Մբապեն որոշում է ընդունել իր ապագայի վերաբերյալ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն նոր պայմանագիր չի կնքի փարիզյան ակումբի հետ, տեղեկացնում է L'Equipe-ն,-տեղեկացնում է News.sport.am-ը․
ՊՍԺ-ն նոր պայմանագրով պատրաստ է Մբապեին վճարել այնքան, որքան Նեյմարին՝ տարեկան 30 միլիոն եվրո, սակայն 20-ամյա հարձակվողը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Ավելի վաղ Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չէր հերքել, որ «Ռեալը» հետաքրքրված է Մբապեի տեղափոխությամբ:
Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: