Մեր մեջ փորձում են սպանել հային և բացահայտ թալանում են մեզ․ Անի Կարապետյան
Օգտատեր Անի Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՄԵՐ ՄԵՋ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍՊԱՆԵԼ ՀԱՅԻՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ ՄԵԶ
Երկար ժամանակ, մշտապես ու պարբերաբար անդրադարձել ենք ազգային արժեքների և մասնավորապես մշակույթի խեղաթյուրման արատավոր պրակտիկային, որն այսօր ազգովի <<վայելում ենք>> որպես թավշյա ավանտյուրայի չարաբաստիկ հետևանք: Այսօր արդեն ամենաբարձր՝ պետական մակարդակով մայրաքաղաքի սրտում իրականացվում են սատանիստական ծեսեր՝ հրամցվելով հասարակությանը, որպես մշակույթ և արվեստ: Արդեն Երևանի ավագանու անդամ, <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Հասմիկ Խաչունցն է չորեքթաթ սողում մետրոյի կայարանի մոտ, էգ գայլի ձայներ արձակելով, հետո նեղանում, թե մարդիկ չեն հասկանում բարձր արվեստը: Նախարարի բարձր պաշտոն զբաղեցնող անձը՝ Արայիկ Հարությունյանը, անձամբ է հովանավորում սատանայապաշտ ծեսերը՝ հայտարարելով, թե սատանիզմի քարոզը իր համար պատճառ չէ նման միջոցառումները դպրոցներում արգելելու համար:
Մեկ այլ նախարար՝ ևս էգ գայլի պահվածքով և սեռական անսանձ նկրտումներով աչքի ընկնող Զարուհի Բաթոյանը, բացեիբաց հայտարարում է, թե ինքը կողմ է Ստամբուլյան կոնվենցիային: Հիշեցման կարգով շեշտեմ, որ Ստամբուլյան կոնվենցիան թույլատրում է երրորդ սեռի գաղափար և միասեռ ամուսնություններ, այսինքն երևույթներ, որոնք մի քանի տասնամյակում ուղղակի կվերացեն հայի գենը: Այսօր համասեռամոլ հայերը ցուցադրաբար քայլում են Հյուսիսային պողոտայում՝ իրենց անբարո կենսակերպը ցուցադրելով մատաղ սերնդին, իսկ կառավարության շենքի հարևանությամբ կուբացի տրանսգենդերները զբաղվում են մարմնավաճառությամբ:
Եվ այս ամենը մտածելու և մտահոգվելու տեղիք են տալիս՝ ո՞ւր են մնացել արժանապատիվ հայ տղամարդիկ, ո՞ւր են չքացել ավանդապաշտ երիտասարդները, որոնց լռելյայն համաձայնությամբ հայոց սրբություններն են ոտնահարվում, քայքայվում, ծաղրվում:
Եվ վերջապես, մտածելու և մտահոգվելու տեղիք են տալիս իշխող վարչախմբի, մասնավորապես՝ իրեն ցեղապետ հայտարարած մարդու ֆինանսական ախորժակն ու քմահաճույքները՝ իրեն օրենքով չհասնող շենքի վերանորոգման ծախսերից մինչև 55 միլիոն դոլարանոց ինքնաթիռը, որ կառավարությունը պատրաստվում է ձեռք բերել: Աշխատատեղ փակող, գիշերօթիկ, որբանոց ու ծերանոց փակող բռնապետը իրեն արդեն Բաղդադի խալիֆ է երևակայում և քանի գնում՝ այնքան ավելի անկուշտ է դառնում:
Այսինքն, մի կողմից մեր մեջ սպանում են հային, մյուս կողմից մեզ թալանում են:
Այսօր առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է համախմբում:
#Միացի՛ր արդարության համար մղվող պայքարին:
#Միացի՛ր այլասերվածության դեմ հայտարարված պայքարին:
#Միացի՛ր հանուն երեխաներիդ ապագայի, որ նրանք հայ մեծանան: