Փաշինյանը տունտունիկ է խաղում Ազգային ժողովի ու Կառավարության շենքերում, իսկ պողոսները ծափ են տալիս դրան․ Աստղիկ Մաթևոսյան
Աստղիկ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Մարտիրոսյանին հանձնարարել է պարզել որոշ շրջանակների և սատանայի հետ համագործակցության ձևերն ու ուղիները։ Դա հաստատելու համար դիմել է ԱԱԾ տնօրենին, ով էլ պատասխանել է, որ այո, մի քանի օր առաջ ստացել է նման հանձնարարություն։
Այսպես է լինում, երբ պողոսների ձեռքով պետության ղեկը փոխանցվում է մանկական բարդույթներով մեծացած անձին, ով վերցրել է՝ իր պատկերացմամբ, իր համար բաղձալի խաղալիքը և մտցնում է սրա-նրա աչքը։
Փաշինյանը տունտունիկ է խաղում Ազգային ժողովի ու Կառավարության շենքերում, իսկ պողոսները ծափ են տալիս դրան։
Ցավոք այս զավեշտի վերածված իրականության հետևանքներն անդառնալի են լինելու մեր պետականության և մեր բոլորի համար։