Երևան, 08.Դեկտեմբերի.2019, 00:00
Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է ՀՀ կառավարության դիրքորոշումը խիստ և հստակ է՝ գումարի դիմաց բանակում չծառայել այլևս հնարավոր չի լինի Դատախազները դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը (ուղիղ) Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Երևանում դեսպանություն բացելու նախագիծը ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նրա վարորդը և ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են Հին ռիսկերը օրակարգում են. Արմեն Գևորգյան. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 40-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (տեսանյութ)

Վաճառական, թե վաշխառու. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՎԱՃԱՌԱԿԱՆ, ԹԵ՞ ՎԱՇԽԱՌՈՒ

«Լիդերը հույսի վաճառական է» - Նապոլեոն Բոնապարտի այս միտքը թերեւս շատերին է հայտնի, քանի որ այն Բոնապարտի ամենամեջբերվող մտքերից է։
Ըստ որոշ աղբյուրների՝ այն գրի է առնվել քարտեզագետ Էմանուել Լաս Կազի կողմից, ում բախտ էր վիճակվել հանդիպել Նապոլեոնին՝ վերջինիս՝ Սուրբ Հեղինե աքսորված լինելու ժամանակահատվածում եւ գրի առնել նրա մտքերը՝ «Սուրբ Հեղինե կղզու բանտարկյալի մտքերը եւ մաքսիմները» հայտնի գրքում։ Հատկանշական է, որ Լաս Կազը հանդիպել էր Նապոլեոնին ոչ թե նրա փառքի գագաթնակետին, այլ այն ժամանակ, երբ երբեմնի ամենահայտնի լիդերը կորցրել էր իր իշխանությունը եւ որպես աքսորյալ վերագնահատում էր իր հաղթանակները ու պարտությունները Սուրբ Հեղինե կղզում։ Ասել է թե՝ այս միտքը հաղթանակների գագաթնակետում գտնվող մարդու միտք չէ, այլ ամեն ինչ կորցրած լիդերի հետհայացք իշխանության նկատմամբ։

Անկասկած հույսը մարդու համար ունի մի քանի դերակատարում։ Այն կարող է ապրեցնել ամենածանր իրավիճակներում, թույլ տալ հաղթահարել ամենաբարդ փորձությունները։

Միեւնույն ժամանակ, ինչպես նավի վրա չի կարելի ունենալ ընդամենը մեկ խարիսխ, այնպես էլ կյանքում չի կարելի հենվել միայն հույսի վրա, քանի որ նույն հույսը կարող է բթացնել վտանգի զգացողությունը, մարդուն անընդհատ պահել անգործության մեջ՝ հավատով, որ հետո լավ է լինելու։ Ամենավտանգավորը, սակայն, երբ որեւէ այլ անձ մյուսի մեջ սին հույսեր է արթնացնում, կամ, ինչն ավելի սարսափելի է, երբ սին հույսեր է վաճառում՝ բարդ խնդիրների համար առաջարկելով հեշտ, բայց գործնականում անիրագործելի լուծումներ։

Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում մեծ դերակատարում ուներ հույսի գործոնը։
Անհերքելի է, որ նախորդ տարի ապրիլ-մայիսին մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ փոփոխությունների եւ լավի սպասումով։ Դա է պատճառը, որ, երբ հետադարձ հայացք եմ նետում այդ օրերին, հրապարակը եւ առհասարակ ողջ երկիրը պատկերվում է որպես հույսի մի մեծ «տոնավաճառ», ուր մարդիկ սպասում էին հույս գնելու իրենց հերթին եւ ուր կար հույսի մեկ «վաճառական», ով հասցնում էր բոլորին հույս վաճառել։ Դա երկրի գործող վարչապետն էր՝ այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Այդ հույսը գնորդ առ գնորդ տարբեր էր։ Ոմանք գնել էին հույս, որ բոլոր թալանչիները կպատժվեն, մենաշնորհները կվերացվեն ու երկիրը շեշտակի տնտեսական աճ կգրանցի։ Մյուսները գնել էին հույս, որ վերջապես արագաչափեր չեն լինի, կարմիր գծերը կվերացվեն, կլինեն բարձր աշխատավարձեր, գազը կէժանանա։ Շատերը գնել էին հույս, որ կլինի անկախ դատական համակարգ, երկրում ուղենիշներ կլինեն արդարությունը եւ իրավունքի գերակայությունը։ Ու թեեւ հույսը յուրաքանչյուր գնորդի մոտ տարբեր էր, զարմանալիորեն վաճառականի մոտ ամեն ինչի հույս կար՝ անկախ նրանից խնդիրը վերաբերում էր, ասենք, օրինակ, ջրագիծ կառուցելուն, թե Արցախյան հիմնահարցի լուծմանը. վաճառականը չէր խորշում ու բոլորին հավաստիացնում էր, որ ինքը վաճառում է հենց այն հույսը, ( «ապրանքը») որի համար եկել էր տվյալ գնորդը։

Ինչպես ցանկացած ապրանքի, այնպես էլ այս դեպքում, ապրանքի հատկանիշները ի հայտ են գալիս դրա տուփը բացելուց ու ապրանքը փորձարկելուց հետո։ Ու, բնականաբար, ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են բացում իրենց գնած հույսի տուփը՝ ստուգելով, թե արդյոք իրեն խոստացված ու վաճառված «ապրանքները» նույն են, թե ոչ։

Ամենակարեւորն այն է, որ, ողջամտության չափանիշին համահունչ, պետք է բացել քո սեփական տուփը ու ստուգել՝ ինչպես ու ինչքանով է արդարացել քո հույսը, այսինքն ՝բարելավվել քո կյանքը, բավարարվել քո ակնկալիքը, այլ ոչ թե օրինակ ինչքանով է վատացել ուրիշի կյանքը։
Քսան տարվա թալանի հեքիաթը չպատմեք, քանզի կա դրա հակառակ հեքիաթը՝ երեսուն տարվա թալանինը ու բացի այդ, եթե այդ հեքիաթը ճիշտ լիներ, ապա տրամաբանական է , որ քսան տարի թալանած երկրում 55 միլիոն եվրոյանոց նոր ինքնաթիռը կամ նոր ավտոմեքենան չէ, որ առաջնահերթ ծախս պետք է լինեին, կամ առհասարակ հնարավոր լինեին, այլ օրինակ, պետական ծառայողի , այո ոչ նախարարի աշխատավարձը կրկնապատկելը։

Այս շարքի ընթացքում կփորձեմ ներկայացնել իմ տեսակետն առ այն, թե յուրաքանչյուր կոնկրետ հույսի դեպքում ինչ է հայտնաբերվել կամ հայտնաբերվելու տուփում։

Իհարկե սա չի վերաբերում «վաճառականի» մերձավորներին, թիմակիցներին, ճամբար փոխած ու անաչառ «ծանր» քաշայիններին։ Նրանց հույսերը Գերարդարացված են։
Հավասարակշռության համար էլ համարենք, որ նախկին իշխանական շրջանակներն էլ հույս չունեն ու դատենք միայն ՀՀ սովորական քաղաքացու դիրքերից ելնելով։

Եզրահանգումները ձեր ներսում կարող եք դուք կատարել՝ ինքս իմ կարծիքը ոչ մեկին պարտադրելու միտք չունեմ, ինչպես նաեւ ինձ որեւէ մեկը իր կարծիքը չի կարող պարտադրել։

Վերջիվերջո, անհրաժեշտ է հասկանալ, թե հույսի վաճառականը իր ապրանքի համար վճարված ամենաթանկ գինը՝ լեգիտիմ իշխանությունը օգտագործում է երկրի բարեկեցության համար, ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումների համար, թե մսխում է այն սեփական վրեժխնդրության համար։ Ի վերջո, քաղաքական բանավեճի առանցքը պետք է լինի ոչ թե, ով է ավելի վատ՝ նախկին իշխանությունը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կամ էլ նույնիսկ ով է ավելի լավը, այլ այն, թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը, իրական փոփոխություն առաջարկողը, այլ ոչ հերթական հույս վաճառողը։ Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը։

Շուտով՝ մաս առաջին՝ երբ տուփում հայտնաբերում եք Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ ստեղծագործությունը.....
Հ.Գ. Ազատ եք մեկնաբանություններում նշել այն հույսը, որն ըստ ձեզ իրականություն չի դարձել՝ առաջարկելով թեմաներ։

Աղետի գոտում 8500 բնակարանով տուժած ընտանիքներին ապահոված նախագահը արդեն 2-րդ տարին դեկտեմբերի 7-ին գտնվում է ապօրինի անազատության մեջ. Գայանե Ավետիսյան Երկար դադարից հետո վերջապես կառուցվեց մշակույթը կրողների ու մշակութասերների քաղաքը. Շնորհակալ ենք, նախագահ. Գնել Մանուկյան Չբռնե՞մ ու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին գործից հանեմ. Արսեն Բաբայան Ինչու հենց «Սիլ Ինշուրանսը». պարզապես բիզնե՞ս, թե՞. 168.am Ադրբեջանում նախաձեռնված «սպիտակ հեղափոխության» հնարավոր նպատակները Շումախերի չեմպիոնական Ferrari-ն աճուրդում վաճառվեց 6,6 մլն դոլարով «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ, որի մեջ 4000 դոլար է եղել (լուսանկար) Հրդեհ տան ննջասենյակում.բնակիչները ծխահարվել են Հավելյալ ծախս է. քաղաքացիները դժգոհում են Գյումրու մաքսատնից (տեսանյութ) Ովքե՞ր և ի՞նչ ջանքերի գնով արեցին այն և մի՞թե կարելի է հետ նայել ու չգնահատել դա․ Գարեգին Պետրոսյան ՀՀ ԿԲ-ն և KfW բանկը ստորագրել են 60 միլիոն եվրոյի երեք նոր վարկային համաձայնագրեր Երեւանում թալանել են ԱԺ պատգամավորի Toyota-ն. հափշտակել են խմիչքներ եւ բջջային հեռախոսը. Shamshyan.com Մեքսիկան հայտարարել է վերջին 30 տարում ամենախոշոր նավթահանքը հայտնաբերելու մասին Բաղդադում զինված մարդիկ հարձակվել են բողոքողների վրա. զոհվել է առնվազն 50 մարդ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեք անգամ 100 տոկոսով պարգևատրել է իրեն․ Factor.am Չէինք էլ պատկերացնում, որ աշխարհում կարող են լինել քաղաքներ, որտեղ չկան ավերված շենքեր, հացի հերթեր, քանդված մայթեր ու փողոցներ. Սերգեյ Յարմալոյան (լուսանկարներ) Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Բյուրականում տարբեր մեքենաներից գողացել է ընդհանուր 6 հատ էլեկտրական մարտկոց. հեղինակը այլ գյուղից է Պարգեւավճարներ, այո, տրվելու են, քանի դեռ չի գտնվել վարձատրության լավագույն համակարգը. Ջանջուղազյան Ներքին Գետաշենում վերաօծվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (լուսանկարներ) Հայտնաբերվել են հետախուզվողներ Վախ փսխումից. կինն արտասովոր ֆոբիայի պատճառով զրկվել է աշխատանքից եւ ընկերներից Ֆինանսների նախարարությունը 16-ով կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը Մենք քեզ շին. թույլտվություն, դու մեզ՝ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք․ ո՞ւր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը․ Թեհմինա Վարդանյան (լուսանկարներ) Ադրբեջանցիները Վրաստանից իրենց հայի տեղ էին դնում. Ադրբեջանում հայտնաբերել են սկանդալային տեսանյութի մասնակիցներին (տեսանյութ) Ինչո՞ւ են թերակատարվում կապիտալ ծախսերը. Ատոմ Ջանջուղազյանը խոստացավ փոխվել Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ Հայտնաբերվել են 10 օր շարունակ հանրապետութունը ցնցած՝ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողները․ Shamshyan.com Հարցման մասնակիցների 80 տոկոսը դեմ է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգին Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը Ռոբերտ Քոչարյանի տեղում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը. Միհրդատ Մադաթյան Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը Այս շաբաթ կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Լայքի» գերին. ինչո՞ւ է թվային մանիպուլյացիաներ անում Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Ողբերգական դեպք Աբովյանում. դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել. Shamshyan.com Ֆուտբոլային պաշտոնյաները ցուցաբերեցին իրենց կողմնակալ վերաբերմունքը. «Փյունիկ»-ի նախագահ Արոնյանը պարտվեց Կարլսենին «Ժողովուրդ». Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ «Հրապարակ». Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». Այս Ամանորին Երևանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք ՊՆ-ն 2,4 մլրդ դրամի պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանի ընկերության հետ (լուսանկարներ). Hetq.am Կոտայքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, Կապան և Քաջարան քաղաքներում մառախուղ է «Փաստ». «Զտում». սիրով ազատվում են «հնաբնակներից» «168 ժամ». «Դավիթ Տոնոյանը պետք է պատրաստ լինի» Լույս չի լինելու Երևանում և 6 մարզում «Հրապարակ». Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Ի՞նչ է գաղտնի բանակցվում Արցախի հարցով․ ինչու՞ է ԱԳՆ-ն մոլորեցնող հայտարարություն տարածում. Politik.am ՊՆ-ն դիզվառելիքի մատակարարաման պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուի ընկերության հետ. 168.am Գաբրիել Սարգսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն Իրավունքը ստորադասվում է վարչապետի պահանջմունքներին․ Արթուր Ղազինյան Փաշինյանը ջղաձգվում է «վերադարձող գնացքների» աղմուկից Հարցուպատասխան-շոու անգրագետ Պողոսի և իր բազմամարդ ընտանիքի համար. 7or.am Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Բանդոլում հայկական խաչքարի պղծումը 600 միլիոնի կորուստը բացահայտած անձին հեռացրել են հիմնադրամի կազմից․ 168․am Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում Բազումի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ) Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Կումայրիի ոստիկանները բացահայտել են կնոջ դանակահարության դեպքը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու ՔԿՀ-ների ծառայողները մեծ թվով արգելված իրեր են հայտնաբերել խուզարկությունների արդյունքում ՀՖՖ-ն կասեցրեց 7 կազմակերպության անդամություն Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է անվաշղթաներով բեռնատարների համար Ավելի շատ նահանջի է նման. քաղաքացիները՝ արցախյան բանակցությունների մասին (տեսանյութ) ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը ՀՖՖ-ն հրապարակում է նախագահի եւ գործկոմի անդամների թեկնածուների անունները (տեսանյութ) Ադրբեջանցի լրագրողները խոստովանել են, որ իրենց երկրում այլախոհություն չկա ղարաբաղյան հարցում. Ալեքսանդր Իսկանդարյան Գողություն կայանված ավտոմեքենայից Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից Հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ. միջանկյալ ամփոփում Հյուսիս-հարավ ծրագրին առնչվող քրգործի վերաբերյալ Ջրամատակարարումը Արարատի մարզում կվերականգնվի առաջիկա ժամերին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը ՀՀ կառավարության դիրքորոշումը խիստ և հստակ է՝ գումարի դիմաց բանակում չծառայել այլևս հնարավոր չի լինի Ակնկալում ենք, որ կգտնվի 1 դատավոր, ով Նիկոլ Փաշինյանին կասի ոչ, իսկ ՀՀ օրենքներին՝ այո (տեսանյութ)