Խնդրում եմ՝ փոխանցեք Հրայրին ուշացած, բայց միշտ սրտումս ապրող շնորհակալությունս․ Ձեր հայրիկին էլ փոխանցեք, որ իսկական հայ մտավորականներ է մեծացրել․ Քրիստինա Նազարյան
Սթափ զրույց հարթակի նախաձեռնող Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չգիտեմ, հիշու՞մ եք, թե՞ թավշյա շղարշը լրիվ է պատել ձեր ուղեղները ու վարչապետի պաշտոնակատարը լրիվ է ձեզ հիպնոզի ենթարկել:
Եթե ոչ, պատմեմ:
2015 թվականի հունվարի 12-ն էր, երբ ամբողջ երկիրը ցնցվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության ողբերգությունից:
Ցնցելը մեղմ է ասած` սպանեց, ոչնչացրեց, տապալեց մի ամբողջ ազգ:
Ողջ էր մնացել միայն վեց ամսեկան Սերգեյ Ավետիսյանը, որին ստահակը շտիկ դանակով 7,ՅՈԹ!!!!! ,անգամ հարվածել էր կրծքավանդակին:
Եվ մինչ մենք բոլորս աղիողորմ լացում էինք, ողբում էինք, մի նյութ կարդացի, որ Հրայր Թովմասյանը ցանկություն է հայտնել որդեգրել փոքրիկ Սերյոժաին:
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:
ՆԻԿՈԼԸ ՉԷ´
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ´:
4 տարի անցել է , բայց ոչինչ, այսօր´ եմ ասում `
Շնորհակալ եմ, Հրայր Թովմասյան՜:
Հալալ լինի քո կերած կաթը, նաև հայրիկիդ առջև եմ խոնարհվում, որ ձեր մնան մարդ է դաստիարակել:
Angela Tovmasyan խնդրում եմ՝ փոխանցեք Հրայրին ուշացած, բայց միշտ սրտումս ապրող շնորհակալությունս, Ձեր հայրիկին էլ փոխանցեք, որ իսկական հայ մտավորականներ է մեծացրել, որի համար հազարավոր մարդիկ երախտապարտ են իրեն: