Զարմանալիորեն այս և սրա նման ևս մի քանի կարևոր ապացույցներ ակնհայտորեն հաշվի չեն առնվել թավշյա դատարանի կողմից. Կորյուն Գրիգորյան (տեսանյութ)

«Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» ՀԿ նախագահ Կորյուն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հավանաբար ձեզանից շատերը, ովքեր հետևում են բոտեքսի գործունեությանը, տեսան թե ինչպես էր հրճվում այն փաստից, որ այս անգամ նույնպես կարողացել է ջրից չոր դուրս գալ։ Այժմ ձեզ եմ ներկայացնում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողից 11.09.2015 թվականին «Բասկին Ռոբինս» բար-սրճարանում կատարված ներքին դիտման լազերային սկավառակի զննության արդյունքները, համաձայն որում առկա տեսագրառման մեջ տուժող Ա.Մերասի և մեղադրյալ Մ.Պողոսյանի միջև բար-սրճարանում ընթանում է ստորև բառացիորեն ներկայացված խոսակցությունը։
Ասեմ, որ շատ զարմանալիորեն այս և սրա նման ևս մի քանի կարևոր ապացույցներ ակնհայտորեն հաշվի չեն առնվել թավշյա դատարանի կողմից։ Դիտեք տեսանյությը, և արեք ձեր սեփական դատողությունը եղածի վերաբերյալ․․․