Երևան, 05.Հուլիսի.2020, 00:00
Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում Բերք չունենք, ապրուստի միակ միջոցը դա էր, հիմա պետք է մի կերպ գոյատևենք. գյուղացիները դժգոհում են (տեսանյութ) Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 580-ով Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը խնդրել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Մեկ օրում 662 նոր դեպք, 10 մահ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում խրեց վերջին սեպը Կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք. մահերի թիվը հասել է 459-ի Երկրաշարժ Արարատի մարզում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալ Մոտակա ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Խափանման միջոցն իբրև պատժամիջոց օգտագործելու «նուրբ արվեստը». 7or.am

7or.am-ը գրում է․

«Թավշյա գեներալները» սաստիկ մտահոգ են, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր փաստաբանները ոչ մի կերպ չեն ուզում խաղալ իրենց պարտադրվող խաղի`առանց կանոնների մարտի կանոններով. համաձայն չեն համակերպվել նախագահի իրավունքների, այդ թվում` պաշտպանության իրավունքի ճչացող խախտումների հետ եւ փորձում են ողջ ծավալով իրացնել օրենքով սահմանված իրենց իրավասությունները։

Արդեն տեւական ժամանակ է` սրանք մեղադրանքը պաշտպանող դատախազների, տուժողների իրավահաջորդների, փաստաբանների եւ լրատվական «կցորդների»` քարոզիչների միջոցով առաջ են «բրթում», տանում ակնհայտ կեղծ թեզը, թե երկրորդ նախագահի պաշտպաններն իբր ամեն ինչ անում են` կոծկելու ճշմարտությունը։ Ու դրա համար «պերմանենտ» միջնորդություններով ամեն կերպ ձգձգում են գործի քննությունը` չեն թողնում, որ դատական գործընթացը դուրս գա փակուղուց (Քոչարյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության դաշտից) եւ վերջապես մտնի «ապացույցների հետազոտության»`վկաների հարցաքննության փուլ։

Քարոզչական այս պղպջակի միջոցով փորձում են թոզ փչել անգրագետ Պողոսի եւ իր բազմանդամ անգրագետ ընտանիքի աչքերին, ստեղծել պատրանք, թե 80 հատորից կազմված հաստափոր գործում կան Քոչարյանին մեղսագրված «ծանր հանցագործությունը» մերկացնող հզոր փաստեր`անհերքելի ցուցմունքներ, որոնք լիուլի բավարար են երկրորդ նախագահին առնվազն ցմահ «փակելու» համար։ Եթե, իհարկե, «թավշյա իրավագիտության» մտքի տիտանները մի բան չհորինեն։

Մեղադրող կողմի «տվայտանքները» կարելի է հասկանալ։ Խնդիրն այն է, որ հետամուտ լինելով նախագահի խախտված իրավունքներին` հետեւողականորեն վիճարկելով կալանքի ոչ իրավաչափ լինելու հանգամանքը, մատնացույց անելով դատական այս ռազբորկայի ընթացքում ընդունված բացահայտ անհիմն ակտերի անօրինականությունը, Քոչարյանի փաստաբանական խումբը խփում է պատվիրատուի գործին, եւ շատ ցավոտ։

Եթե հիշում եք, գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող Արթուր Դավթյանը գործը դատարան ուղարկվելուց առաջ անթաքույց հպարտությամբ ազդարարեց` մարտիմեկյան «շոուն» սկսվում է. «շա՜տ հետաքրքիր ներկայացում» է լինելու` բոլոր երեք նախագահների եւ նախկին բարձրաստիճանների մասնակցությամբ, այնպես որ սուր զգացողությունների սիրահարները ձանձրանալու առիթ չեն ունենա։ Բայց արի ու տես, որ պաշտպանական կողմը դիմադրում է, թույլ չի տալիս, որ շոուն մտնի հունի մեջ եւ ընթանա նախապես գծված սցենարով։

Իսկ սցենարը «հանճարեղության չափ» պարզ է. չորս-հինգ (հաշվի առնելով դատական նիստերի հաճախականությունը`շաբաթը մեկ, առավելագույնը երկու նիստ, գուցե` վեց կամ յոթ) տարի ծամոնի պես ձգել դատական գործընթացը։ Հարցաքննել դատակոչված 800-ից ավելի վկաների, որոնց «սարսափ պատմությունները» Մարտի 1-ի հեղափոխական «բոլոլաների» մասին, որպես կանոն, որեւէ առնչություն չունեն Քոչարյանին մեղսագրված արարքների` «սահմանադրական կարգը տապալելու» եւ «բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու» հետ. այն, ինչ այսօր էլ մեծ հաճույքով անում են տուժողների իրավահաջորդներն ու սրանց փաստաբանները, որոնց ասելիքը մեկն է`ինչ որ մեկը պետք է պատասխան տա 10 չբացահայտված սպանությունների համար, եւ այդ մեկը Ռոբերտ Քոչարյանն է, անկախ նրանից` գործով սույնը հիմնավորող ապացույցներ ձեռք բերվե՞լ են, թե՞ ոչ։

