«Ջոկեր»-ը համաշխարհային վարձույթում ավելի շատ գումար Է հավաքել, քան ԱՄՆ-ում
Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմը միջազգային շուկայում ավելի մեծ ժողովրդականություն Է վայելում, քան ԱՄՆ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Collider-ը: Կինոնկարը երկրորդ հանգստյան օրերից հետո ընդամենը վաստակել Է գրեթե 550 մլն դոլար: Այսօրվա դրությամբ դա WarnerBros ստուդիայի DC Comics ընդլայնված կինոաշխարհի ամենահաջողված նախագիծն Է: Ֆիլմն արժեցել Է 55 մլն դոլար՝ առանց մարկետինգի հաշվառման, այնպես որ այն ծախսը հանել Է արդեն տասն անգամ: Ընդ որում ժապավենն ավելի քան 350 մլն դոլար Է հավաքել միջազգային վարձույթում: Ֆիլմն ամենամեծ դրամական մուտքերն ունի Մեծ Բրիտանիայում (36,9 մլն դոլար), Իսկ Մեքսիկայում այն ստացել Է 28,6 մլն դոլար, Կորեայում՝ 27,9 մլն դոլար, իսկ Ռուսաստանում՝ 20,4 մլն դոլար: Բացառված չԷ, որ Warner Bros.-ը Թոդ Ֆիլիփսին կառաջարկի նկարահանել Ջոկերի մասին ֆիլմի շարունակությունը կամ կորոշի առանձին ֆիլմ նկարահանել կոմիքսների մեկ այլ հերոսի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: