Երևան, 18.Նոյեմբերի.2019, 00:00
Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. oրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը (ուղիղ) Նախկինում 7 անգամ դատված դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ընդդիմությունը կոնսոլիդացվում է. օրակարգում երկրին սպառնացող իրական վտանգներն են Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը. Shamshyan.com ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը Ընթանում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը (ուղիղ) Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը (ուղիղ)

Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գևորգ Կոստանյան. Pastinfo.am

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայն ՀՀ ազգային օրենսդրությանը, այլ նաև Եվրոպական կոնվենցիային: «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
 
Պարոն Կոստանյան, օրերս հայտարարել էիք, որ  պատրաստվում եք հիմնովին ջախջախել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը: Ի՞նչ նկատի ունեք, ո՞րն է նման պատասխանատու հայտարարության հենքը:
 
- Այո, հայտարարել եմ ու վերահաստատում եմ: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ և,  քրեական գործը հարուցելու  որոշման մեջ, որն ընթերցել եմ կայքերից մեկում, ուղղակի նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը:  Չքննարկելով հանցակազմի տարրերի առկայությունն անգամ` այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, որը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ և  5-րդ հոդվածների սկզբունքներին: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք կարելի է առաջադրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարելի է կայացնել, եթե Սահմանադրական դատարանը տվել է իր համաձայնությունը: Սա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջն է:

Եվրոպական կոնվենցիան սահմանում է, թե որ պահից է անձը համարվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող և շատ հետաքրքիր նախադեպային երկու գործ կա`  «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» և «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի», որոնցով  Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որևէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող:  Հաշվի առնելով, որ մեր սահմանադրական օրենքով` Սահմանադրական դատարանի դատավորը և նախագահը կարող են որպես մեղադրյալ հանդես գալ միայն Սահմանադրական դատարանի թույլտվությամբ, հետևաբար քրեական գործի հարուցման որոշման մեջ նախքան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը նշելը  պետք է ունենային Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որովհետեւ քրեական գործ հարուցելու պահից Հրայր Թովմասյանին, ըստ էության, ճանաչել են որպես մեղադրյալ:

-  Կներեք, եթե ճիշտ եմ հիշում Հայաստանում ևս նման նախադեպ եղել է, երբ քրեական գործի հարուցման որոշման մեջ նշվել էր կոնկրետ դատավորի անուն, ինչը վիճարկվեց դատական կարգով…

- Այո, ճիշտ եք հիշում: Դրա հիման վրա մենք ունենք նաև վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որը կայացվել է նաև ՄԻԵԴ նախադեպային որոշումները, մեկնաբանությունները նկատի ունենալով:

Այս փուլում արդեն կարող ենք  արձանագրել, որ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը հակասում է Կոնվենցիային, իսկ եթե քրեական գործը հարուցվել է Կոնվենցիայի խախտմամբ, ապա դա նշանակում է, որ ամբողջ քրեական վարույթն ու դրա հետևանքը ինքնաբերաբար իրականացվել է Կոնվենցիայի պահանջների խախտմամբ:

-  Այս պարագայում արդյո՞ք քրեական գործ հարուցելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

- Նկատի ունենալով, որ քրեական գործի հարուցման որոշումը ՄԻԵԴ նախադեպային որոշումների լույսի ներքո, ըստ էության, դիտվում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում` ոչ թե ձևական, այլ բովանդակային տեսակետից, ապա, այո, հարուցման որոշումը ևս բողոքարկման ենթակա է:

- Բայց չունենք դատավարական կարգավիճակ ունեցող անձ:

- Ֆորմալ տեսակետից ճիշտ եք ասում, չունենք: Բայց նկատի ունենալով, որ բովանդակային տեսակետից մենք արդեն ունենք` Հրայր Թովմասյանն է, հետևապես Հրայր Թովմասյանի նկատմամբ բովանդակային առումով արդեն հարուցված է քրեական հետապնդում` չնայած Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի արգելքին: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ և  քրեական գործի հարուցումն է ապօրինի, հակասում Եվրոպական կոնվենցիայի պահանաջներին, և, միաժամանակ, թեև ձևականորեն Հրայր Թովմասյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, բայց բովանդակային տեսակետից նա դիտվում է Եվրեպական Կոնվենցիայի իմաստով որպես մեղադրյալ` դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով:

- Փաստորեն Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել որոշումը:

-  Միանշանակ: Կոնվենցիայի ուժով` նրա նկատմամբ, ըստ էութայն, հարուցված է քրեական հետապնդում:

-  Նկատի ունենալով, թե ինչ է տեղի ունենում ընդհուպ Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, ինչպես բնորոշել էր ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, անգամ ՍԴ նախագահն է անպաշտպան մնացել` ապա նման պայմաններում առաջին ատյանի որևէ դատարանի դատավոր  կհամարձակվի՞ օրենքի տառին կամ միջազգային նորմերին համապատասխան քննության առարկա դարձնել քրեական գործ հարուցելու մասին ՀՔԾ-ի որոշումը:

- Մենք դատական համակարգում միշտ ունեցել ենք սկզբունքային, պրոֆեսիոնալ, գրագետ և մարդկային, բարոյական հատկանիշներով օժտված դատավորներ: Բայց, համաձայն եմ, որ այս դեպքում կարող է  բախտը չբերել ու  գործը վարույթ ընդունի մի դատավոր, որը, ինչպես հիմա ընդունված է ձևակերպել, վնգստում է պատերի տակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցու

«Սուպեր» Հայկոյից բացի փաշայական հաճույքների սիրահար է նաև իր առաջին տեղակալը՝ Հրաչյա Սարգսյանը․ Հովհաննես Խաչատրյան Կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն «Երեխաներից 2-ը տեղաշորի մեջ էին, էն 2 տղաները լոգարանում են եղել». հարեւանները մանրամասներ են պատմում (լուսանկարներ, տեսանյութ)․ News.am Ի՞նչ կապ կա մեր երկրում առկա ապօրինությունների և տարածաշրջանում տիրող քաոսի միջև Ոստիկանության 52-ամյա ծառայողը, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու փրկել 82-ամյա ծերունու կյանքը․ Shamshyan.com Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալիորեն աճել է Երեւանյան լճի Քիսոն, Ծերեթելու անկյունի Վերգուշը, Տրամվի կռուգի Անժոն եւ Գեորգին. Top-news.am Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota-ն, Opel-ն ու Ford Transit-ը (լուսանկարներ, տեսանյութ). Shamshyan.com Իրանում անկարգությունների ընթացքում իրավապահներ են զոհվել ՊԵԿ-ը խորացնում է գործակցությունը Վրաստանի և Իրանի գործընկեր կառույցների հետ Տիգրան Բարսեղյանը կարող է տեղափոխվել հունական ակումբ Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ Էնքան եք սաղ կյանքներդ հետևից խոսել, որ եկել եք առաջին պլան, խառնվել եք իրար․ Նարեկ Մանթաշյանը՝ իմքայլական պատգամավորին «Հաղթանակած ուղի» համաժողովում վեր հանվեցին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ճանապարհները (լուսանկարներ) Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից պաշտոնեական լիազորությունների անցման վերաբերյալ. Ա. Կոչուբաև Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տաքսու հայ վարորդի սպանության մեջ կասկածվողին Բա սրա նմաններին առաջին պլան կբերե՞ն… Մի քիչ պարապեք հետը, լիկբեզ արեք. Վահագն Վարագյան Ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով ԱԺ ամբիոնից ատելության խոսք ու բռնության սպառնալիք տեղալը նորմալ է, նրա խոսքի մի հատվածը մեջբերելը՝ հանցանք․ Լարա Առաքելյան Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո կապ են պահել. Politik.am Կառավարությունը ծածկադմփո՞ց է անում Արայիկ Հարությունյանի կոռուպցիոն սխեմաները Հանրապետության մի շարք մարզերում և Արցախում ձյուն է սպասվում. Գագիկ Սուրենյան Դատախազությունը կա՛մ վախենում է վարչապետից, կա՛մ նպաստում կոռուպցիային. Կարապետ Պողոսյան (լուսանկար) «Աղբահանության համար բերված «Կամազ»-ները արդեն վատ վիճակում են». Անի Խաչատրյան Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Քոչարյանի գործով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ) 911-ը մեկ շաբաթում արտակարգ պատահարի 214 ահազանգ է ստացել Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա և 4 երեխաների․ Shamshyan.com Կալիֆոռնիայում չորս մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով ԱԺ-ն քննարկում է գործադիրին և վարչապետին ենթակա մարմինների լիազորություններն ընդլայնելու օրինագիծը Պետության շահը միավորեց սերունդներին՝ ընդդեմ նիկոլական բեսպրեդելի Փաշինյանի իշխանությունը գրոհում է ազգայինի դեմ Անգլիացի միլիոնատերը մեկ օրում ակումբ է ձեռք բերել, ազատել մարզչին, իրեն նշանակել մարզիչ ու 15 ֆուտբոլիստ գնել Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ անսարքության պատճառով Բելառուսի խորհրդարանի նոր կազմի առաջին նստաշրջանը կգումարվի դեկտեմբերի 6-ին Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. oրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը (ուղիղ) Ավտոմեքենաների ջարդ Երևանում. 23–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված BMW-ին, Mini cooper-ին և Wrangler-ին. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է․ Shamshyan.com Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է Սիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած Ձգտելու ենք Իտալիայի դեմ խաղում առավելագույնն անել. Խաշմանյան Հերթական հետաքրքրական նյութը բոտեքսի մասին․ Կորյուն Գրիգորյան Լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում Կասկադյորական վթար Մյասնիկյան պողոտայում. 21-ամյա վարորդը հարբած է եղել․ Shamshyan.com Նախկինում 7 անգամ դատված դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի Երեւանի Խաղաղ Դոնի փողոցում կրպակ է այրվել Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում Միզապարկի քաղցկեղ՝ ռիսկի գործոններ եւ երեք ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել Փաշինյանի բոլոր ստերն օր օրի բացահայտվում են ԱՄՆ-ում Թրամփի աջակիցների եւ հակառակորդների միջեւ արյունալի ծեծկռտուք է տեղի ունեցել Մեծ Մանթաշում 400 հակ անասնակեր է այրվել (լուսանկար) ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունը Խաղաղ օվկիանոսում նավից ավելի քան 2 տոննա կոկաին է առգրավել Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Եվրո-2020 մասնակից թիմերից 16-ի անունները հայտնի են Գաբուզյանը և Հարությունյանը պարտվել են Սենթ Լուիսի մրցաշարի 7-րդ տուրում Ֆուտբոլի երիտասարդական թիմը ևս Իտալիայում է Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Կուբայի ՆԳՆ ղեկավարի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեն պարզում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները Պատգամավոր դառնում են ստացած կրթության, հայրենիքին մատուցած ծառայությունների և ունեցած հեղինակության հաշվին, իսկ Արփի Դավոյանը մանդատ ստացել է զուտ պատահականության հաշվին. Արմեն Ասատրյան «Հաղթանակած ուղի» երիտասարդական համաժողովին հյուրընկալվեց երիտասարդ տնտեսագետ, քաղաքական մարքեթինգի ոլորտում ինովատիվ մտքերով շրջադարձ իրականացրած Տարոն Պարսամյանը Այսօր ուսանողների միջազգային օրն է Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Նրանք է՞լ են հավատում այդ թվերին, թե՞ ուղղակի թքած ունեն վարչապետի հոգեկան առողջության խաթարման ու օրեցօր խորացող դինամիկայի վրա. քաղաքագետ Անկախ դատարան ունենալու կոչերով Նիկոլենք պարալիզացրել են այդ համակարգը Մանուել Նոյերն առայժմ չի պատրաստվում ավարտել կարիերան Գերմանիայի հավաքականում Հարցում. Համաձա՞յն եք արդյոք, որ Փաշինյանը, արհեստական թեմաներ օրակարգ մտցնելով, փորձում է լրացուցիչ անգամ պառակտել հասարակությունը և շեղել կարևորագույն խնդիրներից Բելառուսի խորհրդարանական ընտրություններում ժամը 9։00-ի դրությամբ մասնակցությունը 37,14% է Կոտայքի մարզում գողացել են 54-ամյա քաղաքացու 12 անասունները. Shamshyan.com Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է Մեկնարկեց «Հաղթանակած ուղի» համահայկական երիտասարդական համաժողովը (լուսանկարներ) «...Լինել քո կողքին...»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սիրառատ գրկախառնությունը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Ընդդիմությունը կոնսոլիդացվում է. օրակարգում երկրին սպառնացող իրական վտանգներն են Երբ անցնում է հեղափոխական աղմուկը. Սանասարյանը խոսել է Նիկոլենց ընտրակեղծիքներից. 7or.am ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդի կողմից Nissan-ով վրաերթի ենթարկված 67-ամյա քաղաքացին մահացել է. Shamshyan.com Հայաստանի ֆուտբոլի ընտրանին արդեն Իտալիայում է «Հաղթանակած» նախաձեռնության անդամներն այցելել են Եռաբլուր` ծաղիկներ խոնարհելու Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարին (լուսանկարներ) Եվրո-2020․ Եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից 16-ը հայտնի են Արմավիրում այրվել է ավտոտնակը, «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան, մոտ 6000 հակ անասնակեր Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը. Shamshyan.com