Ինչո՞ւ հենց նա. որովհետեւ իրեն հասու միջոցներով` իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, կանխել է պետական հեղաշրջման փորձը` մայրաքաղաքի կենտրոնը գրաված «խաղաղ ցուցարարներին» թույլ չի տվել 22 տոկոս ստացած Լեւոն Տեր-Պետրոսյանին տանել նախագահական ու «նստեցնել» նախագահի աթոռին։ Իսկ դա, մեղադրող կողմի գնահատմամբ`այլ բան չէ, քան սահմանադրական կարգի տապալում, եւ ամենեւին կապ չունի, որ «հանցագործության» պահին Քրեական օրենսգրքում նման հոդված չի եղել։

Այդ ամբողջ ժամանակահատվածում, սցենարի համաձայն, նախագահը պետք է գտնվի անազատության մեջ։ Եվ գլուխը քարը, թե «դատաքննության արդյունքում» մեղադրանքը կարող է եւ չհաստատվել (Դանիբեկյան Աննայի նախագահությամբ ընթացող պրոցեսը գործնականում բացառում է այդ հնարավորությունը, բայց դե`տեսականորեն ամեն ինչ հնարավոր է)։

Այսինքն` դատարանը, ըստ սցենարի հեղինակի (բոլորը գիտեն, որ դա Հայաստանի թիվ 1 ստեղծագործող Նիկոլ Փաշինյանն է), պետք է գնահատական տա ոչ թե «մեղադրյալի» գործողություններին`պարզի, որքանո՞վ այդ գործողությունները համապատասխանել կամ հակառակը` հակասել են Սահմանադրությանը, եւ ըստ այդմ` որոշում կայացնի, ելնելով բացառապես այն վկաների ցուցմունքներից, որոնք այս կամ այն կերպ առնչվել են արտակարգ դրություն մտցնելու մասին Քոչարյանի հրամանագրին կամ բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը կանխելուն ուղղված քայլերին, այլ` մեղադրանքի հետ զրո առնչություն ունեցող «լոլոներին»։

Սրանով մի հարց է լուծվում. խափանման միջոց կալանքը օգտագործել որպես պատժամիջոց` անձին առանց դատավճռի տարիներ շարունակ փակի տակ պահելու գործիք։

Մի բան, որ արմատապես հակասում է ոչ միայն աղքատ ազգականի վիճակում հայտնված «ազգային օրենսդրությանը», այլեւ միջազգային իրավունքի բոլոր նորմերին։

Եվ իրավական այս «անվերծանելի շիլան» եփողները երբ էլ լինի` պատասխան են տալու դրա համար...

Խոշոր հրդեհ Երեւանում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Արտակարգ դեպք Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին «Վարուժան Մկրտչյան 2»․ իշխանությունները Քոչարյանին կալանավորելու համար նոր շոու են բեմադրում. Politik.am Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում Երևանյան բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել Երբ Ծաղկաձորը սարքում էիք մեկուսարան, պատկերացնո՞ւմ էիք անդառնալի հետևանքները այդ հանգստյան գոտու զբոսաշրջության վրա. Քրիստինա Նազարյան Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան Խուլիգանություն Երևանում՝ օտարերկրացիների մասնակցությամբ Ավստրալիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, նրանցից մեկն անչափաս է եղել Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր. Գագիկ Սուրենյան Անգլիայում վերաբացվում են փաբերը, ռեստորաններն ու վարսավիրանոցները Ոստիկանությունը մեկ օրում հայտնաբերել է արտակարգ դրության ռեժիմի կանոնների խախտման 3028 դեպք (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները Գայի պողոտայում վրաերթի ենթարկված երկու անձանցից մեկը մահացել է Սարսանգի ջրամբարում 11 և 14 տարեկան երեխաներ են ջրահեղձ եղել «Հաց բերողի» մահվան պատճառը հիվանդությո՞ւնն է, կալա՞նքը, թե՞ կոնկրետ մարդիկ. Yerevan.Today Շատ տպավորիչ էր Մհեր Մկրտչյանի ստեղծագործ միտքը. խորհրդային կինոյի հայտնիները հիշում են դերասանին Կայացել է «Հաղթանակած» նախաձեռնության մեկամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի հետ հարաբերությունների գերլարման ֆոնին մամուլում նորից ակտիվացել են տարաբնույթ շահարումները. քաղաքագետ Մարտունու ԲԿ-ի նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին ԱԻՆ-ը հորդորում է 11:00-ից 17:00 -ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին Հայ-ռուսական հարաբերություններն անկախացումից հետո վատագույնն են. Նարեկ Մանթաշյան Բերք չունենք, ապրուստի միակ միջոցը դա էր, հիմա պետք է մի կերպ գոյատևենք. գյուղացիները դժգոհում են (տեսանյութ) Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ Հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից․ Սարհատ Պետրոսյան Անուշ Թորանյանը՝ Փարիզի փոխքաղաքապետ Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով Արցախում է Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 580-ով Ամեն հեղափոխություն հայերին վատ վիճակից գցում է աղետի մեջ. Արգիշտի Կիվիրյան Մեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում Ով է Արման Բաբաջանյանը, և ինչու է նա վռնդվել Հայ Եկեղեցու Արևմտյան թեմից․ 7or.am Հրդեհ Հոտվաշատում․ այրվել է մոտ 200 անվադող ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել. Hraparak.am Պայթյուն Թուրքիայի հրավառելիքի գործարանում․ կան զոհեր ու տուժածներ (տեսանյութ) «Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը Ցուցում ա տրված ամեն գնով ձերբակալել ինձ. արա՛, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում. Գևորգ Պետրոսյան «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են «Հրապարակ». Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ» «Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խոր դեպրեսիայի մեջ են «Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո Հուլիսի 6-ին ջրանջատումներ են սպասվում «Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը «Հրապարակ». Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը «Հրապարակ». Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել Առաջիկա օրերի եղանակը Վստահ եմ՝ գաղտնալսել են, թող հրապարակեն, որ չենք ուղղորդել՝ գալ ԱԱԾ. ավագանու ԲՀԿ անդամները կանչվել են հարցաքննության 23-ամյա վարորդը Օրգովի ոլորաններում կոկա-կոլայով բարձված Mitsubishi բեռնատարով բախվել է ծառերին եւ կողաշրջվել. Shamshyan.com Ավանի ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը Տեսան, որ մեր տատիկն է, նորից հուղարկավորեցինք. քանի՞ արտաշիրիմում է արվել գյումրեցի տատիկի մարմինը գտնելու համար ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման եւ ներման առանձին գործընթացներ Այգեձոր գյուղում այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին. Արփինե Հովհաննիսյան Պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները. «Մեդիա պաշտպան» Մի փորձեք սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ, դա ձեզ չի հաջողվի. ՀԿԿ Արտաքին ուժերը խնդիր են դրել պոկել Հայաստանը ՌԴ-ից և տրոհել ժողովրդի միասնությունը արժեքների շուրջ․ Վազգեն Մանուկյան Ո՞վ է հրահանգել իրեն ներս չթողնել. ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ միջադեպի մասին Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է բանաստեղծ և հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի ծննդյան 80-ամյակը Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիայում», «Վեոլիա Ջրում», Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում․ ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են Փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը գաղտնալսվել է, որն օգտագործվում է վստահորդի դեմ. հայտարարություն ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ, եւ եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է. «5-րդ ալիքի» տնօրեն Վստահ եմ, որ դիմակ չկրելու հարցն ընդամենը պատրվակ է եղել. Ավետիք Իշխանյան ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին. «Փաստինֆո» Հուլիսի 3․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. մեկ օրում՝ իրավախախտման 2347 դեպք Ոստիկանությունը չէ, որ պետք է որոշի ՍԴ դատավորը նախկի՞ն է, թե՞ ոչ. Արամ Վարդեւանյան Իսպանիան պատրաստում Է տնտեսության վերականգնման 150 մլրդ եվրոյի ներդրումային պլան Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին Տեր-Պետրոսյանը Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել․ iravunk.am Եկամտահարկով բնակարան գնելու ծրագիրը կարող է դադարեցվել․ 168․am Խորհրդարանը ՍԴ-ից թարգմանություն է ուզում, չնայած որ այն իր մոտ է Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագրի Աշտարակ-Թալին հատվածի համար նոր մրցույթ կհայտարարվի