Երևան, 05.Դեկտեմբերի.2019, 00:00
Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Երևանում դեսպանություն բացելու նախագիծը ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նրա վարորդը և ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են Հին ռիսկերը օրակարգում են. Արմեն Գևորգյան. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 40-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (տեսանյութ) Սպասվում են ձյան առատ տեղումներ և բուք ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը (ուղիղ) Հանրապետության որոշ հատվածներում բուք է Արա Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով. նա այսօր ազատ կարձակվի Խորհրդարանը այս տարվա իր վերջին նիստերն է անցկացնում. օրակարգում 40 հարց է (ուղիղ) ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց

Հենց Հաթերքից ձախ ես թեքվում, Կովկա՞սն է. Արմեն Մանուկյան

Օգտատեր Արմեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շաբաթ-կիրակի Նիկոլ Փաշինյանն ահագին ուրախություն ապահովեց, հատկապես ֆեյսբուքներում և իր գլխավորած իշխանությանն, այսպես ասեմ՝ քննադատաբար վերաբերվող հանրության շրջանում:
Երևի տեսնելով, որ կրթության և այլն նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակային ելույթներով ավելի է բարդացնում թե՛ իր, թե՛ իր ներկայացրած կառավարության վիճակը, օրինակ, ցուցարարներին անդաստիարակ համարելով կամ իրեն իրավունք վերապահելով որոշել, թե ով ինչից կարող է խոսել, վարչապետ Փաշինյանը որոշեց անձամբ ներգրավվել գործընթացում: Մինչ նախարարը ոստիկանական հոծ շարքերով պատսպարվել էր գերատեսչական շենքում, Նիկոլ Փաշինյանը գնաց ցուցարար ուսանողների հետ շփվելու: Հա, ու ձև էր բռնել, թե բացարձակապես անտեղյակ է իր ենթակայի, այն է՝ կրթության և այլն նախարարի ասածներից, որոնցից բողոքավորներն ավելի էին բորբոքվել: Բայց տեղում մի ուսանողուհի «բացը» լրացրեց, փոխանցելով Արայիկ Հարությունյանի «փայլատակումների»ծաղկաքաղը: Բայց դա դեռ իր հերթին:


Նիկոլ Փաշինյանը, խոսքի մեջ, չգիտես ինչո՞ւ, որոշեց, որ մենք բոլորս, ներառյալ և ինքը իհարկե, կովկասցիներ են: Քավ լիցի, ցուցարարների շարքերում բանասիրությունից ուպատմությունից տեղյակ ուսանողները շատ էին, ու նրանցից մեկը տեղում հակադարձեց, թե մենք կովկասցիներ չենք, արիացիներ ենք: Փաշինյանը, երբեմնի լրագրողական լեզվաճարպկությամբ փորձեց տակից դուրս գալ, թե՝ բա արիացիք որտեղի՞ց են:


Դե, ԳԱԱ Պատմության ինստիտուտում երևի բավարար թվով մասնագետներ կլինեն, որպեսզի սիրելի վարչապետի համար մի ընկալելի տեղեկանք կազմեն, թե «բա արիացիք որտեղի՞ց են, կովկասցիները՝ որտեղից»: Սակայն մինչ դա տեղի կունենա, ֆեյսբուքներում բազմաթիվ օգտատերեր սկսեցին ժողվարչապետիս բացատրել, թե Հայկական լեռնաշխարհը կամ Հայկական բարձրավանդակը որտեղ է, Կովկասը՝ որտեղ, ինչը ինչից հետո է՝ պատմաաշխարհագրական տեսանկյունից, պատմաքաղաքական իմաստով (ասենք, որտեղից և ինչու է ծագել Անդրկովկաս եզրը և այլն, և այլն): Մի խոսքով, արձագանքողների մի մասը «լիկբեզ»-ով էր զբաղված, մյուսները ծիծաղում էին, երրորդները սկսում էին բացել աչքերը:


Բայց, ինչպես ասվում է, այդ «բլթը» դեռ չմարսած, ժողվարչապետը մեկնեց Արցախ ու հընթացս մի սրտառուչ գրառում արեց ճանապարհին տեսած մի մարդու մասին, որ մի բան պահած սպասում էր վարչապետական մեքենային, ինչից Նիկոլ Փաշինյանը մի պահ լարվել էր, սակայն իզուր, քանի որ, ըստ գրառման, այդ մարդը պարզապես նրա մեքենայի ետևից ջուր էր լցրել: Փաշինյանն ու պատմությունը լռում են այն մասին, թե արդյո՞ք, նա նաև ասել է՝ «լվա ինքդ», թե՞ պարզապես ավանդական բարեմաղթանքներ է հղել:


Հուզիչ նկարագրություն է իհարկե: Բայց Նիկոլ Փաշինյանը թարսի պես նշել էր, թե դեպքը տեղի է ունեցել Հաթերք գյուղի մերձակայքում:
Ու քանի որ աշխարհագրությունից ու քարտեզից շատերը գաղափար ունեն, միանգամից հետևեց արձագանքը, որ ախր, վարչապետի մեքենան կամ ավտոշարասյունը, Արցախ ուղևորվելիս, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի մերձակայքում կարող էր հայտնվել միայն այն դեպքում, եթե նա հատուկ շեղվեր երթուղուց և գնար հենց Հաթերք: Կարճ ասած, աշխարհագրական վրիպումը կասկածի տակ դրեց ամբողջ գրառումը: Մի ՖԲ օգտատեր էլ սրամտել էր, թե՝ միայն Կառլսոնը կարող էր վարչապետի մեքենայի ետևից ջուր լցնել, քանի որ ուղղաթիռի ետևից միայն այդ թռչող գրքային պերսոնաժը կարող է նման բան անել:
Մի խոսքով, չնայած Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պատին կոնկրետ գրառումների տակ հեղվող փառաբանումներին, արդեն շատ ավելի շատերն են պարզ բաներ նկատում և հարցեր տալիս: Երևի կգա և այն պահը, երբ մի մանչուկ կբացականչի, թե՝ ժողովուրդ, վարչապետը բոբիկ է, ախր: Թեպետ, արդեն դրա կարիքն էլ կարծես չկա:


Հա, հենց Հաթերքից ձախ ես թեքվում, Կովկասն է: Լո՛ւրջ:

Ժամը 23։30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Գործադուլ Փարիզում. կա 60-ից ավելի կալանավորված Ինչո՞ւ է լայվերի և շոուների սիրահար Նիկոլը Արցախի հարցում «գաղտնապահ» և հանգիստ Վարչապետին ուղղված նամակից հետո ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են բուհի տարածք․ 168.am Պետությանը պատճառվել է շուրջ 1 մլրդ 160 միլիոն դրամի վնաս․ բացահայտվել են նախկին պաշտոնյաների ապօրինությունները «Ռուսգիդրոն» «Տաշիր» խմբին է վաճառում Սևան–Հրազդան ՀԷԿ–երի կասկադը․ Sputnik Armenia ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարներ Փաշինյանի արցախյան օրակարգը․ 7or.am Արուսյակ Ջուլհակյանը խախտել է Արմեն Գևորգյանի անմեղության կանխավարկածը․ Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ) ՃՏՊ Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է. Politik.am ՍԱՏՄ-ն կասեցրել է պահածոների արտադրամասի գործունեությունը Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ գործընկերություն էր փնտրում ՀՅԴ-ի հետ․Հայտարարություն 17-ամյա աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով 746․000 դրամ է շորթել Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ Մեդվեդեւը կոչ է արել չիդեալականացնել ԽՍՀՄ-ը «Հայավտոճան տնօրինություն»-ը պարզաբանել է ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքները Փոփոխություններ՝ ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ներկրելու կարգում․ ՊԵԿ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ կքվեարկեն ՀՀ 2020թ. բյուջեի մասին օրենքի նախագծին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ պաշտպանների բողոքի քննությունը Արդեն չգիտեմ՝ քաղաքապետի որ հայտարարությանը լուրջ վերաբերվեմ, որին՝ ոչ այդքան. Թեհմինա Վարդանյան (տեսանյութ) Պետությանը պատճառվել է շուրջ 1 միլիարդ 160 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց Է ներկայացրել Հաագայի դատարան Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Երևանում դեսպանություն բացելու նախագիծը Ալիևն արձակել Է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել փետրվարի 9-ին Անցած տարվա համեմատ և՛ բանջարեղենի, և՛ մրգի, և՛ մսամթերքի գները թանկացել են․ Հրաչ Բերբերյան (տեսանյութ) Տհաճ ու զարմանալի էր. Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ Գևորգ Լոռեցյանի գործին «Լա-Լա Լենդ»-ի աստղ Էմմա Սթոունը նշանվել Է ռեժիսոր Դեյվ Մաքքերիի հետ Կառավարությունը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան ՀՅԴ-ն հերքում է կուսակցության ներսում խմորումների մասին լուրերը Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի դատական նիստը՝ ուղիղ Էս ապօրինությունների վերջը ե՞րբ ա տրվելու․ քաղաքացու մեքենան ապօրինի պահել են (տեսանյութ) Զենքով, դանակով և էլեկտրաշոկով դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը․ մեկ անձ վիրավորվել է Գևորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նրա վարորդը և ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են Արցախյան պատերազմի հերոսներից հերթով, կարգով ազատվում ենք․ Նունե Ներսիսյան Ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ն ու KIA-ն. KIA-ն մասամբ հայտնվել է մայթին (լուսանկարներ, տեսանյութ)․ Shamshyan.com Երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը Սուրեն Թովմասյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կառավարությունը թույլ տվեց, որ աջ ղեկով մեքենաները ներմուծվեն եւ ՀՀ տարածքում ղեկը փոխվի Հին ռիսկերը օրակարգում են. Արմեն Գևորգյան. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Զոդի կամրջի ողբերգական վթարի մասնակից «Տոյոտա»–ի վարորդի գործը դատարանում է Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել Էյֆելյան աշտարակը փակվել Է Ֆրանսիայում համընդհանուր գործադուլի պատճառով Մինչև այսօր ոչինչ չի արվել․ սևազգեստ մայրերի բողոքի ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ) Աննա Հակոբյանը անգամ չի նկատել, որ Մեհրիբան Ալիեւայի մուղամ լսելու ցանկության մասին տեղեկատվությունը քաղել ա ինչ-որ ֆեյք էջից․ Արգիշտի Կիվիրյան «Պանդորայի արկղը» բացելիս. հնագույն Հայաստանը վերադարձել է Փաշինյանի դեմքով․ Անդրանիկ Թևանյան Գիտնականները կապ են հայտնաբերել մազերի ներկի եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ Ինչի՞ շուրջ ենք այսօր բանակցում․ ի՞նչ «միասնական փաթեթ» է, որից այսքան ոգևորված են Բաքվում և որի մասին վախենում ենք խոսել մենք․ Հերմինե Մխիթարյան Հրազդան քաղաքի մոտ բախվել են «ՎԱԶ-2109»-ը եւ «Volvo»-ն Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ-ի եւ ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ է գրանցվել Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 40-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (տեսանյութ) «168 ժամ». «Թավշյա» պաշտոնյաների ձեռքբերումները՝ կանանց և ծնողների միջոցներո՞վ Սպասվում են ձյան առատ տեղումներ և բուք Դավիթ Բեկի փողոցում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել բլրակի վրա «Ժողովուրդ». Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը (ուղիղ) Հանրապետության որոշ հատվածներում բուք է «Հրապարակ». Փաշինյանը հիմա էլ «թալանչի» անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը «Ժողովուրդ». «Պլան գ»-ն, հնարավոր է, ձախողվի․ իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է «Հրապարակ». Որքան էր ԿԳՄՍ փոխնախարարի բաժինը. մանրամասներ՝ կոռուպցիոն գործարքից «Ժողովուրդ». Երեխաներից մեկին որդեգրել է աշխարհահռչակ իտալացի մրցավար. ԱԱԾ բացահայտման հետքերով «Հրապարակ». Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը կկարճվի «Գործի քննության ուղղությունը ճիշտ չէ»․ Մարտի 1-ի գործով տուժող (տեսանյութ) Ռուբլին «թափ է հավաքում»․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Ինչու՞ պետք է հայատյաց Մեհրիբանը մուղամ լսի Արցախում. Գագիկ Համբարյան Զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկը հայտնաբերվել է Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Իռլանդիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը Բաքուն «այո՛» ասաց Տեր–Պետրոսյանի «փուլային» տարբերակին, իսկ Փաշինյա՞նը. 7or.am Դատավոր Դանիբեկյանը արձակուրդ է գնում Քոչարյանի ազատության հաշվին Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախված 2 ավտոմեքենաների վարորդները և ուղևորները հոսպիտալացվել են Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է «Թավշյա» հեղափոխության մուղամը. 1998–ի ուրվականը․ Անդրանիկ Թևանյան