Երևան, 01.Հունիսի.2020, 00:00
Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. ընտանիքի անդամների թեստերը ևս դրական են (տեսանյութ) Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է և Ծնողների համաշխարհային օրը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Մեկ օրում 460 վարակակիր. կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասավ 8676-ի

Պոպուլիզմը և թոզփչոցին այլևս օրակարգային չեն լինելու․ Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Հայաստան 2020. մեր պետությունը մեկ ու կես տարեկան չէ: Այն ունի ամուր անցյալ եվ խոստումնալից ապագա: մնում է պարզենք ներկան:

Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ: Ըստ նրա, կյանքը Հայաստանում սկսվել է բոլորովին վերջերս՝ 2018թ. կեսերից: Մինչ այդ եղածը կամ հետևողականորեն պետք է մոռանալ ու աղավաղել, կամ էլ փնտրել ու գտնել միայն քրեականը: Իսկ եթե այնուամենայնիվ նախկինում կյանք եղել է, ապա պետք է այն քրեականացնել ու հայտարարել “մեղավորներին”:

ԱԺ-ում 2020թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները ևս առաջ են տարվում հենց վերոնշյալ տրամաբանությամբ: Հատկապես հետաքրքիր է, որ ցուցանիշների համեմատություններն արվում են ոչ թե 2019թ.-ի այլ 2018թ. նկատմամաբ: Իհարկե, իմաստ ունի, որովհետև պարզ հասարակ քաղաքացիները դրանում չեն խորանում՝ իսկ արդյունքում թվերն ու ցուցանիշները էլ ավելի տպավորիչ են դառնում: Օրինակ ՀՀ ՊՆ ռազմական ծախսերի 0,8 % աճը լավ չի հնչում, հետևաբար կարելի է ասել 25-26 % աճ 2018թ. նկատմամաբ, ու այդպես մանիպուլյացիան տարեցտարի “կկատարելագործվի” ու կդառնա ավելի “էֆեկտիվ”:

Այնուամենայնիվ, 2018թ. մայիսից առաջ էլ կյանք է եղել մեր երկրում, պետություն ենք ունեցել, քաղաքացիներ, որոնք բյուջեից տարիներով աշխատավարձ, նպաստ ու թոշակ են ստացել, տնտեսություն՝ որը տարեցտարի ամրացրել ու զարգացրել է իր կարողությունները՝ սնելով նաև պետական ու հանրային կյանքը, սոցիալական համակարգ որը կայացել է գրեթե ոչնչից, իրավական համակարգ, որն արդեն մեկ տարի հետևողականորեն ոտնահարվում է, ու դեռ էլի մնում է կանգուն, պետական բազմաթիվ ինստիտուտներ՝ որոնցից յուրաքանչյուրը լավ թե վատ կայացել ու ամբողջացրել է Հայաստան պետության ինստիտուցիոնալ կարգը:

Պետական ու հանրային բազմաբովանդակ ծախսերի կողքին միշտ էլ ուշագրավ է եղել ԶՈւ կայացմանն ու զարգացմանն ուղղված հանրային միջոցները: Պետության պաշտպանությունը մի ամբողջական համակարգ է, բաղկացած բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներից: Մեզ համար բանակ պահելը շքեղություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն ու մեծ պատասխանատվություն:

Հետևաբար ցանկանում եմ անդրադառնալ վերջին տաս տարիներին ՀՀ ԶՈւ կարիքների համար հատկացված հանրային միջոցներին՝ ըստ պետական բյուջեի ցուցանիշների:

2008թ. Պաշտպանության նախարարության բյուջեն կազմել է 125,5 մլրդ դրամ՝ որից 120,5 մլրդը զուտ ռազմական ծախսերն են եղել:

2009 թվականին՝ ՊՆ բյուջեն կազմել է 149,6 մլրդ դրամ, որից 144,3 մլրդն ուղղվել է ռազմական կարիքներին: Այսինքն նախորդ տարվա համեմատ պաշտպանական բյուջեն աճել է 19,2 %-ով, կամ 24,1 մլրդ դրամով:

2009 թ-ին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության հետևանքով 2010թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2009թ. նկատմամաբ նվազել են 17,2 %-ով, կամ 159,9 մլրդով: Հետևաբար 2010թ. ՊՆ բյուջեն համապատասխանաբար նախատեսվել էր 135,7 մլրդ (որից 130,3 մլրդ զուտ ռազմական ծախսեր)՝ նախորդ 2009թ. համեմատ նվազելով 13,9 մլրդով կամ 9,2 %-ով: Հարկ է նկատել, որ պետական բյուջեի 19,2 % կրճատման պարագայում պաշտպանական բյուջեն կրճատվել է 9,2 %-ով:

2011թ. ՊՆ բյուջեն կազմել է 146,2 մլրդ դրամ, որից 140,1 մլրդն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Ֆինանսական ճգնաճամից հետո մեկ տարվա ընացքում այն գրեթե վերականգնել է 2009թ. ցուցանիշը՝ աճելով մոտ 9 %-ով:

2012թ. պաշտպանական բյուջեն կազմել է 154,5 մլրդ՝ որից 148,3 մլրդը հատկացվել է ռազմական կարիքներին: 2011թ. բյուջեի նկատմամաբ 2012թ. ռազմական բյուջեն ավելացել է 8,3 մլրդով կամ 5,6 %-ով:

2013թ. ՊՆ բյուջեն կազմել է 182,7 մլրդ դրամ՝ որից 176,3 մլրդ դրամն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Այսինքն 2012թ. նկատմամբ 2013թ.-ին պաշտպանական բյուջեն ավելացել է 28,2 մլրդով կամ 18 %-ով:

2014թ. ՊՆ բյուջեն կազմել է 194,1 մլրդ դրամ՝ որից 187,1 մլրդ դրամը հատկացվել է ռազմական կարիքներին: 2013թ. համեմատ 2014թ. պաշտպանական բյուջեն աճել է 11,4 մլրդ դրամով կամ 6,2 %-ով:

2015թ.-ին պաշտպանության ոլորտի բյուջեն կազմել է մոտ 199 մլրդ դրամ, որից 191,6 մլրդը ռազմական պաշտպանությանը: 2014թ.-ի համեմատ ՊՆ բյուջեն ավելացել է 4,9 մլրդ դրամով կամ 2,5 %-ով:

2016թ. ՊՆ բյուջեն կազմել է մոտ 207,3 մլրդ դրամ՝ որից 199,6 մլրդ դրամը հատկազվել է ռազմական պաշտպանության ապահովման ծախսերին: 2015թ. նկատմամաբ պետության պաշտպանական ծախսերը 2016թ-ին փաստացի աճել են 8,3 մլրդ դրամով կամ 4,15 %-ով:

2017թ. ՊՆ բյուջեն կազմել է 209,8 մլրդ դրամ՝ որից 202,1 մլրդը զուտ ռազմական կարիքների համար: 2016թ. նկատմամաբ 2017թ. բյուջեն ավելացել է 2,5 մլրդ դրամով կամ 1,2 %-ով:

2018թ (ի նկատի ունեցեք, որ այն ևս պլանովորել և ընդունել են նախորդ “ռեժիմի” ներկայացուցիչները ներկայիս իշխանավորող շատ պետական պաշտոնյաների հետ մեկտեղ) պաշտպանական բյուջեն կազմել է 247,9 մլրդ դրամ (516,5 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ 2017թ. նկատմամաբ ավելացել է 38,1 մլրդ դրամով կամ 18,1 %-ով: Ռազմական պաշտպանությանը 2018թ. տրամադրվել է 238,2 մլրդ դրամ՝ որը 2017թ. համեմատ ավելացվել է 36,1 մլրդ դրամով:

Հարկ է ի նկատի ունենալ, որ 2015թ. ստոարգրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Համաձայնագրով նախատեսված սպառազինությունն ու տեխնիկան ամբողջովին մատակարարվել է 2016-2017թթ. ընթացքում: Բացի այդ 2017թ. ՌԴ հետ ստորագրվել է մեկ այլ ռազմական նշանակության արտոնյալ համաձայնագիր, որով ՀՀ ռազմական կարողություններն ավելացվել են ևս 100 մլն ԱՄՆ դոլարին (48 մլրդ դրամ) համարժեք սպառազինությամբ:

Նշեմ նաև, որ 2017-ի հուլիսին ՀՀ կառավարությունն ի դեմս ֆինանասների նախարարի հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում: Դրա նպատակը ոչ թե անվանական որևէ ծավալի ռազմական բյուջե ունենալն է, այլ ռազմական ծախսերին ուղղվող գումարը հենց ՀՆԱ 4 %-ին հասցնելը (մոտ 600 մլն դոլար մինչև 2020 թվականը):

2019թ. ՊՆ բյուջեն կամել է 311 մլրդ դրամ (650 մլն ԱՄՆ դոլար)՝ որից 300,4 մլրդը նախատեսվել է ռազմական պաշտպանության ծախսերի համար: 2018թ. համեմատ պաշտպանական բյուջեն ավելացել է 63,1 մլրդ դրամով կամ 25,4%-ով:

2020թ. պաշտպանության նախարարության բյուջեի նախագծով նախորդ տարիների աճի տեմպը անկում է ապրել, մասնավորապես ռազմական պաշտպանությանն ուղղված ծասերի առումով՝ ընդամենը մոտ 0,8 %-ով: Սա բացատրվում է նրանով, որ զուտ ռազմական ծախսերը չեն կարող գերազանցել ՀՆԱ 4%-ը՝ ինչն այսօրվա դրությամբ կազմում է 625 մլն ԱՄՆ դոլարին համարժեք:

Գործող կառավարությունը եթե չկարողանա հաջորդ տարիներին ավելացնի ՀՆԱ ծավալները, ապա պաշտպանական համակարգի և հատկապես ռազմական նշանակության ծախսերի աճն ըստ էության սահմանափակվելու է 2020թ. եղածով: Սա նշանակում է, որ պոպուլիզմն ու սոցիալական թոզփչոցին այլևս օրակարգային ու կարևոր չեն լինելու և բոլորս պետք է սևեռված լինենք մեր երկրի տնտեսական զարգացմանը:

Վերջում ընդգծեմ, որ ժողովրդավարական իշխանափոխության արդյունքում առաջացած թավշյա խառնաշփոթը չպետք է մեզ կտրի իրականությունից: 2008-2018թթ. (2019թ. բյուջեն ներառյալ, քանի որ այն նախկին տնտեսական քաղաքականության իներցիոն արդյունքներն են) 10 տարիների ընթացքում, բացառությամբ 2010թ., մնացյալ բոլոր տարիներին ՀՀ ՊՆ բյուջեն հետևողական աճ է գրանցել 125,5 (120,5 մլրդ ռազմական ծախսեր) մլրդ դրամից հասնելով 247,9 (238,2 մլրդ ռազմական ծախսեր) մլրդի (կրկնակի աճ): Բյուջետային այս միջոցներին պետք է ավելացնել նաև ՌԴ-ից ստացված 300 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով երկու վարկային միջոցները, որոնք վերջին երեք տարիներ համար հավելյալ մեծ ներդրում էր ՀՀ ԶՈւ պաշտպանողական և հարձակողական կարողությունների ավելացման համար»։

ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքով դրվեց արդարադատության մեկնարկը. Ասյա Օվանյան Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ․ Արման Թաթոյան Եկեք չկեղծենք նաև քննարկումը․ Էլինար Վարդանյան Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» Պատահել է, որ գաղտնի են պահել, մինչեւ լուրջ խնդիրներ չեն ունեցել. կամավորը՝ վիրուսակիրների հետ աշխատանքի մասին (տեսանյութ) Բա ասում եք` մենք ընտրություն չենք կեղծում (լուսանկար). 168.am «Էրեբունի» ԲԿ-ում 5կգ 600 գ քաշով տղա է ծնվել Չեռնոգորիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որն իրեն հռչակել է «կորոնավիրուսից ազատ» երկիր Գեղարքունիքի մարզում 28–ամյա տրակտորիստը տրակտորով կողաշրջվել է. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ). Shamshyan.com Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ. ՔԿ Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ պահանջած 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է Օդային հաղորդակցության վերաբացումը կլինի հուլիսի կեսերին 2008թ. ռուս-վրացական «հնգօրյա պատերազմը» խորքային նմանություններ ունի 2016թ. Ադրբեջանի սանձազերծած «քառօրյա պատերազմի» հետ. Գարեգին Պետրոսյան Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար Ծայրահեղ վիճակում ենք․ Բագրատաշենում մնացած ՌԴ քաղաքացիները մեկ շաբաթ է՝ մեքենաների մեջ են գիշերում Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել (տեսանյութ) Անելու ենք ամեն ինչ` Ռ. Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորելու համար. Օրբելյանը՝ դատախազին. Panorama.am ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան Արագածավանում այս պահին կորոնավիրուսի 3 հաստատված դեպք կա. համայնքի բժիշկ Հրշեջ-փրկարարները մարել են 2000 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները COVID-19. Երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում վարակվածների թիվը կես միլիոնից ավելի է Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը ապաքինվել է․ քննարկվում է նրա խնամակալության հարցը Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է Աշտարակ-Արուճ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել (տեսանյութ) Զորամասի հրամանատարը պետությանը պատճառել է 16.304.347 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ Ոչ մի տեղից եկամուտ չկա, աշխատանք չկա, ո՞նց պետք է գույքահարկ վճարենք. քաղաքացիները դժգոհ են (տեսանյութ) Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում. ՊՆ մամուլի խոսնակի անդրադարձն ադրբեջական տեսանյութին Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք. Բելառուսում մայդան չի՛ լինելու. Լուկաշենկո Փաշինյանը 2020֊ին կրկին անգամ գողացավ մեր բոլորի գարունը և փախավ, ինչպես 2008-ին. Աշոտ Ասլիկյան Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Պատմությունը սովորություն ունի կրկնվելու, և այսօր «կորոնավիրուսը ում շուննա» ասողը` «թռավ». Քրիստինա Նազարյան Սրանից հետո էլի՞ պետք է պնդեն, որ այս գործընթացը քաղաքական չէ. Արամ Օրբելյան. 168.am Կարելի է հաստատապես պնդել, որ Փաշինյանը Արցախում կայացած բանկետին արդեն վարակակիր էր. Արթուր Ղազինյան Կամ Նիկոլը ստում է, կամ ցուցաբերել է ծայրաստիճան անպատասխանատու վարք՝ թույլատրելով դուստրերին այցելել Ենոքավան. Հասմիկ Մանուկյան (լուսանկար) Ազատիր բռնազավթածդ իշխանությունը ու գնա մանկական հեքիաթները գրելու. Մենուա Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին Անվճար իրավաբանական օգնություն` տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պահանջը խախտողներին. «Իրավական ուղի» Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առցանց մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր Այսօր կրկին ունենք զոհեր, և նա կրկին անհետանում է, կարծես թե նա կապ չունի կատարվողի հետ. Արա Վարդանյան Այսօր, առավել քան երբեւէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին. Վիտալի Բալասանյան Նշեք իր ծնունդն այսօր առանց նրա, քանի որ շատ շուտով նա կփախչի Հայաստանից՝ առանց ձեզ. Սերգեյ Յարմալոյան Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Փաշինյանը որոշել է փախչել պատասխանատվությունից. Zham.am ՀՀ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում Երեխաների պաշտպանության տոնին օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Չիպոլինո» բալետը Աննա Հակոբյանը կեղծում է․ պատրաստվում են հեռանա՞լ Հայաստանից. Politik.am Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը. ՊԵԿ Ելքը մեկն է․ հրաժարվի՛ր ու թո՛ւյլ տուր, որ կարգի բերվի այս քաոսային միջավայրը. Արտակ Զաքարյան Հանրաքվեն կչեղարկվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքը Սա ուղերձ է, որ ստանում է մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանից. Էլինար Վարդանյան Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվել է փայտե տնակ Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք Ձեր ծննդյան անակնկալի բացատրությունը պահանջեք Արսեն Թորոսյանից. առողջ եղե՛ք. Նունե Ներսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ Հարկային եկամուտները դադարել են ավելանալ. ապրիլին 15.1 մլրդ դրամով պակաս մուտք է եղել. 168.am Մեկ օրում 210 նոր դեպք և 8 մահ. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 9492-ի COVID-19. Հնդկաստանը վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային, Ֆրանսիային Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը Էլի ամենակրիտիկական պահին Փաշինյան Նիկոլը թռավ, թե բա՝ կորոնավիրուս եմ վարակվել. ճիշտ մարտի 1-ի դեպքերի պես. Վահրամ Պետրոսյան Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. ընտանիքի անդամների թեստերը ևս դրական են (տեսանյութ) Փաստաբան Կարեն Մեջլումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել Սպիտակ տան մոտ ցույցերի ժամանակ Թրամփը թաքնվել է բունկերում․ NYT Հայաստանում համավարակի դեմ պայքարը տապալվել է հենց մայիս ամսվա ընթացքում, և դա ունի մի շարք կոնկրետ պատճառներ. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է արդեն մոտ 4.1 հազար մարդ Չորս մեքենայի մասնակցությամբ վթար Կոտայքի մարզում. Shamshyan.com The Voice Australia․ Մաշա Մնջոյանի ելույթը ցնցել է ժյուրիին Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է և Ծնողների համաշխարհային օրը Իսպանիայում կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 21-ը Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը 1297 կազմակերպության գործունեություն դադարեցվել է Կորոնավիրուսի զոհերի անանուն մնալու գաղտնի հրաման տալու մասին ինֆորմացիան ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան Չնայած 100-ավոր փաստերի տեսքով վարչապետի նշած «ձեռքբերումներին», երիրը շարունակում է չունենալ ամենակնճռոտ հարցերը լուծելու և ծագած իրավիճակը մեղմելու անվտանգային բարձիկներ. Գարեգին Պետրոսյան Պուտինն ու օտարերկրյա առաջնորդները կհետեւեն Հաղթանակի շքերթին տրիբունայից Ամենաչսիրած հարցն այն է, թե «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը». Գևորգ Պետրոսյան Եգիպտական հյուրանոցները վերսկսել են աշխատանքը