Հաղարծին գյուղում այրվել է անասնակեր
Նոյեմբերի 12-ին, ժամը 13։08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 5-րդ փողոցում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղարծին գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել՝ 15:05-ին: Այրվել է կուտակած անասնակեր՝ մասամբ (մոտ 2 տ):