Հայաստանը լքողների թիվը վերջին չորս ամիսների ընթացքում այնքան է ավելացել, որ վիճակագրական ծառայությունն է խուսափում կոնկրետ թվեր հրապարակելուց. Գարեգին Պետրոսյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սփյուռքի հարցերի գծով հանձնակատար Զարեհ Սինանյանը ոչ մի բան չասող դեմքով ստերի հերն անիծեց պրծավ: Շուրջ երեք տասնամյակ գլենդելներում ապրած հանձնակատարը պատրաստում է հայրենադարձության մեծ ալիք:
Ասում է, 3 տարի անց, երբ տրվի մեծ հայրենադարձության ծրագրի մեկնարկը, ամեն տարի 40-50.000 հայ պետք է վերադառնա Հայաստան:
Ապա հավելում ճիշտ նույն լոլոները, ինչը դեռ մեկ տարի առաջ թափահարում էր մանկադեմ Մխիթրիկը:
Սա էլ հաջողելու համար նախատեսվում է քարտեզագրել սփյուռքը, ստեղծել տեղեկատվական շտեմարան և նման խնդալու բաներ....
Մխիթարիկն էլ Նիկոլի հետ նախորդ տարի կոկորդ էին պատռում, թե Ամերիկայում անշարժ գույքի գները կտրուկ նվազել են, քանի որ հայերը համատարած վաճառքի են հանել իրենց բնաարանները, որպեսզի տեղափոխվեն Հայաստան:
Ստերի հերն անիծեց գնաց խորհրդարան ու էլ ծպտունը չի լսվում: Գիտե՞ք ինչու, որովհետև Հայաստանը լքողների թիվը վերջին չորս ամիսների ընթացքում այնքան է ավելացել, որ վիճակագրական ծառայությունն է խուսափում կոնկրետ թվեր հրապարակելուց: