Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Մեր գրավի միջնորդությունը մերժվեց, իսկ կալանքը երկարացնելու միջնորդությունը բավարարվեց: Մեզ համար սա անսպասելի որոշում չէր»,- նշեց Սարգսյանը։ Պաշտպանները պատրաստվում են բողոքարկել որոշումը: