Երևան, 19.Փետրվարի.2020, 00:00
ԿԸՀ-ն գրանցել է հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչության կողմը. Ռուբեն Մելիքյանը լիազոր ներկայացուցիչն է Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը Դատական նիստը հետաձգվեց՝ թարգմանչի բացակայության պատճառով․ հաջորդ նիստը կկայանա փետրվարի 25-ին Դատական նիստ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով (ուղիղ) Արտակ Դավթյանը բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկման համար հրավիրվել է Ազգային ժողով Այսօր ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել. Արմեն Սմբատյան Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը․ Ռուբեն Մելիքյան ԿԸՀ-ն հրապարակել է` ովքեր են քարոզչության կողմերի ցանկում․ «Ոչ»-ի ցանկում ոչ ոք ընդգրկված չէ «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան

Փաշինյանը խճճվել է Արցախի հարցում, և վե՛րջ. 7or.am

7or.am-ը գրում է․

Անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները դինամիկ բնույթ են կրում։

Այդ հայտարարությանն անմիջապես հետևեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորի կոչը՝ պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների ու ժողովուրդներին պատրաստել խաղաղության արդեն այսօր։

Այս կոնտեքստում արժե հիշեցնել, թե ինչ մտքեր է հայտնել Փաշինյանը Արցախի թեմայով՝ վարչապետ դառնալուն պես։

1․ Փաշինյանն ասել է, որ ինքը չի ներկայացնում արցախահայությանը և, հետևաբար, չի կարող բանակցել Արցախի անունից և կարող է խոսել միայն Հայաստանի կողմից, ուստի՝ Արցախի պաշտոնական ներկայացուցիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ։

Ի դեպ, ՀՀ իշխանություններն արդեն «մոռացել» են Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու իրենց գծի մասին։

2․ Թեև հայտարարվեց, որ Ալիևի հետ բանակցություններ չկան, բայց իրականում դրանք կան, որոնց անունը Փաշինյանը դնում է «հանդիպումներ» կամ «շփումներ»։

3․ Փաշինյանը հայտարարեց, որ եթե պատերազմ լինի, ապա դա կնշանակի, որ Ռուսաստանը ջանքեր չի ներդրել, որպեսզի այն կանխի։ Այսինքն, փորձելով ապահովագրվել հնարավոր պատերազմական զարգացումներից՝ վարչապետը նախապես նշում է դրա մեղավորին՝ խուսափելու համար պատասխանատվությունից։

4․ Հնարավոր ռազմական գործողությունների ու դրանց հետևանքների համար Փաշինյանը նախապես մեղավոր է նշանակել նաև ղարաբաղցիներին՝ հայտարարելով, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են սահմանային միջադեպեր հրահրել և նույնիսկ տարածքներ կորցնել, որպեսզի հետո մեղադրեն Հայաստանի իշխանությանը։

5․ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպելուց և «Վերելակային» դիվանագիտություն իրականացնելուց հետո փաստացի ջրեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում ձեռքբերված համաձայնությունները, որոնք վերաբերում էին զինադադարի ռեժիմի խախտման մոնիտորինգին։ Նա ասաց, որ ինքը Ալիևի հետ ուղիղ կապի մասին է պայմանավորվել։ Այդ պայմանավորվածություններն ինստիտուցիոնալ բնույթ չունեին։ Հարաբերական անդորրը ադրբեջանական կողմն օգտագործեց շփման գծի երկայնքով ինժեներական աշխատանքներ իրականացնելու, իսկ Փաշինյանը՝ ինքնագովեստի «լայվեր» անելու համար։

6․ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը նոր մարդ է, խորությամբ չի տիրապետում բանակցային մանրամասներին ու իրեն ժամանակ է պետք ծանոթանալու համար թեմային։ Այդ ընթացքում, իր իսկ խոստովանությամբ, նա լիկբեզ էր անցնում Ալիևի մոտ, քանզի «շփումների» ժամանակ նրանից էր տեղեկանում հակամարտության բանակցային պատմության մասին։

7․ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը Արցախը հռչակեց որպես Հայաստան։ Բացի այդ՝ սկսեց խրախուսել «Արցախը Հայաստանի մարզ է» քարոզը՝ «ծռելով» մեր արտաքին քաղաքականությունը և այլոց ձեռքերով զուգահեռաբար տանելով հակառուսական քարոզ։

8․ Փաշինյանը դրսի մամուլով պաշտոնապես հայտարարեց, որ խնդիրներ ունի պաշտոնական Ստեփանակերտի հետ։

9․ Փաշինյանն ասել էր նաև, որ Արցախի հարցի շուրջ ինքը հայ ժողովրդից փաստաթղթի է սպասում, որպեսզի այդ փաստաթղթի շրջանակներում բանակցի և ավելացրեց, որ հենց որ այդ փաստաթուղթը լինի, ինքը այն կկարդա, անգիր կանի ու նոր միայն կգնա բանակցությունների։

10․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսի հնչեցմանը զուգահեռ Փաշինյանը պարբերաբար շրջանառության մեջ է դրել այն միտքը, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ոչ միայն Արցախն է պահանջում, այլ նաև Սյունիքը՝ ձեռքի հետ էլ՝ Երևանը։

11․ Փաշինյանը չի բացառում, որ Արցախի խնդրի լուծումը կարող է որոշվել Հայաստանում անցկացվող հանրաքվեով կամ նույնիսկ հրապարակում հավաքվածների «դաբրոյով», ինչը շատ վտանգավոր թեզ է և պատասխանատվությունից խուսափելու ձև։

12․ Ինչպես սկզբում նշեցինք, Ալիևի հետ «չբանակցող» Փաշինյանը ֆեյսբուքյան իր «լայվով» խոսեց այն մասին, որ կան դինամիկ բանակցություններ։

Հարկ է այս ամենին ավելացնել նաև այն, որ պաշտոնական Երևանի դիվանագիտական բառապաշարից դուրս է մնացել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի կետը։ Վարչապետն ու արտգործնախարարը խոսում են բացառապես անվտանգության երաշխիքների ու կարգավիճակի մասին, սակայն չկա հստակ հայտարարություն, որ Արցախի կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Եվ այսպես, Փաշինյանն իր իրարամերժ քայլերով, դիլետանտ արտաքին քաղաքականությամբ ու պոպուլիստական հայտարարություններով բանակցային գործընթացը մտցրել է փակուղի և մեծացրել պատերազմի վտանգը։ Ընդ որում՝ Ադրբեջանն այժմ հնարավորություն է ստացել ապակառուցողականության համար մեղադրել հայկական կողմին և լեգիտիմացրել զենքի ուժով հարց լուծելու իր ցանկությունը։ Ու դա Երևանի անհեռատես ու վտանգավոր վարքագծի շնորհիվ։

Հարցն այն չէ, որ Ադրբեջանի հետ պատերազմին մենք պատրաստ չենք։ Հարցն այն է, որ մենք խնդիր չունենք նոր պատերազմ սկսելու։ Մենք խնդիր ունենք մեր հաղթանակն ամրագրելու։

Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին բանակցությունները տապալելու և պատերազմին նպաստելու մանդատ չի տվել։ Այդ առումով նա ունի զրոյական լեգիտիմություն։

