Մեսսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»
Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը 6-րդ անգամ եւ երրորդ տարին անընդմեջ ստացավ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որը Իսպանիայի անցած առաջնությունում խփել էր 36 գոլ։ Ընթանում է պարգեւատրության պաշտոնական արարողությունը։
Հիշեցնենք, որ 33 գոլով երկրորդ տեղում էր մնացել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 20-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Ոսկե խաղակոշիկի» հաշվարկում Եվրոպայի հինգ առաջատար լիգաներում ամեն գոլը բազմապատկվում է 2 գործակցով։
«Ոսկե խաղակոշիկ» 2018-2019թթ․
1․ Լիոնել Մեսի («Բարսելոնա») 36 գոլ (x2,0) / 72 միավոր
2. Կիլիան Մբապե (ՊՍԺ): 33 գոլ (x2,0) / 66 միավոր
3. Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա») 26 գոլ (x2,0) / 52 միավոր