Արտակարգ դեպք Երևանում. ճանապարհային ոստիկանը, վտանգելով իր կյանքը, փրկել է «Հաղթանակ» կամրջի վրա ինքնասպանության փորձ կատարած կնոջը. Shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սամսոն Պողոսյանը ծառայության ընթացքում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանից տեղեկություն է ստանում, որ մի կին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։
Ճանապարհային ոստիկանը, օպերատիվորեն հասնելով նշված վայր, կարողանում է իր կյանքը վտանգելով՝ նույնպես մասամբ անցնել վտանգավոր եզրագիծը և այդ կնոջն անցկացնել անվտանգ վայր, որից հետո արդեն դեպքի վայր են ժամանում ժողովրդին հայտնի ոստիկանության Կարմիր բերետները։ Ի
րավիճակի մասին Կ. Հովակիմյանը տեղեկությունը փոխանցում է նաև Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանին, ում կարգադրությամբ Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում այդ կնոջը, որից հետո նրան տեղափոխում են հիվանդանոց։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված կնոջ ինքնությունը։