Սա հետհեղափոխական Հայաստանի առաջին լուրջ նախաձեռնությունն էր, որն իր հարկի տակ հավաքել էր քաղաքական մտքի առաջամարտիկներին և փորձառու քաղաքական գործիչների. Նարեկ Մանթաշյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մասնակցեցի «Վերնատուն» հասարակական-քաղաքական համաժողովին և ցանկանում եմ կիսվել տպավորություններով...
Սա հետհեղափոխական Հայաստանի առաջին լուրջ նախաձեռնությունն էր, որն իր հարկի տակ հավաքել էր քաղաքական մտքի առաջամարտիկներին և փորձառու քաղաքական գործիչների, սակայն այս միջոցառումը կարևոր էր նաև նրանով, որ ավագ սերնդի գործիչների կողքին, հավասար խոսքի իրավունքով հրավիրվել էին նաև մեր սերնդի ներկայացուցիչներ ու ոչ մի ելույթում առկա չէր սերունդների բախում, այլ ընդհակառակը կար գաղափարական խոսք, որին երիտասարդներս հետևում էինք նոր բան սովորելու, իսկ ավագները հպարտությամբ, որ իրենց կողքին կան նման մտածող երիտասարդներ:
Հույս ունեմ, որ նման միջոցառումները կձևավորեն ՀՀ ներքաղաքական կյանքի օրակարգը:
«Վերնատուն» միավորմանը մաղթում եմ կանաչ ճանապարհ և բեղուն գործունեություն