Փաշինյանը խճճվել է՝ խնդիրներ առաջացնելով մեր երկրի անվտանգության համար։

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով Ի՞նչ կա տնտեսական աճի «թիվ կրակելու» հետևում. Yerevan.Today Նիկոլ Փաշինյանն ակամա գովազդել է Ռոբերտ Քոչարյանին․ Արծրուն Պեպանյան Նիկոլ Փաշինյանի ներգրավումը «ԱՅՈ»-ի քարոզչությանը երկու ամիս կապահովի «թամաշա». Politik.am Վրաստանում ամուսինը դանակահարել է կնոջը ամուսնալուծության ձեւակերպման ժամանակ Վիկիլիքսը «ջրեց» Մարտի 1-ի մասին փաշինյանատերպետրոսյանական կեղծ թեզերը Հրդեհ Ալավերդի քաղաքում Ապարանի ոստիկանները 50 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության հետ կապված Բաբլոյանի եւ Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը դատախազը մերժել է Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին «Միակ խնդիրը, որ ունեցանք, իր չափով շոր չունենալն էր». Աբովյանի ծննդատանը 4,9 կգ գրամ քաշով տղա է ծնվել Խոշոր ավտովթար Ծաղկաձորում. Volkswagen Touareg-ը կողաշրջվել է. կան վիրավորներ. Shamshyan.com Նիկոլ Փաշինյանն անգիտակցաբար պետական բյուջեն որպես լափաման է ընկալում. հոգեբան (տեսանյութ) Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել Տիգրան Մեծն էսօր կենդանի լիներ, նստած կլիներ, Փաշինյանը կձերբակալեր. Միհրդատ Մադաթյան (տեսանյութ) Ընկերոջը թմրանյութ էր հյուրասիրել․ Մուշի ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը ստորագրել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերին առնչվող օրենքների փաթեթը Գնդեւազ համայնքի նախկին ղեկավարը վերադարձրել է պետությանը պատճառած 70 միլիոն դրամի վնասը Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը փակ է բեռնատարների համար Նիկոլը կարող է իր դիվանագիտական ձախողման արդյունքում երկիրը կանգնեցնել պատերազմի առաջ. Մենուա Հարությունյան (տեսանյութ) Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի քրգործով նախաքննությունն ավարտվել է Բերման է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը» (լուսանկարներ)․ Shamshyan.com ԿԸՀ-ն գրանցել է հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչության կողմը. Ռուբեն Մելիքյանը լիազոր ներկայացուցիչն է Մեկնում եմ Արցախ` կանգնելու իմ թեկնածուի կողքին․ ոչ ոք հերոս չի ծնվում, հերոս դառնում են ապրած կյանքով ու անցած ճանապարհով․ Հովհաննես Հարությունյան Այս հանրաքվեն ի սկզբանե հակաօրինական, հակաիրավական բան է, որին մենք չենք պատրաստվում ոչ մի կերպ միանալ․ Լևոն Քոչարյան Մի քանի անգամ հանդիպել եմ Վահե Գրիգորյանին և որպես ավագ դատավոր խորհուրդներ տվել. ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյան Էդ 3 մլրդ-ով 10000 մարդու կյանք կարելի է փրկել. արդյո՞ք այսքան մարդու կյանքը էդքան չարժի, ինչքան 1 անձից ազատվելու ցանկությունը․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ) Երևանում կանանց դիեր են հայտնաբերվել Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ժամանակին բերման էին ենթարկել ոստիկանություն՝ թմրադեղ պահելու կասկածանքով․ Politik.am Երևանում 56-ամյա տղամարդը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ միջազգային սկանդալ ստեղծելու նպատակով պատրաստվում է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը․ Shamshyan.com Մարտի 1-ի ցույցերի մասնակից. «Ժողովուրդը մեքենաները այրում էր ու ջարդում էր խանութների պատուհանները» (տեսանյութ) Վա՛յ էն պետությանը, որի ՍԴ-ն ձևավորվում և գործում է քաղաքական շարժառիթներից ու շահերից ելնելով. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ) Մեզ հաջողվեց գտնել նոր տեսանյութ. 2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը քաղաքացիների մեջ եղել են ավտոմատավորներ. Բորիս Մուրազի Ծանրորդները հավաք են սկսում Աբովյան քաղաքում Փորձել է ինքնասպան լինել ևս ութ զինվոր. Արտակ Դավթյանը մանրամասնում է (տեսանյութ) «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Պետությունների ղեկավարներից Նիկոլ Փաշինյանի ստացած 4 նախազգուշացումները. Yerevan.Today Սպաները մեկնել են Գերմանիա՝ սեռական փոքրամասնությունների հետ շփվել սովորելու․ Hraparak.am Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպք բացահայտելու մասին Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը Դատական նիստը հետաձգվեց՝ թարգմանչի բացակայության պատճառով․ հաջորդ նիստը կկայանա փետրվարի 25-ին Դատական նիստ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով (ուղիղ) «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար». Վիտալի Բալասանյան․ News.am «Ազգային օրակարգը» կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց Չինաստանում հայտարարել են, որ համաճարակի առավելակետը կդիտվի փետրվարին Վթար Այնթապ-Նուբարաշեն ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է Քաղաքապետարանում պաշտոնաթողությունների շարքը շարունակվում է Զովունիում 6 մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. գյուղը հոսանքազրկվել է (լուսանկարներ)․ Shamshyan.com ՍԴ հերթական նիստին անհարգելի պատճառով չի մասնակցում միայն Վահե Գրիգորյանը (տեսանյութ) Արտակ Դավթյանը բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկման համար հրավիրվել է Ազգային ժողով «Հրապարակ». Գերմանիայում վարչապետի ձեռքին նույն «ֆիրմայի» գրիչ են տվել, որը նրան նվիրել էր Հրայր Թովմասյանը Այսօր ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել. Արմեն Սմբատյան «Հրապարակ». Փոխվարչապետ կդառնա Սուրեն Պապիկյանը Ընտրություններում 70-80% ձայն տալուց հետո հասարակության կեսը դժգոհ է նոր իշխանություններից ԱԱԾ-ն կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձը (տեսանյութ) Բաքվի արվարձանում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը․ Ռուբեն Մելիքյան «Ժողովուրդ». Քթի տակ աղբավայր են կառուցում, բայց անտեղյակ է «Ժողովուրդ». Կոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ «Հրապարակ». Ինչու այս անգամ Փաշինյանը չհանդիպեց հայ համայնքի հետ. պատճառը օնկոհիվանդների հարցն է, որոնց դեպորտ են անում «Փաստ». Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցո՞վ Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Իրատես». Ծառուկյանն օրերս հանդիպել է Վանեցյանին. ԲՀԿ առաջնորդը հայտնվել է անհարմար իրավիճակում Լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում «168 ժամ». Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները «Ժողովուրդ». Ո՞վ կլինի ՊՆ-ի քավության նոխազը․ մանրամասներ ուժային կառույցների ղեկավարների և Փաշինյանի հանդիպումից Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լոռու մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ (լուսանկարներ)․ Shamshyan.com Գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է 2․700․000 դրամից ավելի աշխատավարձ Կոտայքի ոստիկանները մի քանի տասնյակ բնակարանային գողություններ են բացահայտել․ խումբը հայտնաբերվել է 16-ամյա Արտակի մոտ 4 ուռուցք է հայտաբերվել. Պատանին օգնության կարիք ունի (լուսանկարներ) Հանրայինի լրագրողը քաղաքական հայտարարություն է անում. «Մեդիա պաշտպան»-ը լրագրողին հորդորում է զգոն լինել Իջևանի ոստիկաններն առանց փաստաթղթերի աշխատող փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. վերջինն էլ հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերին (լուսանկարներ)․ Shamshyan.com