Շվեյցարիան որոշել է մեղմացնել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով
Շվեյցարիան որոշում է կայացրել նոյեմբերի կեսերից Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները թեթևացնելու մասին՝ պայմանավորված թուրքական ռազմարշավի հետևանքով երկրում տիրող հումանիտար իրավիճակի բարդացմամբ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Շվեյցարիայի կառավարության՝ Դաշնային խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Դաշնային խորհուրդը դատապարտում է Սիրիայում թուրքական ռազմական միջամտությունը՝ դա բնութագրելով որպես ՄԱԿ-ի կանոնադրության և այդպիսով՝ միջազգային իրավունքի խախտում»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ, որով կոչ է արվում «անհապաղ դադարեցնել մարտերն ու բանակցությունների միջոցով նպաստել անհապաղ ռազմական դեէսկալացիային և հակամարտության քաղաքական կարգավորման որոնմանը:
Մտահոգություն հայտնելով «մարտերի հումանիտար հետևանքների շուրջ՝ Բեռնը որոշում է կայացրել «կարգավորել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը»: Այս որոշման նպատակն է հնարավորություն տալ Շվեյցարիայից ֆինանսավորում ստացող մարդասիրական կազմակերպություններին, ինչպես նաև շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչություններին գործարար հարաբերություններ պահպանել պատժամիջոցների տակ հայտնված կառույցների հետ: