Երևան, 25.Հունվարի.2020, 00:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Հուժկու երկրաշարժ Թուրքիայում. կա 19 զոհ և շուրջ 800 տուժած Գեղարքունիքի մարզում ՌԴ 6 հոգանոց արշավախումբը դեռևս չի գտնվել. փրկարարական աշխատանքները շարունակվում են Դարոն Աճեմօղլուն կոչ է արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի Արթուր Վանեցյանի ներկայացուցչի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» են իրականացվել․ հայտարարություն Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը ազատ արձակվեց Մաքսանենգները դիմում են հնարքների՝ թմրամիջոց տարանցելու համար. ՊԵԿ-ը կանխել է նման 6 դեպք (տեսանյութ) ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. քվեարկվում են նախորդ օրը քննարկված նախագծերը (ուղիղ) Այս պահին ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում. պաշտպան (ուղիղ) «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ. Կրակոց արձակած անձը ձերբակալվել է

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Ռոբերտ Քոչարյան. Armeniasputnik.am

Armeniasputnik.am-ը գրում է․

«Չնայած ձերբակալությանը ՝ նախկին նախագահը մնում է ակտիվ քաղաքական գործիչ ։ Sputnik Արմենիան իր գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար ։

Ինչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը միջազգային իրավիճակի, տարածաշրջանում եւ երկրում տիրող իրավիճակի մասին: Հասկանալի պատճառներով ստացվեց ոչ թե հարցազրույց, այլ բացառիկ տեքստ, որը հեղինակը պատրաստել էր քննչական մեկուսարանում։

Համաշխարային քաղաքակրթության նոր փուլի մասին

Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից և մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաև՝ փոքր ու մեծ պատերազմներով:

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարևելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբևեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:

Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները և միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:

Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:

Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաև, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետևանքների ակնառու դաս լինի:

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը և դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, և դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաև երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

 

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները և գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը և բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արևմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից և շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների և պրակտիկ գործողությունների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:

Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների և արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին

Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է. և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

 

Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաև այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաև հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի և զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի և պատասխանատվություն կավելացնի իշխանության և նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:

Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են հանդիսանում:

Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի և Արցախի կառավարող էլիտաների միջև, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս և նորմատիվ բառապաշարի սահմաններում:

Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները և վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որևէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության և անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր և դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ:

Ռոբերտ Քոչարյան

«Հիմա ո՞ւմ ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ավելի մեծ է, քան Չելյաբինսկի մոտ ընկածը. 2 օրից Երկրին հսկա երկնաքար կմոտենա. Armeniasputnik.am ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի ԺՊ-ներին ասել եմ՝ ձեզ ԺՊ նշանակելով, չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու. վարչապետ Ազատ մամուլն ու Փաշինյանի ամենօրյա ստերն անհամատեղելի են Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով. Եղանակը Հայաստանում Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ծննդյան արարողությունից վերադառնալուց հետո մասնակիցները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ, տեսանյութ)․ Shamshyan.com Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար. Փաշինյանին բողոքի ակցիայով դիմավորեցին Ինչպես հայ մայրիկին համոզել, որ իր փակած մուրաբայից զինվոր որդուն չուղարկի, հնարավոր չէ․ վարչապետ (տեսանյութ) Սա միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Լավ պրծանք, որ Շուշիի ազատագրումը քո անձի հետ չես կապել․ կարո՞ղ է մի օր էլ էդ էջը ամոթալի համարես․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարոնա՛յք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք՝ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու․ Նարեկ Սամսոնյան Ինչո՞ւ էր Մարտի 1-ին Փաշինյանը հրահրում ցուցարարներին ոստիկանների հետ բախումների «Մի զինծառայողն ինքն իրեն է կրակել, բժիշկներն ամեն ինչ անում են, որ փրկեն». Դավիթ Տոնոյան (տեսանյութ) «Լիվերպուլ»-ի հարձակվողը բաց կթողնի 3 շաբաթ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի ՀՔԾ խոսնակը հաստատում է՝ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ Խնձորի արտահանումն աճել է. ամանորյա ուղերձն էլ հեռարձակվել է ուղիղ եթերում. 100 փաստ վարչապետից Էդմոն Մարուքյանը սպառնում է դատի տալ Լևոն Զուրաբյանին Ամուսինը բժիշկներին մեղադրում է իր հղի կնոջ նկատմամբ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, ինչի հետևանքով երեխան ծնվել է մահացած. Shamshyan.com Նադալն Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Պռոշյան գյուղում «ՎԱԶ-2114»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է, 3 ուղևորները՝ հոսպիտալացվել Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ. Shamshyan.com Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը. արտարժույթների փոխարժեքներն այսօր Հարցում. Ո՞վ է 2018թ. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հովանավորը «Հրապարակ». Վերջին բաստիոնը «Հրապարակ». Ընդդիմությունը կզբաղվի «Հին Երեւանով» «Հրապարակ». Արփինե Հովհաննիսյանը՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդա՞մ. «Իմ քայլը» կարծես դեմ չէ Հուժկու երկրաշարժ Թուրքիայում. կա 19 զոհ և շուրջ 800 տուժած «Ժողովուրդ». «էրեբունի պլազա» զենքով ներխուժած անձն իր քայլը տարօրինակ կերպով է բացատրել Գեղարքունիքի մարզում ՌԴ 6 հոգանոց արշավախումբը դեռևս չի գտնվել. փրկարարական աշխատանքները շարունակվում են «Հրապարակ». Ո՞վ կդիմավորի Փաշինյանին Կապանում. նա ուղղաթիռով չի եկել «Ժողովուրդ». Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել․ ի՞նչ դիմում է ուղարկվել Բրիտանիայի դեսպանին «168 ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը «Հրապարակ». «Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականունով, որոշել է նոր օրենքով գնա «նստի» Սպասվում է առանց տեղումների եղանակ Հրշեջները մարել են Իջևանում կաթսայատանը բռնկված հրդեհը Տեղի է ունենում իշխանության ամբողջական ուզուրպացման փորձ. Երվանդ Վարոսյան. «Փաստինֆո» Կհասնի անգամ վերին թախտին ամենահաս «յաբախտին». 7or.am Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել. Hraparak.am Ինձ հաճախ են հարցնում. Արսեն Թորոսյանը սորոսակա՞ն է. առաջարկում եմ այս հարցին ինքնուրույն պատասխանել, ուսումնասիրելով ստորև բերված փաստերը. Մարինա Խաչատրյան (լուսանկարներ) Ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցներն ու ՌԴ սահմանապահները ձերբակալել են ծանր հանցագործության համար հետախուզվողին. Shamshyan.com Հեքիաթ՝ 3500 տոկոս գումարային աճ բերած ամանորյա ծախսերի մասին. Yerevan.Today Հյուսիսային մաքսատուն-վարչությունը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ը․ ՊԵԿ Փաշինյանին հարցրեք՝ հիմա ԱԱԾ-ն է ճի՞շտ, թե՞ ԱԽՔ-ն ու աներորդին․ Էդուարդ Շարմազանով Ոչ թե սեր ու համերաշխություն, այլ սուտ ու խաբեություն. Նիկոլը հերթական սուտն է հրապարակել իր էջում Գնա չստացված դերերդ վերապրի. Գեւորգ Պետրոսյանը՝ Արթուր Մանուկյանին Բացահայտվել է Նորաշեն գյուղում կատարված դանակահարության դեպքը Սյունիքի ավտոճանապարհներին և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Փաշինյանի թիմի ճնշող մեծամասնությունը քաղաքականության համար սովորական դիլետանտներ են և զբաղված են Նիկոլի անձի պաշտամունքով. Արտակ Զաքարյան Հայրապետական կոնդակով հռչակվել է Բալթյան երկրների հայոց թեմը Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը Ավելի քան կես միլիարդ դրամ պարգևավճար՝ Ֆինանսների նախարարությունում. Aysor.am Կյանքից հեռացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել Հայկական զինուժի կորուստները 2019 թվականին. Razm.info Լճաշենում կազմակերպել է բազալտի խճաքարի ապօրինի արդյունահանում․ պետությանը պատճառվել է 36 միլոնից ավելի վնաս ՍԴ-ն վարույթ է ընդունել ՄԻՊ-ի դիմումը՝ դատական գործերի ողջամիտ քննության պահանջի խախտման վերաբերյալ Հայտնաբերվել է դի Արարատի բաժին բերման ենթարկվածի մեքենայում «Մակարով» է հայտնաբերվել․ երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ Արշավախմբին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Վարչապետն Արտակ Քամալյանին ազատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից 4 հոգով ծեծել են 34-ամյա տղամարդուն, նա էլ հանել է դանակն ու հարվածել. նոր մանրամասներ Դարոն Աճեմօղլուն կոչ է արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի Արթուր Վանեցյանի ներկայացուցչի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» են իրականացվել․ հայտարարություն Հարցման մասնակիցների 40 տոկոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա վարկանիշը 0-5 սանդղակով գնահատել է 1 Մարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում. Էլինար Վարդանյան Օրվա իշխանությունն ինձնից արագ ձերբազատվելու խնդիր ունի. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Կեղծ օրակարգ ստեղծելու խնդիր կա. Արսեն Բաբայանը՝ Հրայր Թովմասյանի տան խուզարկության մասին (տեսանյութ) Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի (տեսանյութ) Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը ազատ արձակվեց «Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը»․ Վազգեն Մանուկյան. Ankakh.com Երևանում վրաերթից մահացած երեխայի ծնողները պահանջել են նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք Տարօրինակ գողություն Երևանում. Hyundai Elantra ավտոմեքենայի դուռը մեքենայի վրայից պոկել ու գողացել են․ Shamshyan.com ՌԴ 6 քաղաքացուց բաղկացած արշավախումբը փրկարարների է կանչել Մաքսանենգները դիմում են հնարքների՝ թմրամիջոց տարանցելու համար. ՊԵԿ-ը կանխել է նման 6 դեպք (տեսանյութ) Փաշինյանական քարոզչության հերթական «փուչիկը»․ Անդրանիկ Թևանյան Գիտնականները վերականգնել են 3000-ամյա մումիայի ձայնը Վնասել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան (լուսանկար)