Ավտորիտարիզմի, բռնապետության վերջնականացման նոր փորձ. Քրիստինա Նազարյան
Սթափ զրույց հարթակի նախաձեռնող Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լրագիրը գրում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ, կապված Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու հետ:
Այդ հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն որոշում է կայացրել հայտնի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցել:
Հանցավոր վարչախումբը և նրա կամակատարները իրականացնում են հակաժողովրդավարական, հակապետական գործողություններ առանց քաշվելու և անթաքույց, ասել է թե լկտիաբար:
Այս ամենում անմեղսունակ կառավարությունը չի ընկալում, որ այս անենով համայն աշխարհին, միջազգային կառույցներին ասում են թե նրանք ընդունել ու աշխատել են սահմանադրական կարգը տապալած կառույցների հետ:
Հետաքրքիր կլինի ՄԻԵԴ-ի, և ոչ միայն, կարծիքը լսել :
Անմեղսունակ բեբաշարների հավաքածու: