Երևան, 16.Նոյեմբերի.2019, 00:00
ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը Ընթանում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը (ուղիղ) Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը (ուղիղ) Կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը

Սապատավորին միայն գերեզմանը կուղղի. 7or.am

7or.am-ը գրում է․

Պառլամենտարիզմի «անհաս գագաթ» Արարատը`ԱԺ խոսնակ աշխատող Արարատ Միրզոյանը, Արդարադատության դեղնակտուց նախարարը`Ռուստամ անունով, եւ եվրոպացի պաշտոնյաների հետ «տվող-առնող» մյուս քայլարածները հավանաբար շա՜տ են ջանացել` Վենետիկի հանձնաժողովից կորզելու դիվանագիտական շրջանցիկ, անորոշ ձեւակերպումներով լղոզված մի հայտարարություն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որ շա՜տ ջանալու (իրենց հայտնի երկարականջ կենդանու տեղ դնելու) դեպքում կարող են մեկնաբանել որպես «հաջողություն» եւ անգամ` «հաղթանակ»։

Արարատը, որ անձա՛մբ է ընդհուպ` «պինցետով» (մեջտեղ բերելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման «հիմնական խոչընդոտը»` ՍԴ ներկայիս կազմից եւ հատկապես ՍԴ գործող նախագահից ազատվելու անհետաձգելի անհրաժեշտությունը) քերել-հանել համեմատաբար զուսպ այդ փաստաթուղթը, եւ լավ գիտի` ինչ է մտածում Վենետիկի հանձնաժողովը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սանձազերծված պատերազմի մասին, դեռ չի ասել «տղամարդու» իր խոսքը։

Նրա փոխարեն դա արեց Արդարադատության երիտնախարարը` խոստանալով հետեւություններ անել եվրոպացի փորձագետների «պոլիտկոռեկտ» գնահատականներից։ Բայց... այստեղ կա մի մեծ բայց, որ ամբողջությամբ փոխում է «ճգնաժամի հանգուցալուծման» իրենց տեսլականը։

Փոխադարձ հարգանքը, որի մասին խոսում է Վենետիկի հանձնաժողովը` փոխադարձ հարգանք, «սակայն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ` ՍԴ նախագահի կասկածելի ընտրության, կասկածելի հանգամանքների բերումով որպես նախագահ ընտրվելու արդյունք է, որը չի ծագել այսօր, այլ ծագել է հենց այն ժամանակ, երբ ինքն ընտրվել է այդ պաշտոնում»,-հայտարարեց նա։ Եվ երդվեց` «որեւէ ճնշում որեւէ անձի նկատմամբ չի եղել»։ Ինչո՞ւ այդ «խնդիրը» գլուխ բարձրացրեց միայն Ռոբերտ Քոչարյանի գործով հայտնի որոշումից հետո`չասաց։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, արտաքին քաղաքականության «աս» Ռուբեն Ռուբինյանն իր հերթին իրեն «ռետինե խողովակի» տեղ դրեց` ասելով. «Այս հայտարարությամբ եւ հատկապես դրա վերջին մասով հանձնաժողովի նախագահը փաստեց, որ Հայաստանում սահմանադրականության խնդիր կա, և այդ խնդիրը պետք է լուծել։ Սա հենց այն է, ինչ մենք շարունակ ասում ենք»։

Գործընկերներից հետ չմնաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «հին» Հայաստանում`Թովմասյանի աշխատակազմի նախագահ Վլադիմիր Վարդանյանը. «Իմ կարծիքով` որեւիցե եղանակով այս հարցի վերաբերյալ մտահոգվելու որեւիցե հիմք չունենք, ընդհակառակը`հայտարարությունը եւս մեկ անգամ ընդգծում է այն, որ ՀՀ կառավարությունը, Վենետիկի հանձնաժողովը բավականին ակտիվ համագործակցում են»։ Իբր` ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, թե ԱԺ-ը կամ կառավարությունը խոչընդոտեր ՍԴ բնականոն գործունեությունը։

Քայլարածներն անգամ խմբակցության փակ նիստ հրավիրեցին` քննարկելու եվրոպացի փորձագետների «վերդիկտը» եւ Սահմանադրական դատարանի դեմ «ահաբեկչական գործողությունների» հետագա մարտավարությունը։ Եվ ի՞նչ։ Պարզվեց`միակ հետեւությունը, որ արել են, այն է, որ ոչ մի հետեւություն էլ պետք չէ անել այդ ամենից. մինչեւ արյան վերջին կաթիլը կկռվեն, կյանքը կտան օրինականության, սահմանադրականության եւ ժողովրդավարության դեմ կենաց-մահվան պատերազմում, բայց մազաչափ չեն նահանջի ՍԴ-ն Նիկոլի դռանը վնգստացող շուն դարձնելու պլանային առաջադրանքից։

Չօգնեց նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հարցազրույցը, որտեղ նա հատուկ` ուշ հասկացողների համար բացատրեց. «Մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում ՍԴ-ը շատ հարվածների տակ է հայտնվել, եւ բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի»։

«Կրուտիտների» տեղ չթողնելու համար նաեւ արձանագրեց այն, ինչը ակնհայտ եւ անառարկելի է ցանկացած մեկի, բայց ո՛չ երբեք Նիկոլի ու իր արբանյակների համար. «Ընդունված պրակտիկա չէ յուրաքանչյուր կառավարության փոփոխությունից հետո ձեռնամուխ լինել նաեւ ՍԴ կազմի փոփոխության. Սահմանադրական դատարանի դատավորի մանդատը ոչ քաղաքական է: Սա նշանակում է, որ դատավորները նշանակվում են` պաշտպանելու Սահմանադրությունը եւ ոչ թե առաջ մղելու ընտրություններում հաղթած կառավարող մեծամասնության քաղաքական ծրագիրը: Դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի նորացումը պետք է ապասինխրոնացնել քաղաքական շրջափուլերի հետ»:

Ավելին՝ «նախորդ մեծամասնության կողմից ընտրված դատավորները կարող են նույնիսկ ավելի պատրաստ լինել` քննադատաբար դիտարկելու գործող մեծամասնության առաջարկած միջոցների սահմանադրականությունը»։

Իսկ ամենաարտառոցն այս պատմության մեջ այն է, որ Բուքիքիոյին առաջիններից մեկը, եւ շատ հուժկու, հակադարձեց ոչ թե Արարատը, ոչ թե Ռուստամը կամ թեկուզ Վլադիմիր Վարդանյանը, այլ... պապից ավելի կաթոլիկ նիկոլական, տեղ-տեղ ընդդիմադիր «կլասիկ» պատգամավորը` մուննաթ գալով. ո՞վ է Բուքիքիոն, որ մեր գլխին խրատ կարդա...

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Գաղտնի որոշմամբ կրկին աշխատավարձեր են բարձրացվել․ Hayeli.am Ինչ վերաբերվում է «մերժվածների» վերադարձին, ապա դա հնարավոր չէ, սակայն հնարավոր է, որ ներկաները դառնան «նոր մերժվածներ». Ստեփան Դանիելյան Այսօր Հ1-ը դարձել է Նիկոլի սեփական, գրպանային TV-ին. Մենուա Հարությունյան Նոր սիրատոչոր դրսեւորումներ Մոսկվա-Բաքու հարաբերություններում Ոստիկանության Նաիրիի և Արտաշատի բաժիններում նռնակներ և հրացան է կամավոր հանձնվել Վիճակագիրները հավանաբար ամաչել են համեմատությունը %-ով ներկայացնել. Արա Գալոյան Քեզ հետ ենք, Վենետիկ. Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել հեղեղումից տուժածներին ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է վթարի ենթարկվել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն», ով եղել է «յաշիկով». Shamshyan.com Ոստիկանությունը հայտնում է ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ հափշտակելու դեպքի բացահայտման մասին (տեսանյութ) Երբ հարցը ստացավ նման հնչեղություն, նախարարը հետքայլ արեց. ՀՅԴ երիտասարդներ (տեսանյութ). News.am Ֆուտբոլի ընտրանու մեկնարկային կազմը հույների դեմ խաղում Նախագծի նպատակը ՍԴ-ից անկառավարելի դատավորներին հեռացնելն է․ Գոհար Մելոյան Սա հետհեղափոխական Հայաստանի առաջին լուրջ նախաձեռնությունն էր, որն իր հարկի տակ հավաքել էր քաղաքական մտքի առաջամարտիկներին և փորձառու քաղաքական գործիչների. Նարեկ Մանթաշյան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության մամուլի ասուլիսը. ուղիղ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «ՄԱՊ–ի Ալիկի» խափանման միջոցի հարցը որոշելու Բացահայտվել են հերթական գրպանահատությունները Դատախազության պետական շահերի պաշտպանության գործիքակազմով բացահայտվել է 60.7մլրդ դրամի վնաս Ռուս դպրոցականը զանգվածային սպանություն է նախապատրաստել ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին Զինված ուժերի ղեկավար կազմը քննարկել է ընթացիկ աշխատանքները Զենքի լիցքավորում, լիցքաթափում, նշանառություն. ՀՀ ՊՆ N զորամասում ուսումնական վարժանքներ էին Երևանի արագ սննդի կետերից մեկի սնունդի պատճառո՞վ է կինը մահացել. հիվանդանոցը և նախարարությունը պարզաբանում են․ ArmDaily.am Կարդալով զարգացման ծրագրի որոշ հոդվածներ՝ հասկանում եմ, որ հույսներս պետք է դնենք Աստծու վրա. Թեհմինա Վարդանյան Մասնակի նորոգվել է Գր. Լուսավորիչ փողոց-Մաշտոց պողոտա խաչմերուկի ստորգետնյա անցումը Բանակցային գործընթացն այժմ շատ ավելի փակուղային է. Արտակ Զաքարյան Մեր զինվորները միշտ պատրաստ են կատարել ցանկացած մարտական խնդիր. զորամասի հրամանատար «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել Վենետիկի քաղաքագլուխը հայտարարել Է հեղեղումից մեկ միլիարդ եվրոյի վնասի մասին ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով Մեկնարկեց ««Խաղաղ» պատերազմ» երիտասարդական աշխատաժողովի երկրորդ օրը (լուսանկարներ) Իլոն Մասքի ստարտապը մտադիր Է հաղթահարել շիզոֆրենիան, աուտիզմը եւ ամնեզիան Խորհուրդ կտայի չկրկնել նախկին իշխանությունների սխալները. այսօր մեկ անձի իշխանություն է. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Իշխանության հերթական փուչիկը Մարտի 1-ի գործով. իրականում ո՞վ է ձգձգում գործի քննությունը Լևոն Տեր-Պետրոսյանի որդի՞ն է կառավարում Վահե Գրիգորյանին (տեսանյութ). Slaq.am Լոռու մարզում թալանել են Սամվելի Կարապետյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Կարեն Կարապետյանի տունը. հափշտակվել են նաև զենքեր․ Shamshyan.com Ես նախկին իշխանությունների հետ հանդիպումներ ունեցել եմ միշտ և ունենալու եմ միշտ. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը Այդ մարդը այլևս կապ չունի Հայաստանի հետ, նա կտրել է այդ կապը, խռովել պետությունից, ժողովրդից, ընտրել օտար կյանքը․ Արթուր Ղազինյան Հարց է առաջանում, հիմա ինքը ո՞նց է ժողովրդի վարչապետը, եթե առավոտից իրիկուն սորոսականություն է քարոզում․ Հայկ Գևորգյանց Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսին Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի Արայիկ Սահակյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ԱԱԾ-ին սատանա բռնելու հանձնարարականը Նիկոլին պետք ա, որ հիմիկվանից ստեղծի հոգեբուժարանով քրեական պատասխանատվությունից խուսափելու հիմքեր․ Արգիշտի Կիվիրյան 2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված չէ 10 մլն ծառերի տնկումը. «Լուսավոր Հայաստան» Ողբերգական վթար Երեւանում. Chrysler-ը բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր (լուսանկարներ)․ Shamshyan.com Ինձ փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին սատար կանգնելու համար․ կպայքարեմ կալանավորված․ ես անկոտրուն եմ․ Արա Վարդանյան Ռամոսը և Պիկեն կարող են մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին Շավարշ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Մոտ օրերս ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի և բուհի հոգաբարձուների խորհրդի դեմ կներկայացնենք հանցագործության մասին հաղորդում․ Ալեքսանդր Կոչուբաև Հեշտ չի լինելու, բայց պետք է օրենքների շրջանակներում հասնել արտահերթ ընտրությունների․ Էդուարդ Շարմազանով «Իրատես». Ծանր կացության մեջ են. իշխող թիմի անդամները գայթակղիչ առաջարկներ են ստանում նախկիններից ՊՎԾ-ն ամփոփել է ոստիկանությունում ընթացող ուսումնասիրության առաջին արդյունքները․ առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը նախնական գնահատմամբ գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը Կարին գյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տան ներսը վերածվել է փլատակների. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ). Shamshyan.com Ընթանում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը (ուղիղ) Շիրակի մարզի դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրգործեր Եթե ոմանք ատում են 5-րդ ալիքը, դա մեր հաղթանակն է, որովհետև մենք չենք աշխատում տգետների, հոգեկան շեղվածություն ունեցողների և զոմբիների համար․ Հարություն Հարությունյան Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը (ուղիղ) Գյումրիում առանձնակի դաժանությամբ խեղված շունը ծանր վիճակում է (լուսանկար) «Հրապարակ». Ինչ է կատարվում «Իմ քայլը» խմբակցությունում Ժողովրդի ծոցից դուրս եկած ընդդիմադիր Փաշինյանը կարճ ժամանակում դարձավ գիրացած, ժողովրդից ու իրականությունից կտրված միապետ՝ նոր հիասթափություն սփռելով իր շուրջբոլորը․ Ավետիք Չալաբյան «Ժամանակ». Շինարարությունը սառեցված է. ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու Արտարժույթների փոխարժեքներն այսօր 60 երիտասարդ ՀՀ շուրջ 10 բուհերից. մեկնարկել է ««Խաղաղ» պատերազմ» աշխատաժողովը (լուսանկարներ) «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը. վերջինս Աշոտ Բոլյանն է. բացառիկ մանրամասներ Զարմանալիորեն այս և սրա նման ևս մի քանի կարևոր ապացույցներ ակնհայտորեն հաշվի չեն առնվել թավշյա դատարանի կողմից. Կորյուն Գրիգորյան (տեսանյութ) «Փաստ». Իսկ ՍԴ դատավորները կհամաձայնե՞ն. եթե «բացատրելը» չստացվեց, կկիրառեն հայտնի «գործիքները» «Փաստ». Ե՞րբ կբարձրանա գազի գինը. կարող է դա տեղի ունենալ տարեվերջին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, այրվել է խոտածածկույթ Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ ՀՀ-ում. Արտակ Զաքարյան Արցախի անվտանգության միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է. Նաիրա Զոհրաբյան Խափանման միջոցն իբրև պատժամիջոց օգտագործելու «նուրբ արվեստը». 7or.am Սեռափոխված պիղծերին և նմանատիպ երևույթներին իրենց անձնական պաշտպանության տակ վերցնողներն ինձ համար նույն կատեգորիայի պիղծ են` անկախ զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից․ Արմեն Ասատրյան Քոչարյանին անվերջ բանտում պահել. ահա՛ Փաշինյանի նպատակը. Հայկ Ալումյան (տեսանյութ) Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ՀՔԾ-ն չի մեկնաբանում «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ալեքսան Պետրոսյանին ձերբակալելու մասին տեղեկությունը Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա տղան Mercedes-ով հայտնվել է Դեբեդ գետում. կան վիրավորներ. Shamshyan.com