Երևան, 03.Ապրիլի.2020, 00:00
20-ամյա զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ի՞նչ հոդվածով է քրգործ հարուցվել Եվս 73 հաստատված դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 736-ի Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից. Արսեն Թորոսյան «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի է մահացել Հայաստանում կորոնավիրուսի վարակման 92 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 663-ի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է․ ՀՀ ԱԳՆ Կորոնավիրուսի վարակման 39 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 571-ի Նախնական տվյալներով՝ ընտրություններում առաջատարը Արայիկ Հարությունյանն է «Ժողովուրդ». նախնական արդյունքներով Արցախի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը. երկրորդ ընթերցումը՝ երեկոյան

Փաշինյանը խճճվել է Արցախի հարցում, և վե՛րջ․ 7or.am

7or.am-ը գրում է․

Անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները դինամիկ բնույթ են կրում։

Այդ հայտարարությանն անմիջապես հետևեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորի կոչը՝ պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների ու ժողովուրդներին պատրաստել խաղաղության արդեն այսօր։

Այս կոնտեքստում արժե հիշեցնել, թե ինչ մտքեր է հայտնել Փաշինյանը Արցախի թեմայով՝ վարչապետ դառնալուն պես։

1․ Փաշինյանն ասել է, որ ինքը չի ներկայացնում արցախահայությանը և, հետևաբար, չի կարող բանակցել Արցախի անունից և կարող է խոսել միայն Հայաստանի կողմից, ուստի՝ Արցախի պաշտոնական ներկայացուցիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ։

Ի դեպ, ՀՀ իշխանություններն արդեն «մոռացել» են Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու իրենց գծի մասին։

2․ Թեև հայտարարվեց, որ Ալիևի հետ բանակցություններ չկան, բայց իրականում դրանք կան, որոնց անունը Փաշինյանը դնում է «հանդիպումներ» կամ «շփումներ»։

3․ Փաշինյանը հայտարարեց, որ եթե պատերազմ լինի, ապա դա կնշանակի, որ Ռուսաստանը ջանքեր չի ներդրել, որպեսզի այն կանխի։ Այսինքն, փորձելով ապահովագրվել հնարավոր պատերազմական զարգացումներից՝ վարչապետը նախապես նշում է դրա մեղավորին՝ խուսափելու համար պատասխանատվությունից։

4․ Հնարավոր ռազմական գործողությունների ու դրանց հետևանքների համար Փաշինյանը նախապես մեղավոր է նշանակել նաև ղարաբաղցիներին՝ հայտարարելով, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են սահմանային միջադեպեր հրահրել և նույնիսկ տարածքներ կորցնել, որպեսզի հետո մեղադրեն Հայաստանի իշխանությանը։

5․ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպելուց և «Վերելակային» դիվանագիտություն իրականացնելուց հետո փաստացի ջրեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում ձեռքբերված համաձայնությունները, որոնք վերաբերում էին զինադադարի ռեժիմի խախտման մոնիտորինգին։ Նա ասաց, որ ինքը Ալիևի հետ ուղիղ կապի մասին է պայմանավորվել։ Այդ պայմանավորվածություններն ինստիտուցիոնալ բնույթ չունեին։ Հարաբերական անդորրը ադրբեջանական կողմն օգտագործեց շփման գծի երկայնքով ինժեներական աշխատանքներ իրականացնելու, իսկ Փաշինյանը՝ ինքնագովեստի «լայվեր» անելու համար։

6․ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը նոր մարդ է, խորությամբ չի տիրապետում բանակցային մանրամասներին ու իրեն ժամանակ է պետք ծանոթանալու համար թեմային։ Այդ ընթացքում, իր իսկ խոստովանությամբ, նա լիկբեզ էր անցնում Ալիևի մոտ, քանզի «շփումների» ժամանակ նրանից էր տեղեկանում հակամարտության բանակցային պատմության մասին։

7․ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը Արցախը հռչակեց որպես Հայաստան։ Բացի այդ՝ սկսեց խրախուսել «Արցախը Հայաստանի մարզ է» քարոզը՝ «ծռելով» մեր արտաքին քաղաքականությունը և այլոց ձեռքերով զուգահեռաբար տանելով հակառուսական քարոզ։

8․ Փաշինյանը դրսի մամուլով պաշտոնապես հայտարարեց, որ խնդիրներ ունի պաշտոնական Ստեփանակերտի հետ։

9․ Փաշինյանն ասել էր նաև, որ Արցախի հարցի շուրջ ինքը հայ ժողովրդից փաստաթղթի է սպասում, որպեսզի այդ փաստաթղթի շրջանակներում բանակցի և ավելացրեց, որ հենց որ այդ փաստաթուղթը լինի, ինքը այն կկարդա, անգիր կանի ու նոր միայն կգնա բանակցությունների։

10․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսի հնչեցմանը զուգահեռ Փաշինյանը պարբերաբար շրջանառության մեջ է դրել այն միտքը, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ոչ միայն Արցախն է պահանջում, այլ նաև Սյունիքը՝ ձեռքի հետ էլ՝ Երևանը։

11․ Փաշինյանը չի բացառում, որ Արցախի խնդրի լուծումը կարող է որոշվել Հայաստանում անցկացվող հանրաքվեով կամ նույնիսկ հրապարակում հավաքվածների «դաբրոյով», ինչը շատ վտանգավոր թեզ է և պատասխանատվությունից խուսափելու ձև։

12․ Ինչպես սկզբում նշեցինք, Ալիևի հետ «չբանակցող» Փաշինյանը ֆեյսբուքյան իր «լայվով» խոսեց այն մասին, որ կան դինամիկ բանակցություններ։

Հարկ է այս ամենին ավելացնել նաև այն, որ պաշտոնական Երևանի դիվանագիտական բառապաշարից դուրս է մնացել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի կետը։ Վարչապետն ու արտգործնախարարը խոսում են բացառապես անվտանգության երաշխիքների ու կարգավիճակի մասին, սակայն չկա հստակ հայտարարություն, որ Արցախի կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Եվ այսպես, Փաշինյանն իր իրարամերժ քայլերով, դիլետանտ արտաքին քաղաքականությամբ ու պոպուլիստական հայտարարություններով բանակցային գործընթացը մտցրել է փակուղի և մեծացրել պատերազմի վտանգը։ Ընդ որում՝ Ադրբեջանն այժմ հնարավորություն է ստացել ապակառուցողականության համար մեղադրել հայկական կողմին և լեգիտիմացրել զենքի ուժով հարց լուծելու իր ցանկությունը։ Ու դա Երևանի անհեռատես ու վտանգավոր վարքագծի շնորհիվ։

Հարցն այն չէ, որ Ադրբեջանի հետ պատերազմին մենք պատրաստ չենք։ Հարցն այն է, որ մենք խնդիր չունենք նոր պատերազմ սկսելու։ Մենք խնդիր ունենք մեր հաղթանակն ամրագրելու։

Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին բանակցությունները տապալելու և պատերազմին նպաստելու մանդատ չի տվել։ Այդ առումով նա ունի զրոյական լեգիտիմություն։

Փաշինյանը խճճվել է՝ խնդիրներ առաջացնելով մեր երկրի անվտանգության համար։

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն աշխատում է Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելու ուղղությամբ Բելառուսը հաստատել է ռուսական նավթի գնումը ծայրահեղ ցածր գնով Վանաձորում ունենք հաստատված վարակակիրներ նախկինում մեկուսացված անձանցից. քաղաքապետ Մասիսի ԲԿ 2 բժիշկ վարակված է կոոնավիրուսով. Մեկի թեստի արդյունքը դեռ հայտնի չէ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին. Վահրամ Պետրոսյան Շուրջ 70 երկիր է միացել ամբողջ աշխարհում մարտական գործողությունները դադարեցնելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների վերադարձի համար մեկանգամյա թռիչքի թույլտվություն է ձեռք բերվել Բաց նամակ Փաշինյանին՝ ՀՀ ԱՆ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող գնդապետ Վահան Ավետիսյանից Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ Օրթոպեդիայի ինստիտուտում Լացելով գնացել հարեւանին ասել եմ աղաչում եմ, ի՞նչ ունեք եփած, տանեմ երեխես ուտի, չմեռնի. քաղաքացին օգնության կարիք ունի Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրգործ Մենք ևս հասարակության անդամ ենք. ուսանողները նախարարին խնդրում են հետաձգել քննությունները Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 14-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ, իրեն լավ է զգում. ԲԿ-ի խոսնակ Մարդիկ քյասիբ են, որտեղի՞ց առեւտուր անեն. Էջմիածնում խանութները բաց են, առևտուր անող չկա Ապատեղեկատվությամբ Ադրբեջանը քողարկում է հրադադարի և հումանիտար իրավունքի խախտումները. ՀՀ ԱԳՆ Օրինագծում կան շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրումը չհիմնավորված մերժելու ռիսկեր․ ՀՀ ՄԻՊ Փողերս հետ տվեք, ես գնում եմ. լարված իրավիճակ «Զվարթոց» օդանավակայանում Տանը հայտնաբերել են գազային ատրճանակ, մոտ 130 փամփուշտ, իսկ մեքենայում՝ կռփազենք ու մետաղյա բացովի մահակ Պարետը սահմանափակել է 64 բժշկական արտադրատեսակի արտահանումը Հայաստանից Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց Կապանի չորս սուպերմարկետների աշխատանքը պարետը վեց ժամով արգելել է Արցախում առ այսօր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել Պարետը սահմանափակել է որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ Հաստատվել է ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկը Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարի վրա հսկայական ճեղք է առաջացել. առկա է զգալի հոսակորուստ «Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 864 մլն 664 հազ. 835.7 դրամ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով Սոթքում 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Երեւանի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ. սա ավելի շատ փախուստի է նմանվում. «Այլընտրանքային նախագծեր» խումբ 5 կամուրջ, որոնք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ և ճարտարապետական արժեքով Կալանավորը ահազանգում է՝ ինքնասպանության կդիմի. ինչ է կատարվում «Արմավիր» ՔԿՀ-ում. Armlur.am Զոհասեղանին է դրված մեր երկրի լինել-չլինելու հարցը. Հովհաննես Շահինյան (տեսանյութ) Վարակի այսքան տարածում ունեցանք կառավարության անհեռատեսության հետևանքով. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկի բնակարանում փրկարարները դի են հայտնաբերել ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել առևտրային գործունեություն իրականացնող 38 կազմակերպությունում ՊԵԿ-ի հայտարարությունը 2019թ. ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման մասին Բագրատաշենի անցակետում աշխատանքներ են տարվում մեքենաների կուտակումները նվազեցնելու ուղղությամբ․ՊԵԿ 20-ամյա զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ի՞նչ հոդվածով է քրգործ հարուցվել 9 երեխաներ Իսրայելից ուզում են վերադառնալ Հայաստան, բայց չեն կարողանում․ Արմեն Աշոտյան Արցախի ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերով քրգործեր են հարուցվել Կարեն Առուստամյանը նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Տեսնես Երևանն այսպիսի «փախած» քաղաքապետ երբևէ կունենա՞ էլի․ երջանիկ պատահականությամբ՝ Թբիլիսիի բոլոր փողոցները ախտահանվում են․ Վահան Բաբայան «Ի՞նչ իմանանք՝ մնացած պետությունները ճիշտ են ասում վարակակիրների իրենց թվերը»՝ ասում է Փաշինյանը, իսկ ես ասում եմ՝ «բայց ես թքած ունեմ՝ իրենք ճիշտ են ասում այդ թվերը, թե՝ ոչ»․ Սերգեյ Յարմալոյան «Կորոնա» գարեջուրը ժամանակավորապես դադարեցնում է արտադրությունը ՊՆ-ն հերքում է հայկական ուժերի կողմից Ադրբեջանի ուղղությամբ կրակ բացելու մասին տեղեկությունները 218 ֆեյքեր, որոնք ֆեյսբուքում աջակցում են Աննա Հակոբյանին (լուսանկարներ)․ AntiFake.am Նախարարը խորհուրդ է տալիս թանկացած մթերքների փոխարեն գնել դրանց փոխարինիչները Արցախի ոստիկանությունը կոչ է անում կեղծ տեղեկություններ չհրապարակել և հետևել պաշտոնական լրահոսին Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը» Սա ոչ թե օգնություն է, այլ` շան փայ. Արա Վարդանյան Իրանում մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 715-ով Կորոնավիրուսով պայմանավորված 2020-ին ընթացիկ հաշվի պակասուրդը զգալիորեն կկրճատվի. վերլուծություն Հանրակրթական դպրոցի 9-11-12-րդ դասարանների գրականության «խոսող դասագրքերը» հասանելի կլինեն առցանց Հարցում. Ինչպե՞ս եք գնահատում պարետ Ավինյանի հայտարարությունը, որ մտցված նոր սահմանափակումների արդյունավետությունն ապահովելու համար ոստիկանական ուժերին պետք է միանան ԱԱԾ, ՌՈ և ԱԻՆ ուժերը Ավելի լավ է ոչինչ չանել, քան սխալ պատկերացումներով լուծումներ առաջարկել․ հեշտ լուծումներ չկան, հեշտ ոչինչ այլևս չի լինելու․ Վահե Հովհաննիսյան Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջկան տեսակցել է նրա եղբայրը Արցախում մահացած զինվորն Աբովյանից էր, մեկ տարվա ծառայող. մանրամասներ Պաշտպանները գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում Նախարարը մասնավոր հատվածում վարձատուներին և վարձակալներին կոչ արեց հաշվի առնել փոխադարձ կորուստները Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 650 բուժաշխատողների տեղափոխությունը կիրականացվի Երևան համայնքի ավտոբուսների միջոցով․ Երևանի քաղաքապետարան Դեռեւս չպարզված հանգամանքներում Արցախում 20-ամյա զինծառայող է մահացել Առցանց մրցաշար՝ աշխարհի լավագույն 8 շախմատիստների մասնակցությամբ. նախնական ցանկում է նաև Լևոն Արոնյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար Եթե սա պատերազմ է, հրամանատարները պիտի դատվեն պատերազմական օրենքներով. Կարեն Վրթանեսյան Գեղարքունիքի մարզում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել Նրանց այնքան շատ եմ սիրում. Քարդաշյանի «Թվիթեր»-ը ողողված է Հայաստանի մասին գրառումներով, եռագույնով (լուսանկարներ) Եվս 73 հաստատված դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 736-ի Հրդեհ` Արարատ քաղաքում Երևանի Նանսենի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ Պարետային ժամ՝ Թբիլիսիում․ Գոհար Պետրոսյան (լուսանկար) ԱԳՆ-ն հիշեցնում է՝ ՌԴ-ից վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից. Արսեն Թորոսյան «Փաստ». Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան «Ժողովուրդ». Կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների աշխատանքները «Իրատես». «Ինչպե՞ս չջղայնանաս». պարետն ԱԺ գործընկերներից դժգոհ է եղել. նա ձեռքն օդում թափ տալով հեռացել է «Ժողովուրդ». Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները