոնից ինքն իրեն հռետորական հարցեր էր ուղղում ու Սունդուկյանի հայտնի հերոսի ինքնավստահությամբ պատասխանում՝ <<այո՛, սա հեղափոխական բյուջե է>>, <<եթե բյուջեն հեղափոխական չէ, ապա ի՞նչ է>>:
Բերում էր <<վիճակագրաան թվեր>>՝ 135, 174, 216. 327% աճերի, թռիչքների, վերելքների մասին, և ամեն անգամ կրկին և կրկին հռետորաբար ճղճղում՝ <<եթե սա հեղափոխական չէ, ապա ի՞նչ է>> ու անմիջապես տալիս սեփական հարցերի պատասխանը՝ <<այո՛, սա հեղափոխական բյուջե է>>...
Վարչապետի հոգեխանգարմամբ լրջորեն անհանգստանալու փոխարեն ամեն անգամ <<եթե սա հեղափոխական չէ, ապա ի՞նչ է>> հարցադրման պատասխանը լսելուց դահլիճում հնչում էին ծափեր: Նրանք էլ են հավատու՞մ այդ թվերին, թե՞ ուղղակի թքած ունեն վարչապետի հոգեկան առողջության խաթարման ու օրեցօր խորացող դինամիկայի վրա: