Հպարտանում եմ քեզնով և շնորհակալ եմ մեր ծնողներին քեզ համար. Գայանե Քոչարյանը շնորհավորել է եղբոր ծննդյան տարեդարձը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, ինստագրամյան իր էջում շնորհավորել է եղբոր՝ Լևոնի տարեդարձը՝ համատեղ լուսանկար հրապարակելով: Լուսանկարին կից Գայանեն գրել է.
Ծնունդդ շնորհավոր, իմ արժանապատիվ, խելացի, շատ հավասարակշռված և զուսպ եղբայր։ Երբեք չկորցնես այս հատկանիշներդ՝ ուշադրություն չդարձնելով դժվարություններին և չընկրկելով շուրջդ տեղի ունեցողից:
Հպարտանում եմ քեզնով և շնորհակալ եմ մեր ծնողներին քեզ համար: