Մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները. Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտաարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակներում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ նշված ավտոնակներից դուրս են բերել 2 ավտոմեքենա, որոնք կրակի հետևանքով լուրջ վնասվել են, և մարել են 3 ավտոտնակներում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ վնասվել են Mazda մակnիշի 66 OD 909 համարանիշի և Subaru 35 ՍA 123 համարանիշի ավտոմեքենաները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ժամանակավորապես հոսանքազրկել են նշված ավտոտնակները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ կատարել հրդեհաշիջման աշխատանքներ։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստկանությունը պարզում է ավտոտնակների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։