Երևան, 26.Մայիսի.2020, 00:00
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է (ուղիղ) Մեկ օրում 289 դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7402-ի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Նոր հակառեկորդ. Հայաստանում 1 օրում վարակվել է 452 մարդ, վարակակիրների ընդհանուր թիվն անցավ 7000-ից ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել Քաջարանում անձի առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոքները հետ են վերցնում Չի ստացվում միտում չտեսնել, որ գործը հենց Արմեն Դանիելյանին է մակագրվել. Արամ Վարդևանյան Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊՆ

Վարչապետի արցախյան օրագիրը. վախի մեծ աչքերը․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վարչապետի արցախյան օրագիրը. վախի մեծ աչքերը


Պաշտպանյալը դարձյալ խճճված է և ստիպված է հերքել ինքն իրեն ու նաև խաբել՝ ակամայից մատնելով սեփական վախերն ու ծրագրերը։

Մի քանի դիտարկում Արցախի թեմայով՝ նրա երեկվա ասածների մասով։

1. «Բանակցային գործընթացում կա հետաքրքիր դինամիկա»։

Փաստորեն, կա բանակցություն, ընդ որում՝ դինամիկ։ Բայց չէ՞ որ սկզբում հայտարարվել էր, թե այդ հարցով բանակցություն չի վարվելու, քանզի ինքը չի ներկայացնում արցախահայությանը, իսկ Ալիևի հետ հանդիպումներն ընդամենը շփումներ են ու պատմական լիկբեզ։

Համ էլ ասվում էր, որ հայկական կողմի պատկերացումները չկան, ու հայ ժողովուրդը պետք է բանակցային հայեցակարգ մշակի, որպեսզի ինքը կարդա, պատմի, անգիր անի ու գնա բանակցի։

Հիմա, փաստորեն, նա բանակցում է առանց հայ ժողովրդից ստացած այդ փաստաթղթի։

Ի դեպ, ի՞նչ կա Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու մասով։ Ալիևի հետ դինամիկ բանակցություններում այդ հարցը օրակարգո՞ւմ է, այդ ուղղությամբ ի՞նչ դինամիկա կա։

2. Վարչապետը կրկին խոսեց հանրաքվեի միջոցով Արցախի հարցը լուծելու տարբերակի մասին։

Սա հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչու է նա գրոհում ՍԴ–ի վրա։

Ճիշտ էր Հրայր Թովմասյանը, երբ ասում էր, որ ինքը ՍԴ–ում պահում է իր բաժին խրամատը։

Հանրաքվեի միջոցով պատասխանատվությունից խուսափելու և պողոսների ձեռքերով Արցախի հարցը լուծելու սցենարն առանց ՍԴ–ի հնարավոր չէ։ Դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ քիրվայական գաղափարախոսության ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին են ուզում ապօրինաբար ՍԴ նախագահ կարգել։

Ի դեպ, քանի կար ասում էր՝ լուծումը թող ժողովուրդը ասի, մենք գնանք այդ «ռամկաների» մեջ բանակցենք։ Հիմա ասում է՝ հենց որ լուծումը դինամիկ բանակցությունների միջոցով գտնենք, կբերենք ժողովրդի դատին կներկայացնենք։ Այսինքն՝ 180 աստիճանով փոխել է իր մոտեցումը։

3. Պաշտպանյալը հայտարարեց, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ նույնական են։

Այս առումով մի քանի հարց է առաջանում։

Ստեփանակերտում է՞լ են գտնում, որ հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդին։

Արցախի ղեկավարությունն է՞լ է կարծում, որ հարցի լուծման տարբերակը կարող է հանրաքվեի դրվել Հայաստանում։

Ինչպե՞ս են Արցախում գնահատում այն, որ փաստացի «ջրվել» են Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ու Ժնևի ինստիտուցիոնալ համաձայնությունները՝ շփման գծում մոնիտորինգի իրականացման հարցում, և դրանք փոխարինվել են Դուշանբեի ոչինչ չասող բանավոր համաձայնությամբ։

Արցախում համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի կողմից խրախուսվող կամ առնվազն չխոչընդոտվող «Արցախը Հայաստանի մարզ է» քաղաքականության հետ։

Վարչապետի բառապաշարում չկա Արցախի ինքնորոշման և միջազգային ճանաչման բանաձևը։ Արցախի իշխանությունների տեսակետն այս առումով նույնակա՞ն է։

Ի դեպ, այս հարցերի հասցեատերը պաշտպանյալը չէ։ Հարցերն ուղղված են պաշտոնական Ստեփանակերտին։

4. «Վերելակային» դիվանագիտությանն անդրադառնալիս նա ասաց, որ ինքն այնքան անխելք չէ, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիկնապահի ներկայությամբ Ալիևի հետ դավադրության մասին պայմանավորվեր (նա ակամայից բացահայտեց Հայրապետովի հեռացման բուն պատճառը)։

Պատկերացրեք, որ ճիշտ է ասում։ Վերելակում դավադրության մասին հնարավոր չէ պայմանավորվել անգամ Հայրապետովի բացակայության պայմաններում (դավադիր պայմանավորվածությունները դուբայներում կամ այլ տեղերում են լինում)։

Դուշանբեում նրա ունեցած բանավոր պայմանավորվածությունները կրակի դադադերցման թեմայով և Արցախի հարցում նրա վարած քաղաքականությունն է պատկերավոր ստացել «Վերելակային» ձևակերպումը։ Այ սրան պաշտպանյալը չի անդրադառնում ու կոնտեքստը թողած բառիս բուն իմաստով խոսում է վերելակում Ալիևի հետ շփումից, վերելակում Հայրապետովի ներկայությամբ դավադրության բացառումից։ Իսկ դա նշանակում է, որ «վերելակի» թեման ցավոտ է իր համար։

5. Պաշտպանյալը որպես ապացույց այն բանի, որ ինքը գեներալների դեմ բան չի անում՝ ներկայացրեց մի քանի անուն, որոնց գեներալ է դարձրել, բայց «մոռացավ» խոսել այն մասին, որ իր կողմից գեներալի կարգավիճակին արժանանալը վատ նշան է։

Բանն այն է, որ Փաշինյանը վերջին շրջանում գեներալների կոչումներ էր շնորհել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և իր թիկնազորի նախկին պետ Գրիգորի Հայրապետովին։

Եվ ամենակարևորի մասին։

Ինչո՞ւ է պաշտպանյալը «լայվ» մտնում ու համոզում, որ ինքը դավադրություն չի անում Արցախի դեմ։ Պատկերացրեք, որ ընտանիքում ամուսիններն իրար ամեն օր համոզեն, որ չեն դավաճանում միմյանց։ Համաձայնե՛ք, որ եթե նման հարց է առաջանում, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ։

Փորձը ցույց է տվել, որ պաշտպանյալի ասածները հակառակ իմաստն ունեն։

Նա խոսում էր այն մասին, որ հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։ Խոսում էր նաև այն մասին, որ դատարանների գործերին չի միջամտում, բայց Քոչարյանի թեմայով հայտնի գաղտնալսումը հակառակն ապացուցեց։ Վնգստացող դատավորների վարքագիծն էլ ապացուցեց, որ դատարանների որոշումները ոչ թե խորհրդակցական սենյակներում են կայացվում, այլ կառավարության շենքում։

Ասում էր նաև, որ Ղարաբաղում դավադիր ուժեր կան, որոնք ուզում են տարածք հանձնել, որ հետո իրեն մեղադրեն։ Դրսի մամուլի հետ զրույցում էլ հայտարարեց, որ Արցախի գործող իշխանությունների հետ տարաձայնություններ ունի և հուսով է, որ առաջիկա ընտրություններից հետո այնտեղ հեղափոխությանը համահունչ իշխանություն կձևավորվի ու ամեն ինչ կհարթվի, բայց երեկվա «լայվում» ասում էր, թե ամեն ինչ «ՕԿ» է Արցախի իշխանությունների հետ։

«Հայաստանի ու Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են» ձևակերպման միջոցով նա փորձում է Ստեփանակերտին նախապես իր հետ փայատեր սարքել ձախողումներին, որպեսզի հետագայում խուսափի անձնական պատասխանատվությունից այնպես, ինչպես որ ուզում է խուսափել պատասխանատվությունից հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։

Նա վաղուց հող է նախապատրաստում, որպեսզի հնարավոր պատերազմի ու կորուստների համար մեղադրի Ռուսաստանին ու Արցախի «դավադիրներին»։

Ի դեպ, երեկվա «լայվով» նա դրսին «մեսիջ» փոխանցեց՝ հաստատելով, որ ՀՀ արտգործնախարարը «BBC»–ի եթերում պաշտոնական Երևանի տեսակետն է ներկայացրել, իսկ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումն ընդամենը հանրահավաքում ծափեր կորզելու համար են եղել, քանզի ինքն ուզում է բավարարել նաև Ադրբեջանին։

Պաշտպանյալի մնացած ձևակերպումներն ու լիրիկական զեղումները պողոսների համար էին։

Ստորագրվեց համագործակցության հուշագիր Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորած հայրենասիրական ՀԿ-ի և «Հաղթանակած» նախաձեռնության միջև Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է (ուղիղ) Վրաստանում 42 000 ֆերմեր կազատվի ոռոգման ջրի վճարից Բարոյալքությունն այլևս համատարած դառնալու տենդենց է դրսևորում. կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը․ Իվետա Տոնոյան Մոլդովան հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը Պարզ չէ, թե ինչն է խնդիրը. թեստերն էլի վերջանո՞ւմ են, որ խնայում եք․ Կարեն Վրթանեսյան ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը ԱԺ նախագահը դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանին հայտարարեց նախազգուշացում Հայկ Մարությանը հայտարարեց՝ Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր կան Երեւանի ավագանին հերթական նիստն է գումարել. օրակարգում է նաեւ ԵԿՄ-ին անհատույց գույք տրամադրելու հարցը (ուղիղ) ԼԳԲՏ համայնքը սահուն կերպով վերածվում է ԼԳԲՏՊ համայնքի. ի՞նչ է դա․ Լուսինե Հարոյան (լուսանկար) Մեկ օրում 289 դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7402-ի ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 100 000-ին Լայվերով, սելֆիներով և ծառից ծառ թռնելով անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել. Էդ. Շարմազանով Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ) «Իրատես». Առաջիկայում «մեծ կոմբինատորն» ու նրա շրջապատը պլանավորել են «ֆեյք-մաքսանենգություն» օպերացիան «Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյան (ուղիղ) Կորոնավիրուսով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր, 48-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Արսեն Թորոսյան «Ժողովուրդ». Քննչական կոմիտեն Տիգրան Արզաքանցյանին հարցաքննության կհրավիրի «Իրատես». «Ժողովուրդ ջանը» փոխարինվեց «կոշտ հակազդեցությամբ» Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ինչ է կատարվում Արցախում «Հրապարակ». Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու «Հրապարակ». Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա Լույս չի լինելու Երևանի մի շարք հասցեներում «Փաստ». Քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը «Հրապարակ». Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարտադիր է կանգառում դիմակ կրելը. պարետի նոր որոշումը Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ ես սահմանեցի էթիկայի բարձր շեմ. եթե ես այդ արժեքը փորձում եմ պաշտպանել, ապա դա պետք է կրեն համակարգում բոլորը. Սմբատ Գոգյան. News.am 36 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ վարչական շրջանում, այդ թվում Էրեբունի օդանավակայանում Մոր ամուսինը նվաստացրել է, ստիպել իր հետ օղի խմել․ 7-ամյա տղային տեղափոխել են մանկատուն Վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի հիմնած ընկերությունը 149 միլիոնի տենդեր է շահել Ավտովթար Արարատի մարզում․ կա տուժած. Shamshyan.com Ի՞նչ արտառոց բան կա նրա մեջ, որ կոնտրէլիտան ձգտում է իշխանության. Գարեգին Պետրոսյան Դանակահարություն Հրազդան քաղաքում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով 10 փաստ, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով պահվում ապօրինի կալանքի տակ Վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյանը դուրս եկավ ՀՔԾ–ից Ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպայի հարազատները պահանջում են արդարություն. Guardian-ի անդրադարձը Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդու կալանավորման միջնորդությունը․ պաշտպան Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Քաջարանի ծեծկռտուքի գործով ձերբակալված երրորդ անձը ազատ արձակվեց Հայաստանում 5G չկա. ՀՀ շարժական կապի 3 օպերատորները հնարավոր է դիմեն իրավապահներին. հայտարարություն Երկու ավտոբուս ոստիկան դուբինկաներով լցվել են քաղաք․ քաջարանցիները ահազանգում են (լուսանկար) Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել․ Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից երկուսը ազատ են արձակվել «Առաջին ալիք»-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք․ «Լուրերի» թողարկումն այսօրվանից կվարեն դիմակով Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ լինել վարակվելուց 11 օր անց. հետազոտություն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Դմիտրի Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը․ Antifake.am ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացիներ մնացել են Բագրատաշենի անցակետում. Shamshyan.com Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 26-ին Քաղաքական կամակորության հետևանքը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» COVID-19. վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 525 հազարից Արշակ Կարապետյանը կառավարության հետ համագործակցության նոր ֆրոնտ է գտել, փող է աշխատում (ցանկեր, լուսանկարներ). Yerevan.Today «Կոչ եմ անում Դիանա Գալոյանին հրաժարվել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից». նախարար․ Politik.am Դուբլինը երաշխիքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին, որ կընդունի Եվրո-2020-ի խաղերը Հիշողության կորուստն ու ուրացումը ուղիղ արտացոլումն է այն կյանքի, որի մեջ մենք այսօր ապրում ենք․ Հովհաննես Հարությունյան Առողջապահական համակարգի փլուզումն այլևս հաշված օրերի հարց է․ Հայկ Մարտիրոսյան Զոհրաբյանը կարագի գնաճ է նկատել. ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ մեծ սպառում ունեցող կարագի գինը նվազել է Մենք օրհասական խնդիր ունենք ձևավորելու նոր կառավարություն. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Իշխանությունը մաքսիմալ քանակությամբ դիմակ վաճառելու խնդիր ունի. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Չեռնոգորիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսը Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք, ով կարանտինային միջոցառում չի իրականացրել․ Հրանտ Բագրատյան Նախագահ Քոչարյանին սատարել՝ նշանակում է կանգնել սահմանադրական, իրավական ու ժողովրդավարական Հայաստան ունենալու տեսլականի կողքին․ Մենուա Հարությունյան ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ 1.692.310 ՀՀ դրամի հափշտակության դեպք՝ գրադարանի տնօրենի կողմից Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են Կարծում եմ՝ այսօր արդեն պետք է դրվի վարչապետի հոգեկան վիճակը հստակորեն և վերջնականորեն ստուգելու պահանջ․ Սևակ Հակոբյան Դատավորների նկատմամբ ազդեցության մեխանիզմները. «Իմ Ձայնը» Գոգյանի նկատմամբ իրականացվող քայլերը պետական ռեպրեսիա են հիշեցնում Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. դերասանուհին մահացել է մայիսի 24-ին Հնարավո՞ր է արդյոք ստույգ պարզել, թե կոնկրետ ի՞նչն է հանդիսացել մարդու մահվան պատճառը, եթե մահացածը չի դիահերձվում․ Կարեն Քոչարյան Որոշ տնտեսավարողներ իրավիճակից օգտվելով փորձել են շատ շահույթ ստանալ. Գևորգյանը՝ դիմակի գների մասին Պոպուլիզմը խրախճանք էր ապրում հետխորհրդային առաջին տարիներին․ ներկայիս պոպուլիստները նրանց մոտ «ծույլիկ աշակերտներ» են․ Գարեգին Պետրոսյան Ջալալ Հարությունյանն Արցախի նախագահին ներկայացրել է առաջնագծում տիրող օպերատիվ իրավիճակը