Երևան, 16.Նոյեմբերի.2019, 00:00
ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը Ընթանում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը (ուղիղ) Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը (ուղիղ) Կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը

Ոչնչացնող թաթը հասել է Ազգային Ակադեմիային․ Հրաչուհի Փալանդուզյան

Oգտատեր Հրաչուհի Փալանդուզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երբ խոսակցություններ ծայր առան, թե մշակույթի ու սփյուռքի նախարարությունները պետք է փակվեն՝ ոչ մի լուրջ մարդ դրան չհավատաց: Իհարկե, փակեցին, ու ոչ մի փողոց չփակվեց, ոչ ոք գործադուլ ու դասադուլ չարեց:

Փակումների շղթան գալարվելով ձգվեց՝ էլ գյուղատնտեսության նախարարություն, էլ կրթության ազգային ինստիտուտ, էլ գիշերօթիկներ ու ծերանոցներ… Օպերային թատրոնից հովանավորները երես թեքեցին, թե ինչ է մի ինչ-որ անգրագետ կնիկ կամայական որոշումներ է կայացրել միջազգային հեղինակություն ունեցող տնօրենի դեմ:

Հերթը հասել է Ազգային ակադեմիալն:

Իհարկե, հեշտ է ասել, որ այս նորածագ իշխանիկները միտումնավոր վերացնում են հայ մշակույթն ու գիտությունը:

Ի՛մ կարծիքով դա ավելի շատ հետևանք է, քան որոշում. երկրի տնտեսությունը կաթվածահար է, ներդրումներ չկան, մինչդեռ հարկավոր է ևս մի քանի ամիս թոշակ ու աշխատավարձ վճերել: Ահաև պետական համակարգի օղակները հերթականությամբ լուծարվում են, որպեսզի գումարներ խնայվեն: Հնարավոր է, որ այս անհագ խժռումը հասնի նաև դպրոցներին ու բուհերին, ինչպես նաև՝ հիվանդանոցներին, ներառյալ ծննդատները:

Գրողի տարած արտասահմաններն էլ անընդհատ գներ են բարձրացնում, թանկացնում են մեքենաներն ու ինքնաթիռները, նաև գործուղումները, որոնք մեր նորածագներն իրենց ուստիանների հետ շատ են սիրում:

Դառնանք գիտությանը: Այստեղ արդեն այլ կարգի կրքեր են պղտորվում: Իրենց տգիտությունն ու տխմար արարքներն արդարացնելու համար հայտարարում են, թե հայ գիտնականները ոչինչ չեն ստեղծում, հայտնագործություններ, գյուտեր չեն անում, իզուր պետությունից աշխատավարձ են ստանում, այսինքն հարկատուների փողը մսխում են:

Չհամեմատենք հայտարարողների ու գիտնականների աշխատավարձերը, մի ավելորդ անգամ մտավորականներին չնսեմացնենք: Միայն հետաքրքրվենք. ինչպե՞ս է պատահում, որ նույն հայ գիտնականը՝ մաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, սրտաբան, դեղագետ և այլն, արտասահմանում բարձունքների է հասնում, իսկ անկախ Հայաստանում, որ հռչակված էր իր գիտական նվաճումներով, ոչինչ չի ստեղծում:

Հայաստանի օ՞դն է աննպաստ, բնությո՞ւնը, ջո՞ւրը, թե համենայնդեպս կա մեկ այլ պատճառ, օրինակ՝ խղճուկ վարձատրությունը կամ խղճուկ պայմանները:

Ուղղակի անհնար է երևակայել, որ օրինակ հայ ֆիզիկոսի մտքում նորանոր գաղափարներ չփոթորկվեն ու ելք չփնտրեն… Ես որ՝ չեմ պատկերացնում: Բայց մարդն ի՞նչ անի, եթե բոլոր նախաձեռնությունները պատին են դեմ առնում, հիմա էլ, ահա, նրան հրում են դեպի բուհերը, թե գնա, ողորմելի գոյություն քարշ տուր:

Համարենք, որ նույնիսկ գիտնականների կացությունը չէ կարևորը, նրանք էլ թող յոլա գնան ինչպես մնացած խավերը:

Իսկ գիտությո՞ւնը: Այն փառահեղ արարումը, որը սիրով ու ակնածանքով կոչում ենք Գիտության հայոց տաճա՞ր:

Ավերվի՞, փոշիանա՞, հետքն էլ չմնա՞:

Ենթադրենք թե բաց աշխարհ է, կարող ենք նորագույն սարքավորումներ ու մեքենաներ ներկրել, հապա հայագիտությո՞ւնը:

Ովքե՞ր, ո՞ր երկրներում պետք է զարգացնեն հայոց պատմագիտությունը, հայոց լեզուն, հայ գրականագիտությունը: Առանց այն էլ դարձել ենք կեղծարարների, կողոպտիչների թիրախը, առանց այն էլ մեր պետական պաշտոնյաներն իրենց աններելի տգիտության պատճառով միջազգային հարթակներում տանուլ են տալիս մեր ազգային շահերը, Ա-ն Բ-ից չեն տարբեում, ամեն արտասանած բառ նոր փոս է առաջացնում մեր ձախորդությունների ճանապարհին:

Փոխանակ բոլոր կարողություններն ի մի բերելու, նոր գրքեր ու ամսագրեր հրատարակելու, միջազգային գիտաժողովներում մեր խնդիրներն արծարծելու՝ ունեցած-չունեցածներս են ուզում հողմերի բերանը հանձնել:

Միայն հայոց լեզվի աղետալի վիճակը բավական է, որպեսզի ձեռնարկվեն փրկչական լրջագույն միջոցներ:

Չափազանցություն չէ՝ մեր լեզուն կործանման եզրին է: Ասում եմ ձեզ՝ բացառիկ մտավորականներ են անսխալ հայերեն խոսում ու գրում, անգամ հանրահայտ գրողներն ու լրագրողներն են տգիտության մացառուտներում խճճվում…

Դպրոցական, ուսանող, պաշտոնյա՝ բոլորը ձայնները մեկ արած խաչ ունեն քաշած հայոց լեզվի կանոնների վրա, լեզուն նրանց համար սրբություն չէ, այլ միմյանց հայհոյելու, ճամարտակելու, խաբելու էժանագին միջոց:

Ո՞ւր ենք հասել, որ մի ճիշտ նախադասություն կարդալիս, մի նոր միտք լսելիս հուզմունքից արտասվելդ է գալիս:

Այս ճգնաժամի՛ց է պետք դուրս գալ, ոչ թե այսրոպեական, այն էլ միայն վերևների քիմքին հաճո վայելքների համար կացնահարել մեր ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ: Հարկավոր է գիտակների զորահավաք հայտարարել, խիստ օրենք ընդունել և լծվել մեր մայրենիի ուսուցման հրատապ գործին:

Մշակույթի մասին էլ չեմ խոսում, ակադեմիական կառույցները ցրիվ տալով կմնանք գրոշանոց սերիալների հույսին, որտեղ լեզվի ու բարոյական արժեքների հետ հողին են հավասարեցվում ամենայն հայկական ու ճաշակ:

Ակադեմիան պետք է փայփայել մոմի լույսի նման: Կատարելագործենք, զորացնենք, նորացնենք: Նեղություններ կրենք, բայց պահենք:

Ավերողներին ներում չի լինելու ո՛չ մի առումով: Դրանում լիովին վստահ եմ, և կարծում եմ՝ գոնե այս հարցում համախոհների պակաս չունեմ:

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Գաղտնի որոշմամբ կրկին աշխատավարձեր են բարձրացվել․ Hayeli.am Ինչ վերաբերվում է «մերժվածների» վերադարձին, ապա դա հնարավոր չէ, սակայն հնարավոր է, որ ներկաները դառնան «նոր մերժվածներ». Ստեփան Դանիելյան Այսօր Հ1-ը դարձել է Նիկոլի սեփական, գրպանային TV-ին. Մենուա Հարությունյան Նոր սիրատոչոր դրսեւորումներ Մոսկվա-Բաքու հարաբերություններում Ոստիկանության Նաիրիի և Արտաշատի բաժիններում նռնակներ և հրացան է կամավոր հանձնվել Վիճակագիրները հավանաբար ամաչել են համեմատությունը %-ով ներկայացնել. Արա Գալոյան Քեզ հետ ենք, Վենետիկ. Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել հեղեղումից տուժածներին ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է վթարի ենթարկվել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն», ով եղել է «յաշիկով». Shamshyan.com Ոստիկանությունը հայտնում է ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ հափշտակելու դեպքի բացահայտման մասին (տեսանյութ) Երբ հարցը ստացավ նման հնչեղություն, նախարարը հետքայլ արեց. ՀՅԴ երիտասարդներ (տեսանյութ). News.am Ֆուտբոլի ընտրանու մեկնարկային կազմը հույների դեմ խաղում Նախագծի նպատակը ՍԴ-ից անկառավարելի դատավորներին հեռացնելն է․ Գոհար Մելոյան Սա հետհեղափոխական Հայաստանի առաջին լուրջ նախաձեռնությունն էր, որն իր հարկի տակ հավաքել էր քաղաքական մտքի առաջամարտիկներին և փորձառու քաղաքական գործիչների. Նարեկ Մանթաշյան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության մամուլի ասուլիսը. ուղիղ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «ՄԱՊ–ի Ալիկի» խափանման միջոցի հարցը որոշելու Բացահայտվել են հերթական գրպանահատությունները Դատախազության պետական շահերի պաշտպանության գործիքակազմով բացահայտվել է 60.7մլրդ դրամի վնաս Ռուս դպրոցականը զանգվածային սպանություն է նախապատրաստել ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին Զինված ուժերի ղեկավար կազմը քննարկել է ընթացիկ աշխատանքները Զենքի լիցքավորում, լիցքաթափում, նշանառություն. ՀՀ ՊՆ N զորամասում ուսումնական վարժանքներ էին Երևանի արագ սննդի կետերից մեկի սնունդի պատճառո՞վ է կինը մահացել. հիվանդանոցը և նախարարությունը պարզաբանում են․ ArmDaily.am Կարդալով զարգացման ծրագրի որոշ հոդվածներ՝ հասկանում եմ, որ հույսներս պետք է դնենք Աստծու վրա. Թեհմինա Վարդանյան Մասնակի նորոգվել է Գր. Լուսավորիչ փողոց-Մաշտոց պողոտա խաչմերուկի ստորգետնյա անցումը Բանակցային գործընթացն այժմ շատ ավելի փակուղային է. Արտակ Զաքարյան Մեր զինվորները միշտ պատրաստ են կատարել ցանկացած մարտական խնդիր. զորամասի հրամանատար «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել Վենետիկի քաղաքագլուխը հայտարարել Է հեղեղումից մեկ միլիարդ եվրոյի վնասի մասին ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով Մեկնարկեց ««Խաղաղ» պատերազմ» երիտասարդական աշխատաժողովի երկրորդ օրը (լուսանկարներ) Իլոն Մասքի ստարտապը մտադիր Է հաղթահարել շիզոֆրենիան, աուտիզմը եւ ամնեզիան Խորհուրդ կտայի չկրկնել նախկին իշխանությունների սխալները. այսօր մեկ անձի իշխանություն է. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Իշխանության հերթական փուչիկը Մարտի 1-ի գործով. իրականում ո՞վ է ձգձգում գործի քննությունը Լևոն Տեր-Պետրոսյանի որդի՞ն է կառավարում Վահե Գրիգորյանին (տեսանյութ). Slaq.am Լոռու մարզում թալանել են Սամվելի Կարապետյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Կարեն Կարապետյանի տունը. հափշտակվել են նաև զենքեր․ Shamshyan.com Ես նախկին իշխանությունների հետ հանդիպումներ ունեցել եմ միշտ և ունենալու եմ միշտ. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը Այդ մարդը այլևս կապ չունի Հայաստանի հետ, նա կտրել է այդ կապը, խռովել պետությունից, ժողովրդից, ընտրել օտար կյանքը․ Արթուր Ղազինյան Հարց է առաջանում, հիմա ինքը ո՞նց է ժողովրդի վարչապետը, եթե առավոտից իրիկուն սորոսականություն է քարոզում․ Հայկ Գևորգյանց Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսին Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի Արայիկ Սահակյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ԱԱԾ-ին սատանա բռնելու հանձնարարականը Նիկոլին պետք ա, որ հիմիկվանից ստեղծի հոգեբուժարանով քրեական պատասխանատվությունից խուսափելու հիմքեր․ Արգիշտի Կիվիրյան 2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված չէ 10 մլն ծառերի տնկումը. «Լուսավոր Հայաստան» Ողբերգական վթար Երեւանում. Chrysler-ը բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր (լուսանկարներ)․ Shamshyan.com Ինձ փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին սատար կանգնելու համար․ կպայքարեմ կալանավորված․ ես անկոտրուն եմ․ Արա Վարդանյան Ռամոսը և Պիկեն կարող են մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին Շավարշ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Մոտ օրերս ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի և բուհի հոգաբարձուների խորհրդի դեմ կներկայացնենք հանցագործության մասին հաղորդում․ Ալեքսանդր Կոչուբաև Հեշտ չի լինելու, բայց պետք է օրենքների շրջանակներում հասնել արտահերթ ընտրությունների․ Էդուարդ Շարմազանով «Իրատես». Ծանր կացության մեջ են. իշխող թիմի անդամները գայթակղիչ առաջարկներ են ստանում նախկիններից ՊՎԾ-ն ամփոփել է ոստիկանությունում ընթացող ուսումնասիրության առաջին արդյունքները․ առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը նախնական գնահատմամբ գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը Կարին գյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տան ներսը վերածվել է փլատակների. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ). Shamshyan.com Ընթանում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը (ուղիղ) Շիրակի մարզի դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրգործեր Եթե ոմանք ատում են 5-րդ ալիքը, դա մեր հաղթանակն է, որովհետև մենք չենք աշխատում տգետների, հոգեկան շեղվածություն ունեցողների և զոմբիների համար․ Հարություն Հարությունյան Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը (ուղիղ) Գյումրիում առանձնակի դաժանությամբ խեղված շունը ծանր վիճակում է (լուսանկար) «Հրապարակ». Ինչ է կատարվում «Իմ քայլը» խմբակցությունում Ժողովրդի ծոցից դուրս եկած ընդդիմադիր Փաշինյանը կարճ ժամանակում դարձավ գիրացած, ժողովրդից ու իրականությունից կտրված միապետ՝ նոր հիասթափություն սփռելով իր շուրջբոլորը․ Ավետիք Չալաբյան «Ժամանակ». Շինարարությունը սառեցված է. ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու Արտարժույթների փոխարժեքներն այսօր 60 երիտասարդ ՀՀ շուրջ 10 բուհերից. մեկնարկել է ««Խաղաղ» պատերազմ» աշխատաժողովը (լուսանկարներ) «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը. վերջինս Աշոտ Բոլյանն է. բացառիկ մանրամասներ Զարմանալիորեն այս և սրա նման ևս մի քանի կարևոր ապացույցներ ակնհայտորեն հաշվի չեն առնվել թավշյա դատարանի կողմից. Կորյուն Գրիգորյան (տեսանյութ) «Փաստ». Իսկ ՍԴ դատավորները կհամաձայնե՞ն. եթե «բացատրելը» չստացվեց, կկիրառեն հայտնի «գործիքները» «Փաստ». Ե՞րբ կբարձրանա գազի գինը. կարող է դա տեղի ունենալ տարեվերջին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, այրվել է խոտածածկույթ Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ ՀՀ-ում. Արտակ Զաքարյան Արցախի անվտանգության միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է. Նաիրա Զոհրաբյան Խափանման միջոցն իբրև պատժամիջոց օգտագործելու «նուրբ արվեստը». 7or.am Սեռափոխված պիղծերին և նմանատիպ երևույթներին իրենց անձնական պաշտպանության տակ վերցնողներն ինձ համար նույն կատեգորիայի պիղծ են` անկախ զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից․ Արմեն Ասատրյան Քոչարյանին անվերջ բանտում պահել. ահա՛ Փաշինյանի նպատակը. Հայկ Ալումյան (տեսանյութ) Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ՀՔԾ-ն չի մեկնաբանում «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ալեքսան Պետրոսյանին ձերբակալելու մասին տեղեկությունը Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա տղան Mercedes-ով հայտնվել է Դեբեդ գետում. կան վիրավորներ. Shamshyan.com