Երևան, 20.Նոյեմբերի.2019, 00:00
Դատարանը մերժեց դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. քննարկվում է դատախազի բացարկի հարցը (ուղիղ) ԱԺ-ում կընտրվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները (ուղիղ) Դասախոսները հանդիպում են նախարար Արայիկ Հարությունյանի հետ (տեսանյութ) Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. oրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը (ուղիղ) Նախկինում 7 անգամ դատված դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Ինչպես ձևավորվեց քրեաօլիգարխիան․ Խաչատուր Սուքիասյանի ռեինկարնացիան․ Golosarmenii.am

Golosarmenii.am-ը գրում է․

Շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը մեզ վերադարձնում է դեպի նախորդ դարի 90-ականներ կամ ինչպես ոմանք են ձևակերպում՝ Վանո Սիրադեղյանի ժամանակներ։

90-ԱԿԱՆՆԵՐԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆ, ինչպես հայտնի է, «մեր դեմ խաղ չկա»-ն էր, «բեսպրեդելը», մարդկանց ոստիկանության 6–րդ վարչությունում ահաբեկելը, քաղաքական սպանություններ կազմակերպելը, կառավարման դիլետանտիզմը և թայֆայականությունը։

Հիմա մենք արագ քայլերով գնում ենք դեպի հետ։ Դեպի 90-ականների Հայաստան։

ՕՐԵՐՍ Վանո Սիրադեղյանի հովանու ներքո ՀՀ առաջին օլիգարխ դարձած Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ–ՄԱԱԶԱ» ընկերությանը կառավարությունը հարկային արտոնություն տվեց։ Արտոնութունը վերաբերում է ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգելուն՝ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Նախատեսվում է այդ ներդրման արդյունքում ավելացնել մի ամբողջ ... 17 նոր աշխատատեղ 165 հազար դրամ միջին աշխատավարձով։

Սա արտոնության տրամադրման երևացող կողմն է։ Բայց կա նաև չերևացողը, որը անհամեմատ մեծ է երևացողից։

Սուքիասյանին արտոնության տրամադրումը կրկին ասոցիացիաներ է առաջացնում 90–ականների հետ, քանզի նա այն ժամանակ էլ էր թիվ մեկ արտոնյալը։ Ու եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի ֆինանսական ու քաղաքական հովանավորը Սուքիասյանի քենակալ Վանո Սիրադեղյանն էր, ապա 90-ականների բարքերին վերադառնալու պատկերն ամբողջական կդառնա։

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ 90-ականների գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Այն տնտեսական ու քաղաքական համակարգը, որ ձևավորվեց հետանկախական շրջանում, մարմնավորվում էր նաև Սուքիասյանով։ Նա Հայաստանում ձևավորվող քրեաօլիգարխիկ համակարգի պիոներն էր։

Ինչպես ձևավորվեց Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը և ով էր առաջին քրեաօլիգարխը

Հետանկախական Հայաստանում տեղի ունեցանբազմաթիվ տրանսֆորմացիաներ՝ իրավականից մինչև տնտեսական։ Ձևավորվում էին նոր բովանդակության տնտեսական ու սեփականատիրական հարաբերություններ։ Պլանայինից անցում էր կատարվում շուկայական տնտեսության, ինչը ենթադրում էր մասնավոր սեփականության դոմինանտությամբ խառը տիպի սեփականության ձևեր։

ՍԿՍՎԵՑ ԿԱՊԻՏԱԼԻ նախնական կուտակման ու պետական սեփականության վերաբաշխման ցավոտ գործընթաց, որն օբյեկտիվորեն չէր կարող առանց խնդիրների տեղի ունենալ։ Օբյեկտիվ գործոններին զուգահեռ մեզանում արձանագրվեցին նաև սուբյեկտիվ գործոններ։

Հողի սեփականաշնորհումն արագ տեղի ունեցավ, սակայն խոշոր արտադրական ձեռնարկությունների, փոքր ու միջին օբյեկտների սեփականաշնորհման գործընթացն ուշացավ։ Պատճառները տարբեր էին, բայց դրանցից գլխավորը քաղաքականն էր։

«Ղարաբաղ» կոմիտեից ՀՀՇ-ի վերածված իշխող ուժն ու դրա պարագլուխները կարծում էին, որ եթե շատ արագ տեղի ունենա սեփականաշնորհումը, ապա բիզնես դաշտը հիմնականում կհայտնվի կոմունիստական շրջանի տնօրենների, սովետական «ցեխավիկների» ու մյուս փողատերերի ձեռքում, ինչը կնշանակեր, որ հետագայում այդ կապիտալը կարող էր քաղաքական տեսք ստանալ ու իշխանության հայտ ներկայացնել։

ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԸ մտավախություն ունեին, որ իրենք կարող են արագ սեփականաշնորհմամբ զրկվել իշխանությունից։ Այսինքն՝ կարող էր տեղի ունենալ այն, ինչը եղավ մերձբալթյան պետություններում, Վարշավյան պայմանագրի նախկին անդամ երկրներում՝ Արևելյան Եվրոպայում։ Այդ երկրներում առաջին ալիքի հեղափոխականներն իրենց տեղը զիջեցին փորձառուներին ու դրանից շահեցին իրենց երկրները։

ՀՀՇ-ն որոշեց, որ գլխավորն իրենց իշխանության խնդիրն է, այլ ոչ թե տնտեսության վիճակի փոփոխությունը։ ՀՀՇ-ն ուշացրեց շուկայական ինստիտուտների ձևավորումը, ինչը պատճառ դարձավ ծայրահեղ աղքատացման ու բևեռացման։ Արտագաղթը հարյուր հազարներով էր տեղի ունենում։

«Եթե սեփականաշնորհման արդյունքում սեփականությունը մեր ձեռքում չի հայտնվելու, ապա ավելի լավ է այն ուշացնել ու անել այնպես, որ հետագայում մենք սեփականության տեր դառնանք»։ Սա՛ էր այն հիմնական սկզբունքը, որի շրջանակներում լայնամասշտաբ սեփականաշնորհումը հետաձգվեց մինչև 1994–1995 թվականները։

Երբ ՀՀՇ-ական իշխանությունը իշխանական լծակներով և հանցավոր ճանապարհներով քաղաքական ու տնտեսական դաշտերից հեռացրել էր պոտենցիալ մրցակիցներին ու պարզ գանձագողության միջոցով սկզբնական գումար կուտակել, գործի դրվեց վաուչերային սեփականաշնորհումը, որը տարբեր փորձագետների, այդ թվում՝ միջազգային, գնահատմամբ աննախադեպ թալանի դրսևորում էր։ Տնտեսագետ Ստիգլիցը կարծում է, որ հետսովետական շրջանի թալանը պատմական նախադեպ չի ունեցել։

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ իշխանության և բիզնեսի սերտաճումը առարկայական տեսք ստացավ։ Սեփականատեր էին դառնում նրանք, ովքեր իշխանություն ունեին կամ գտնվում էին իշխանամերձ շրջանակներում։

Կային մի քանի կլաններ, որոնք սեփականաշնորհման գործընթացից հետո տնտեսության վրա լուրջ ազդեցություն ստացան։ Ամենաազդեցիկն ու դինամիկ աճողն այն օրերի ամենակարող սուպերնախարար Վանո Սիրադեղյանի կլանն էր։ Այդ կլանի ընդերքում էլ ծնվեց ՀՀ առաջին քրեաօլիգարխը՝ Խաչատուր Սուքիասյանը։

90–ականների կեսերին Հայաստանում ձևավորվեց նոմենկլատուրային կապիտալիզմ, որի կարկառուն դեմքը դարձավ Սուքիասյանը։ Սափրագլուխների առաջին խմբաքանակի ներմուծումը նա է իրականացրել, տնտեսական արտոնությունների առաջին փաթեթները նա է ստացել, անմրցակից բիզնեսի առաջին մոդելները նրանով են փորձարկվել։

Եվ այսպես, Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը ձևավորվել է 1994-ից հետո՝ սեփականաշնորհման գործընթացի, ինչպես նաև բիզնեսի և իշխանության սերտաճման արդյունքում։ Այդ համակարգի արդյունք է Խաչատուր Սուքիասյան օլիգարխը։ Այդ համակարգն իր իրավական ձևակերպումը ստացավ 1995-ին կեղծիքներով ընդունված Սահմանադրության միջոցով։

Խաչատուր Սուքիասյանի ռեինկարնացիան

Խաչատուր Սուքիասյանի աստղը խամրեց 1998-ի իշխանափոխությունից հետո, երբ հեռացվեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանը։ Նրան, սակայն, կուլակաթափ չարեցին։

ԱՎԵԼԻՆ՝ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ բիզնեսը զարգացնելու հնարավորություն ստացավ ու ինտեգրվեց նոր իշխանությունների հետ։ Այդ ինտեգրացիան ու սեփականության վերաբաշխում չիրականացնելու քաղաքականությունն էր պատճառը, որ Սուքիասյանին պատկանող ընկերությունները պետպատվեր էին ստանում։ Նրա սեփականություն հանդիսացող «Հայէկոնոմբանկը» սպասարկում էր պետական հիմնարկներին մատուցվող ծառայությունները։

Սուքիասյանը 1998-ից մինչև 2008-ը չուներ այն արտոնություններն ու մենաշնորհային կարգավիճակը, ինչը կար Վանո Սիրադեղյանի Ներքին գործերի նախարար եղած ժամանակ, բայց մտնում էր խոշոր բիզնեսմենների խմբի մեջ ու որոշակի խաղի կանոնների շրջանակներում զարգանում էր։ Դա,սակայն, չէր բավարարում երբեմնի թիվ մեկ օլիգարխին և նա շանս տեսավ իր կարգավիճակին վերադառնալու երբ 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց Լևոն Տեր–Պետրոսյանը։

2008-ի չստացված հեղափոխությունը և փողոցային խժդժությունները հենց Սուքիասյանն էր հովանավորում։ Հենց տապալվեց մարտի 1-ը, նա փախավ Հայաստանից ու միայն գործարքի արդյունքում հայտնվեց Հայաստանում՝ խուսափելով ազատազրկումից։ Սուքիասյանին ներեցին ու կրկին կուլակաթափ չարեցին։

Սուքիասյանի՝ թիվ մեկ օլիգարխը դառնալու հավակնությունները կրկին գլուխ բարձրացրեցին 2018-ին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո։ Նա հիմա ցանկանում է մտնել բոլոր ոլորտները՝ օգտվելով Նիկոլ Փաշինյանի հովանավորությունից։

Կան տեղեկություններ, որ Սուքիասյանի բիզնես-հետաքրքրությունները հիմա տարածվում են ծխախոտի ոլորտից մինչև հեղուկ վառելիքի ոլորտ, առևտրային կենտրոններից մինչև մենաշնորհային ներմուծումներ։ Դիմում են ամեն մի քայլի ու չեն խուսափում կրիմինալ ու ապօրինի մեթոդներից։

Վերջերս մամուլում նույնիսկ լուրեր հայտնվեցին այն մասին, որ ոմն ծաղկավաճառի, որին կապում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, ոստիկանությունում ծեծել են, որպեսզի նա ցուցմունք տա Վանեցյանի դեմ, համ էլ իր ծաղկի բիզնեսը տեղափոխի Սուքիասյանին պատկանող տարածք։ Լուրը հաստատվել է և հիմա ծեծվողները բողոքում են։ Այ սա արդեն 90-ականների ոճ է և այդ շրջանի գաղափարական ներկայացուցիչներ են ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ թիվ մեկ օլիգարխի կարգավիճակի վերականգնմանը ձգտող Խաչատուր Սուքիասյանը։

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Կեմերովոյում կալանավորվել է հայ գործարարի սպանության մեջ կասկածվողը Կրթության ոլորտը պետք է «բուժել» այլ ոչ թե անդամահատել. Արթուր Թովմասյան Ամո՛թ է, պարոն վարչապետ, հայոց պատմություն կարդա․ Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը տապալել է գազատար խողովակները, այնուհետև բախվել բնակելի տան պատին (լուսանկարներ) Մարզաշխարհը մերժեց Նիկոլին ու Ջուլֆալակյանին. Նարեկ Սամսոնյան Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Աշտարակի ոստիկանները կանխել են 29-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը. Shamshyan.com Բյուջե 2020-ի «հեղափոխական» աճը` շարքային սուտ. Yerevan.Today Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան․ Փաստինֆո Իսկ Ղարաբաղյան բանակցությունները ընթանում են իրենց «հունով». Politik.am Ազա՞տ է արդյոք Արշակյանը (արխիվ). 7or.am ՄԻՊ-ը՝ հոգեբուժարանում հացադուլ հայտարարելու մասին ԿԳՄՍ-ի դիմաց նստացույցին միացել է նաեւ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Փաշինյանն իր դերը խաղացել է, բայց ինչ-ինչ պատճառներով շարունակում է մնալ բեմի վրա և անժամկետ զբաղեցնել հանդիսատեսին. Գարեգին Պետրոսյան Ոստիկանությունը հայտնաբերել է փախցրած «Մերսեդես»-ով վթարի ենթարկված տղամարդուն «Օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ավելի քան 57․5 մլն դրամի յուրացումներ են բացահայտվել Պետք է ճանաչել ԼՂ ինքնորոշման իրավունքն ու անկախությունը․ Զատուլինի բանաձևը (տեսանյութ) Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ․ՊՆ Մեքսիկայում տեղական ընկերություններից մեկում 25 դի է հայտնաբերվել ՀՀ խորհրդարանում կարող է ստեղծվել նոր հատուկ հանձնաժողով Ոստիկանությունը քրգործ է հարուցել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ Գործընթացը որեւէ կապ չունի արդարադատության հետ. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան (տեսանյութ) ԱԺ-ն ընդունեց Դանիայի հետ վիզայի տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Դատարանը մերժեց դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը ՄԱԿ-ում կոչ են արել Իրանին հանրահավաքները ցրելիս հրաժարվել զենքի կիրառումից Մարդու իրավունքների պաշտպանը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում հացադուլ հայտարարելու դեպքի մասին Կթողնե՞ս հաց ուտենք. Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Թատրոնի մասնակցելու ժամանակ չունեմ․ ինչո՞ւ փաստաբանը լքեց դատարանի դահլիճը (տեսանյութ) Լուկաշենկոյի որդին նոր բարձր պաշտոն Է ստացել Բելառուսում Միֆերի ապամոնտաժումը Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը Խախտումներ «Գորիս» ՔԿՀ-ում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին և գագաթնաժողովին Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ Արտակարգ դեպք Երևանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. նրանց թվում է մեկ տարեկան երեխա. Shamshyan.com Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել (տեսանյութ) Ազգային ժողովն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին Պի՛նդ եղեք, իմ գաղափարակի՛ց ընկերներ. գալու է այն օրը, երբ մենք նորից կմիանանք ձեզ, և միասին կշարունակենք մեր պայքարը. Սարգիս Օհանջանյան ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի՛ արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը Մելինե Դալուզյանի վերաբերյալ Իսպանիայում քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները Ալավերդի քաղաքի երեք բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ գողություն կատարելու համար Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին Տեսչական մարմինը Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով կատարել է ջրի նմուշառում Փաշինյանը կռվում է անցյալի դեմ՝ կործանելով երկրի ապագան Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Գոգավան-Տաշիր ավտոճանապարհին վրացական բեռնատար է կողաշրջվել. Shamshyan.com Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. քննարկվում է դատախազի բացարկի հարցը (ուղիղ) 375 միլիոն դրամ կտրամադրվի Մարզահամերգային համալիրի սահադաշտը բարելավելու համար Օրբելի կենտրոնի փորձագետի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ եղել են լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ․ ԱԱԾ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան՝ դատարանի դիմաց (ուղիղ) «Ինտերֆաքս»-ի խմբագիր Մարգարիտա Իգնատովան անհետ կորել է Երևանի վարչական շրջաններից մեկի որոշ հասցեներում վաղը 4 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Բա Սերժի վախտ խի՞ չէիք 9-1 կրում, հը՞, ա՛յ պիցցա ուտողներ, ա՛յ թաքնված քոչարյանականներ, ա՛յ գոլեր գողացող մկներ, ա՛յ սրիկա միլիոնատերեր․ Անդրանիկ Թևանյան Արայիկ Հարությունյանը՝ քննադատությունների կիզակետում․ «Մեդիա պաշտպան» ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը Նախագահ Քոչարյանի տեսադաշտը բանտում շատ ավելի լայն է, քան գործող ղեկավարինը․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) «Հրապարակ». Մտել են մանկատուն եւ երեխաներին ջոկել. մանրամասներ ԱԱԾ-ի հայտարարած սկանդալային դեպքից ԱԺ-ում կընտրվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները (ուղիղ) Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու «Հրապարակ». Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը չի կատարում սահմանադրական իր պարտականությունը «Ժողովուրդ»․ Մանրամասներ Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ փակ հանդիպումից «Իրատես». Պատգամավորները նախկինի պես «հանցավոր համաձայնության» են գալիս. Փաշինյանը գուցե ներքուստ գոհ մնաց Ողբերգական դեպք Բագրատաշենի մաքսատանը. բեռնատար Volvo-ի տակ հայտնաբերվել է 55-ամյա կնոջ դի․ Shamshyan.com «168 ժամ». Թե ինչպես պահպանողական բյուջեն մի քանի օրում դարձավ «հեղափոխական». Փաշինյանը որոշեց հեռվից գալ Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժամանակ». 401 մլն դրամ՝ Մարզահամերգային համալիրին. ինչի՞ համար «Իրատես». Ինչ կապ կա Արցախի ընտրությունների և Մովսես Հակոբյանի ազատման միջև. սցենար է գծվել «Հրապարակ». Վարազդատ Կարապետյանին իր հարազատների միջոցով փորձում են լռեցնել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Իշխանության նվազ օգտակարությունն ու անկայունությունն օր-օրի առավել անառու են դարձնելու իշխանափոխության անհրաժեշտությունը. Գարեգին Պետրոսյան Նիկոլն ապրում է թագավորական, իսկ հպարտ քաղաքացիները՝ չարքաշ կյանքով․ Արթուր Ղազինյան Live-ի փոխարեն պատմություն սովորիր, որ Պապ թագավորին օրինակ չբերես․ Արա Վարդանյան Կոնտրաստի էֆեկտը. 7or.am Հրդեհ փայտի արտադրամասում Հայաստանի հավաքականը մեկնարկային կազմը Իտալիայի դեմ խաղում