Երևան, 05.Հուլիսի.2020, 00:00
Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում Բերք չունենք, ապրուստի միակ միջոցը դա էր, հիմա պետք է մի կերպ գոյատևենք. գյուղացիները դժգոհում են (տեսանյութ) Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 580-ով Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը խնդրել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Մեկ օրում 662 նոր դեպք, 10 մահ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում խրեց վերջին սեպը Կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք. մահերի թիվը հասել է 459-ի Երկրաշարժ Արարատի մարզում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալ Մոտակա ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

ՊՎԾ-ն ամփոփել է ոստիկանությունում ընթացող ուսումնասիրության առաջին արդյունքները․ առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը նախնական գնահատմամբ գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող  երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները:  Այս մասին հայտնեցին ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից:

Ուսումնասիրությունն իրականացվել է՝

ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ, 

բ) ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ,

գ) գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերի նկատմամբ:

 ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանն առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը, նախնական գնահատմամբ,  գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ խախտումներ, որոնք թեև արձանագրվել են, սակայն դրանց արդյունքում պետությանը հասցված վնասի չափն այս փուլում հնարավոր չի եղել հստակեցնել:

Ընդհանուր առմամբ, ՀՀ ոստիկանությունում իրականացված և Ծառայության կողմից ռիսկային գնահատված գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումները վերլուծելով՝ նշված գործընթացները կարելի է բնորոշել ոչ մրցակցային, խտրական չափորոշիչների կիրառմամբ, ձևական բնույթի մրցույթներ: Նկարագրված իրավիճակն առկա է մասնավորապես՝ քարթրիջների, պլաստիկ քարտերի, տեսանկարահանման սարքերի ձեռքբերման, ձերբակալված անձանց պահպանման նպատակով սննդի մատակարարման, ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման և այլ գործընթացներում։ Առկա է հիմնավոր կասկած մի շարք դեպքերում փոխկապակցված անձանց կողմից միևնույն մրցույթին կազմակերպված մասնակցության, առերևույթ ոչ արժանահավատ,  կեղծ պայմանագրերի ներկայացման, ներկայացված փաստաթղթերում կեղծ ստորագրություններ դնելու, ուռճացված գներով պայմանագրերի կնքման, ոչ բավարար հիմքերով մասնակիցների մերժման, մրցույթը հաղթած և ապրանքի մատակարարումից կամ ծառայության մատուցումից հրաժարված մասնակցին գնումներին մասնակցության իրավունքից զրկելու առաջարկի չներկայացման՝ արդյունքում հնարավորություն տալով ավելի բարձր գին ներկայացրած մասնակցին մրցույթում հաղթող ճանաչվելու, տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող ապրանքի մատակարարման ու ընդունման և այլ անօրինական  գործընթացների իրականացման վերաբերյալ: Արձանագրվել է նաև մի շարք գնման ընթացակարգերի փաստաթղթերի փաթեթների կորուստ, որի վերաբերյալ Ծառայության կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին. ընթանում է ծառայողական քննություն։

ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված առանձին դեպքեր մի մասը ներկայացված են ստորև՝

  1. Ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վահան» հիմնադրամին դրամաշնորհների տեսքով փոխանցված գումարներից 368,437,408 դրամը օգտագործվել է հիմնադրամի կանոնադրական նպատակներին ոչ համապատասխան։
  2. ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման գործընթացների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 08.10.2010թ-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «X» ընկերության միջև ՀՀ ոստիկանության կարիքների համար տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման նպատակով կնքվել է գնման պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Նշված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը մրցակցային երկխոսություն գնման ձևով չի հիմնավորվում և այն կրել է ձևական բնույթ, մինչդեռ 19.12.2014թ-ին կնքված պայմանագրի շրջանակներում գնման առարկաների միավորի գները էապես աճել են։ Ընդ որում, գները բարձրացվել են դեռևս գնման հայտով, որի վերաբերյալ որևէ հիմնավորում ներկայացված փաստաթղթերի փաթեթներում առկա չէ: Այսինքն՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից գնման հայտով ներկայացված 3 գնման առարկաների մասով չհիմնավորված բարձր միավոր գների հիման վրա «X» ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ նախկինում առկա պայմանագրի գնման առարկաների միավոր գներից բարձր գներով, որը հանգեցրել է 462,729 ֆրանկ ավել ծախս կատարելուն:
  3. 3. ՀՀ ոստիկանության կողմից «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող սուբսիդիաների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ ՀՀ ոստիկանության և «X» ՍՊԸ-ի միջև հաստատված պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետներում չեն կատարվել, որի արդյունքում առաջացել է ՀՀ ոստիկանության կողմից 1,183,554,400 դրամի վերականգման պահանջ։ Պետական վերահսկողական ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը համատեղ քայլեր են ձեռնարկում նշված խնդրի կարգավորման ուղղությամբ։

4Ոստիկանության համար շարժական գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գործընթացներում՝

  • ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ զուգորդված առերևույթ կեղծ փաստաթղթերի կազմմամբ և օգտագործմամբ մեկ գերթանկարժեք տրանսպորտային միջոցի ձեռք բերում երկու միավոր տրանսպորտային միջոցի փոխարեն։
  • Տրանսպորտային միջոցների ձեռք բերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգեր՝ պահանջվող ապրանքների խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ: Արդյունքում՝ ներկայացվող գնման հայտերում ներկայացվել են կոնկրետ ապրանքանիշի և կոնկրետ մոդելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով այլ արտադրողների մասնակցությունը։
  • Մի շարք դեպքերում մատակարարվել են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրեր ունեցող տրանսպորտային միջոցներ։
  • Մի շարք դեպքերով ՀՀ ոստիկանությանը մատակարարված ավտոմեքենաների արժեքները գերազանցել են տվյալ պահին կազմակերպությունների կողմից այլ տնտեսվարողներին նույնատիպ ավտոմեքենաների մատակարարման գները:
  1. ՀՀ ոստիկանության տրանսպորտային միջոցների սպասարկման պայմանագրերում առկա են ակնհայտ խախտումներ: Մասնավորապես՝ կառավարության որոշումներով մեկ անձից գնման ձևի կիրառմամբ կնքվել է շուրջ 24 պայմանագիր ընդհանուր 1,305,250,000 դրամ գումարով։ Սպասարկվող մեքենաների ցանկում ներառվել են նաև երաշխիքից դուրս գտնվող տրանսպորտային միջոցներ։ Վերջիններիս սպասարկման համար չի իրականացվել մրցակցային ընթացակարգ և ծառայությունները ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից։

Հարկ է նշել, որ գնման մրցակցային ընթացակարգ հայտարարելու դեպքում պայմանագրերը կկնքվեին սպասարկման նվազագույն գին առաջարկած կազմակերպությունների հետ, ինչի հետևանքով կարող էին տնտեսվել տեխնիկական սպասարկման համար նախատեսված ֆինանսական միջոցները։

Մյուս կողմից, 2017-2019թթ գրանցամատյանների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող տրասնպորտային միջոցները վճարովի սպասարկվել են տեխնիկական սպասարկում իրականացնող այլ  կազմակերպությունների կողմից:

  1. 6. ՀՀ ոստիկանության կողմից «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ն գտնվում է ՀՀ ոստիկանության փաստացի վերահսկողության ներքո։ Ունենալով իր հաշվեկշռում մեծարժեք ակտիվներ՝ անշարժ գույքի տեսքով, ՀԿ-ն չի ձեռնարկել որևէ քայլ իր սեփականությունը հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտներ ապահովելու ուղղությամբ։ Մինչդեռ 2014-2019թթ․ ընթացքում կազմակերպությանը պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից դրամաշնորհի տեսքով 129,468,4 հազ․ դրամ է հատկացվել։ Առկա է խնդիր նաև վերոնշյալ կազմակերպության հաշվեկշռում առկա գույքի մի մասի կադաստրային գրանցման գործընթացի հետ կապված։ Պետական վերահսկողական ծառայության կողմից առաջարկվել է ՀՀ ոստիկանությանը հստակեցնել իր իրավահարաբերությունը «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ի հետ և նախաձեռնել գործընթացներ վերոնշյալ կազմակերպության ֆինանսական անկախության ամրապնդման ուղղությամբ՝ վերանայելով բյուջետային միջոցներից դրամաշնորհների տրամադրումը։

Ամփոփված տեղեկանքն ուղարկվել  է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշների առկայության հարցը քննարկելու նպատակով:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 706-ով. մահվան դեպքերն աճել են 7-ով Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան Մոսկվայից եւ Վորոնեժից դեպի Երեւան չվերթները կլինեն հուլիսի 5-ին եւ 7-ին Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ). Shamshyan.com Խոշոր հրդեհ Երեւանում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Արտակարգ դեպք Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին «Վարուժան Մկրտչյան 2»․ իշխանությունները Քոչարյանին կալանավորելու համար նոր շոու են բեմադրում. Politik.am Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում Երևանյան բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել Երբ Ծաղկաձորը սարքում էիք մեկուսարան, պատկերացնո՞ւմ էիք անդառնալի հետևանքները այդ հանգստյան գոտու զբոսաշրջության վրա. Քրիստինա Նազարյան Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան Խուլիգանություն Երևանում՝ օտարերկրացիների մասնակցությամբ Ավստրալիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, նրանցից մեկն անչափաս է եղել Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր. Գագիկ Սուրենյան Անգլիայում վերաբացվում են փաբերը, ռեստորաններն ու վարսավիրանոցները Ոստիկանությունը մեկ օրում հայտնաբերել է արտակարգ դրության ռեժիմի կանոնների խախտման 3028 դեպք (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները Գայի պողոտայում վրաերթի ենթարկված երկու անձանցից մեկը մահացել է Սարսանգի ջրամբարում 11 և 14 տարեկան երեխաներ են ջրահեղձ եղել «Հաց բերողի» մահվան պատճառը հիվանդությո՞ւնն է, կալա՞նքը, թե՞ կոնկրետ մարդիկ. Yerevan.Today Շատ տպավորիչ էր Մհեր Մկրտչյանի ստեղծագործ միտքը. խորհրդային կինոյի հայտնիները հիշում են դերասանին Կայացել է «Հաղթանակած» նախաձեռնության մեկամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի հետ հարաբերությունների գերլարման ֆոնին մամուլում նորից ակտիվացել են տարաբնույթ շահարումները. քաղաքագետ Մարտունու ԲԿ-ի նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին ԱԻՆ-ը հորդորում է 11:00-ից 17:00 -ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին Հայ-ռուսական հարաբերություններն անկախացումից հետո վատագույնն են. Նարեկ Մանթաշյան Բերք չունենք, ապրուստի միակ միջոցը դա էր, հիմա պետք է մի կերպ գոյատևենք. գյուղացիները դժգոհում են (տեսանյութ) Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ Հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից․ Սարհատ Պետրոսյան Անուշ Թորանյանը՝ Փարիզի փոխքաղաքապետ Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով Արցախում է Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 580-ով Ամեն հեղափոխություն հայերին վատ վիճակից գցում է աղետի մեջ. Արգիշտի Կիվիրյան Մեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում Ով է Արման Բաբաջանյանը, և ինչու է նա վռնդվել Հայ Եկեղեցու Արևմտյան թեմից․ 7or.am Հրդեհ Հոտվաշատում․ այրվել է մոտ 200 անվադող ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել. Hraparak.am Պայթյուն Թուրքիայի հրավառելիքի գործարանում․ կան զոհեր ու տուժածներ (տեսանյութ) «Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը Ցուցում ա տրված ամեն գնով ձերբակալել ինձ. արա՛, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում. Գևորգ Պետրոսյան «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են «Հրապարակ». Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ» «Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խոր դեպրեսիայի մեջ են «Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո Հուլիսի 6-ին ջրանջատումներ են սպասվում «Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը «Հրապարակ». Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը «Հրապարակ». Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել Առաջիկա օրերի եղանակը Վստահ եմ՝ գաղտնալսել են, թող հրապարակեն, որ չենք ուղղորդել՝ գալ ԱԱԾ. ավագանու ԲՀԿ անդամները կանչվել են հարցաքննության 23-ամյա վարորդը Օրգովի ոլորաններում կոկա-կոլայով բարձված Mitsubishi բեռնատարով բախվել է ծառերին եւ կողաշրջվել. Shamshyan.com Ավանի ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը Տեսան, որ մեր տատիկն է, նորից հուղարկավորեցինք. քանի՞ արտաշիրիմում է արվել գյումրեցի տատիկի մարմինը գտնելու համար ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման եւ ներման առանձին գործընթացներ Այգեձոր գյուղում այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին. Արփինե Հովհաննիսյան Պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները. «Մեդիա պաշտպան» Մի փորձեք սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ, դա ձեզ չի հաջողվի. ՀԿԿ Արտաքին ուժերը խնդիր են դրել պոկել Հայաստանը ՌԴ-ից և տրոհել ժողովրդի միասնությունը արժեքների շուրջ․ Վազգեն Մանուկյան Ո՞վ է հրահանգել իրեն ներս չթողնել. ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ միջադեպի մասին Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է բանաստեղծ և հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի ծննդյան 80-ամյակը Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիայում», «Վեոլիա Ջրում», Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում․ ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են Փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը գաղտնալսվել է, որն օգտագործվում է վստահորդի դեմ. հայտարարություն ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ, եւ եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է. «5-րդ ալիքի» տնօրեն Վստահ եմ, որ դիմակ չկրելու հարցն ընդամենը պատրվակ է եղել. Ավետիք Իշխանյան ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին. «Փաստինֆո» Հուլիսի 3․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. մեկ օրում՝ իրավախախտման 2347 դեպք Ոստիկանությունը չէ, որ պետք է որոշի ՍԴ դատավորը նախկի՞ն է, թե՞ ոչ. Արամ Վարդեւանյան Իսպանիան պատրաստում Է տնտեսության վերականգնման 150 մլրդ եվրոյի ներդրումային պլան Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին