Բրազիլիայում ձերբակալվել է աշխարհի ամենախոշոր ստրկավաճառներից մեկը
Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հայտարարել է աշխարհի ամենախոշոր ստրկավաճառ համարվող Սայֆուլլահ Ալ-Մամունի ձերբակալության մասին,- տեղեկացնում է News.am-ը:
Գործակալությունը նշում է, որ նա ծնվել է Բանգլադեշում:
Ոստիկանությունը հայտարարել է նաեւ Ալ-Մամունի հետ կապ ունեցող ստրկավաճառների խոշոր բանդայի ձերբակալության մասին:
Հանցագործների դեմ գործողություններն իրականացվել են ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային վերահսկողության ծառայության հետ համատեղ:
Մի քանի մարդ ձերբակալվել է Սան Պաուլուում, որտեղ բնակվել է Ալ-Մամունը, եւս երեքը՝ բրազիլական այլ քաղաքներում:
Բրազիլիայի ոստիկանությունը սառեցրել է նաեւ ստրկավաճառների 42 բանկային հաշիվ:
Նշվում է, որ Ալ-Մամունը Բրազիլիա է տեղափոխվել 6 տարի առաջ՝ ունենալով փախստականի կարգավիճակ եւ բնակվել Վենսեսլաու-Բրասում, որը տուն է համարվում ողջ աշխարհից ներգաղթյալների համար:
ԱՄՆ-ում նրան մի շարք մեղադրանքներ է առաջադրվել: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Ալ-Մամունը մեղադրվում է Ասիայից Սան Պաուլու մարդկանց անօրինական տեղափոխման եւ մաքսանենգ ճանապարհով նրանց ճանապարհորդությունը կազմակերպելու մեջ: Մաքսանենգներն իրենց գործունեությունը ծավելել են Պերուում, Էկվադորում, Պանամայում, Կոստա Ռիկայում, Նիկարագուայում, Հոնդուրասում, Գվատեմալայում եւ Մեքսիկայում: