Հալեպի մոտ մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ. ՍԱՆԱ
Շաբաթ օրը Հալեպի հարավ-արեւելքում, Էլ Բաբ քաղաքում մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ, կան նաեւ վիրավորներ, տեղեկացնում է ՍԱՆԱ-ն։
Տեղի աղբյուրները հաղորդում են, որ պայթյունը որոտացել է մեքենայում, որը կայանել էր ավտոտնակում։
Տեղեկացվում է, որ պայթյունը զգալի վնաս է հասցրել տեղի բնակիչների տներին եւ ունեցվածքին։