Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտ Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ. Shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է ժաանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյաի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտից, իսկ նշված վայրում հայտնաբերվել է Mercedes E320 մակնիշի 75 MM 070 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները: