Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թավշուտ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թավշուտ գյուղի սարի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 զինծառայող և ոստիկանության 4 աշխատակից: