Երևան, 06.Հուլիսի.2020, 00:00
Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում Բերք չունենք, ապրուստի միակ միջոցը դա էր, հիմա պետք է մի կերպ գոյատևենք. գյուղացիները դժգոհում են (տեսանյութ) Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 580-ով Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը խնդրել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Մեկ օրում 662 նոր դեպք, 10 մահ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում խրեց վերջին սեպը Կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք. մահերի թիվը հասել է 459-ի Երկրաշարժ Արարատի մարզում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալ Մոտակա ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը դանդաղում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու և Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցերում․ բրիտանական Barclays

7or.am-ը գրում է․

Բրիտանական ազդեցիկ Barclays ֆինանսական կոնգլոմերատը գնահատել է Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը։ Օրերս հրապարակված «Հայաստան. բարեփոխումների առաջընթաց աջակցելու համար վարկանիշներն ու պարտատոմսերը» փաստաթուղթը նախատեսված է ներքին օգտագործման և ֆինանսական կորպորացիայի գործընկերների համար։

Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի կառավարությունը վճռականորեն առաջ է ընթանում կառուցվածքային բարեփոխումների ճանապարհով՝ չնայած դեռ անհրաժեշտ է համոզվել, թե արդյոք առկա՞ է բավարար քաղաքական կամք՝ վերջնականապես վերափոխելու Հայաստանի տնտեսությունը։ Փաստաթղթի հեղինակները «նկատելի» են որակում Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը հարկային օրենսդրության ու վարչարարության ուղղությամբ, ինչի արդյունքում կրճատվել է բյուջեի դեֆիցիտը։ Barclays-ն արձանագրում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ այս տարվա մայիսին համաձայնեցված 248 մլն․ դոլար կազմող վարկային համաձայնագիրը կօգնի կառավարությանը դիմագրավելու հնարավոր արտաքին տնտեսական ցնցումներին։

Բրիտանական ֆինանսական հսկայի գնահատմամբ՝ բարեփոխումների ուղղությամբ Փաշինյանի կառավարության քայլերը դանդաղկոտ են։ «Այս տարվա սկզբին կառավարությունը ընդունեց բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի իրականացումը կբերեր ՀՆԱ-ի կայուն աճի, եթե այն ընթանար ճիշտ ուղղությամբ»։ Ըստ Barclays-ի՝ կառավարության ծրագիրը ընդհանրական է՝ առանց մանրամասների և կոնկրետ գործողությունների, ինչի արդյունքում առաջընթացը մինչ օրս դանդաղ է։

Barclays-ը նկատում է, որ չնայած կառավարության ծրագրի առանցքում երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի վերափոխումն է՝ ուժեղացնելու պետական ինստիտուտները և ամրապնդելու օրենքի իշխանությունը, ինչպես նաև բարելավելու գործարար միջավայրն ու խթանելու տնտեսական աճը, սակայն այն մանրամասները և գործողությունները, թե ինչպես է դա արվելու, պարզ չէ, իսկ ծրագրում բացակայում են արդյունքների գնահատման քանակական ցուցիչները՝ բացառության մեկ-երկու թվային տվյալների։

«Կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ առկա են որոշ բարդություններ։ Օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դանդաղում է՝ վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան կամ լուծելու ոսկու կորզման Ամուլսարի հանքավայրի շուրջ առաջ եկած իրավիճակը։ Տպավորությունն այնպիսին է, որ այս ամենը մասամբ հետևանք է այն բանի, որ կառավարությունը դժկամ է՝ ընդունելու ոչ պոպուլյար, ոչ ժոովրդահաճո որոշումներ (Հայաստանի հասարակության պահպանողական հատվածը ընդդիմանում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, իսկ Ամուլսարի հանքավայրի աշխատանքները դադարեցված են բնապահպանների բողոքի գործողությունների արդյունքում)։ Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահայտվել է հօգուտ «Լիդիանի», սակայն մինչ օրս ոչինչ չի արել՝ վերջ դնելու բողոքի ակցիաներին, ինչի արդյունքում հանքավայրը մնում է փակ։ Սա չափազանց առանցքային օրինակ է, որը կարող է իր կարևոր ազդեցությունն ունենալ օտարերկրյա ընկերությունների կողմից ապագայում Հայաստանում տարբեր ծրագրերում ներդրումներ կատարելու հարցում։ Այսպիսով, Փաշինյանի դժկամությունն այս ուղղությամբ դրական ազդակ չէ, որ ուղարկվում է»,-արձանագրում է Barclays-ի փաստաթուղթը։

Խնդրահարույց գործողությունների բաժնում անդրադարձ է կատարվում նաև կառավարության կողմից կատարվող կապիտալ ծախսերին։ Ըստ փաստաթղթի հեղինակների՝ չնայած ողջունելի է բյուջեի դեֆիցիտի կրճատման դինամիկան, սակայն կապիտալ ծախսերը կատարվում են անհամամասնորեն, ինչը հակառակ է այն ամենին, ինչ կառավարությունը պետք է կատարեր, եթե ցանկանում է խթանել ներդրումները։ Barclays-ը զավեշտալի է որակում այն, որ կառավարությունը կապիտալ ծախսեր կատարելու հարցում ինքն իր համար խոչընդոտներ է ստեղծել՝ ելնելով միայն այն բանից, որ այդ ծախսերը նախկինում մտազուգորդվել են կոռուպցիայի հետ, ինչի արդյունքում կառավարությունը շատ հաճախ ձեռնպահ է մնում առաջ մղելու իր իսկ կողմից նախատեսված ծրագրերը։ Փաստաթղթի հեղինակները հուսադրող են համարում այն, որ հաջորդ տարվա բյուջեով աճելու են ենթակառուցվածքների և կապիտալ այլ ծախսերի ուղղությամբ հատկացումները, «մինչդեռ պաշտպանական ծախսերը նվազելու են»,-ասված է փաստաթղթում։

Ընդհանրացնելով իր գնահատականները՝ Barclays-ի հետազոտողները նկատում են, որ «մինչ օրս արձանագրված աճը եղել է ավելի դանդաղ՝ համեմատությամբ այն ահռելի սպասումների, որոնք ձևավորվել էին նախորդ տարվա կտրուկ քաղաքական տրանսֆորմացիայի արդյունքում»։

2 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ ՀՀ ոստիկանության շտաբի պետը ավարտել է ծառայությունը ոստիկանությունում ԱԱԾ-ից աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել բարձրաստիճան պաշտոնյաներ. Ռուբեն Հակոբյան Իրանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով պացիենտների շրջանում ռեկորդային թվով մահվան դեպքեր Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյան Վենետիկի հանձնաժողովի կարծիքը քաղաքական որոշ շրջանակների կողմից շահարկումների տեղիք է տալիս. Ռոբերտ Հայրապետյան Սահմանադրական փոփոխությամբ փորձ է արվում ՍԴ-ն դարձնել կցորդ և հպատակ ներկայիս իշխանությանը. Գրիգոր Մուրադյան Վաղը տեղի կունենա ամենամեծ քննությունը․ մաթեմատիկա առարկայից հայտագրվել է շուրջ 5 400 դիմորդ ՃՏՊ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ կա տուժած Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ Ի՞նչն է ահավոր ոգեշնչել Նիկոլի «հատուկ հանձնարարություններով դեսպան» Բաբաջանյան Արմանին. 7or.am Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր կլինի, կշոգի ևս 3-4 աստիճանով Սահմանադրության սահմաններից դուրս եկող իշխանությունը ոչ լեգիտիմ է․ Գոռ Հովհաննիսյան Սահմանադրությունը պարզ փաստաթուղթ չէ, շատ զգույշ պետք է լինել․ Արթուր Ղամբարյան Օրվա քաղաքական իշխանությունը կազմալուծում է սահմանադրական ինստիտուտները. ՀՅԴ ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել. Անդրանիկ Թեւանյան ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Երկրի մայր օրենքի հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան Կա՞ այլ պետություն, որ կեղծիքների հիմնադրման օրը հռչակի համազգային տոն. Ավետիք Իշխանյան Ինչ-որ շնաբարո դուրսպրծուկներ գաղտնի էջերից ինձ գրում են, թե իբր ես ղազագիր եմ ստորագրել. Գեւորգ Պետրոսյան Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ Հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68305 է. ՀՀ ոստիկանություն Հորդառատ անձրևից հետո գոյացած ցեխի պատճառով ավտոմեքենան սահել և արգելափակվել է կիրճի եզրում Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա պատանու դին հայտնաբերվել է Սահմանադրությունը կարող է լինել ոչ իդեալական, բայց գործող Սահմանադրությունը ոտնահարել անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 6 քաղաքացու մոտ. դեպքերից 2-ը նոր օջախ է, 3-ն էլ` բուժաշխատողներն են Ինքնասպանություն Երևանում. 35–ամյա լիբանանահայ տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. Shamshyan.com Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 66 տարեկան կին է, ամենատարեցը 86 տարեկան տղամարդ Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 706-ով. մահվան դեպքերն աճել են 7-ով Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան Մոսկվայից եւ Վորոնեժից դեպի Երեւան չվերթները կլինեն հուլիսի 5-ին եւ 7-ին Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ). Shamshyan.com Խոշոր հրդեհ Երեւանում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Արտակարգ դեպք Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին «Վարուժան Մկրտչյան 2»․ իշխանությունները Քոչարյանին կալանավորելու համար նոր շոու են բեմադրում. Politik.am Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում Երևանյան բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել Երբ Ծաղկաձորը սարքում էիք մեկուսարան, պատկերացնո՞ւմ էիք անդառնալի հետևանքները այդ հանգստյան գոտու զբոսաշրջության վրա. Քրիստինա Նազարյան Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան Խուլիգանություն Երևանում՝ օտարերկրացիների մասնակցությամբ Ավստրալիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, նրանցից մեկն անչափաս է եղել Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր. Գագիկ Սուրենյան Անգլիայում վերաբացվում են փաբերը, ռեստորաններն ու վարսավիրանոցները Ոստիկանությունը մեկ օրում հայտնաբերել է արտակարգ դրության ռեժիմի կանոնների խախտման 3028 դեպք (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները Գայի պողոտայում վրաերթի ենթարկված երկու անձանցից մեկը մահացել է Սարսանգի ջրամբարում 11 և 14 տարեկան երեխաներ են ջրահեղձ եղել «Հաց բերողի» մահվան պատճառը հիվանդությո՞ւնն է, կալա՞նքը, թե՞ կոնկրետ մարդիկ. Yerevan.Today Շատ տպավորիչ էր Մհեր Մկրտչյանի ստեղծագործ միտքը. խորհրդային կինոյի հայտնիները հիշում են դերասանին Կայացել է «Հաղթանակած» նախաձեռնության մեկամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի հետ հարաբերությունների գերլարման ֆոնին մամուլում նորից ակտիվացել են տարաբնույթ շահարումները. քաղաքագետ Մարտունու ԲԿ-ի նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին ԱԻՆ-ը հորդորում է 11:00-ից 17:00 -ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին Հայ-ռուսական հարաբերություններն անկախացումից հետո վատագույնն են. Նարեկ Մանթաշյան Բերք չունենք, ապրուստի միակ միջոցը դա էր, հիմա պետք է մի կերպ գոյատևենք. գյուղացիները դժգոհում են (տեսանյութ) Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ Հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից․ Սարհատ Պետրոսյան Անուշ Թորանյանը՝ Փարիզի փոխքաղաքապետ Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով Արցախում է Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 580-ով Ամեն հեղափոխություն հայերին վատ վիճակից գցում է աղետի մեջ. Արգիշտի Կիվիրյան Մեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում Ով է Արման Բաբաջանյանը, և ինչու է նա վռնդվել Հայ Եկեղեցու Արևմտյան թեմից․ 7or.am Հրդեհ Հոտվաշատում․ այրվել է մոտ 200 անվադող ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել. Hraparak.am Պայթյուն Թուրքիայի հրավառելիքի գործարանում․ կան զոհեր ու տուժածներ (տեսանյութ) «Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը Ցուցում ա տրված ամեն գնով ձերբակալել ինձ. արա՛, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում. Գևորգ Պետրոսյան «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են «Հրապարակ». Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ» «Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խոր դեպրեսիայի մեջ են «Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