Երևան, 18.Նոյեմբերի.2019, 00:00
Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. oրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը (ուղիղ) Նախկինում 7 անգամ դատված դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ընդդիմությունը կոնսոլիդացվում է. օրակարգում երկրին սպառնացող իրական վտանգներն են Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը. Shamshyan.com ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը Ընթանում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը (ուղիղ) Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը (ուղիղ)

Քոչարյանի պաշտպանները ծավալուն հիմնավորումներ կներկայացնեն ՄԻԵԴ Մեծ պալատին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված Մեծ պալատի ծանուցումը և մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը գրավոր դիտարկումներ կներկայացնի ՄԻԵԴ։ Այս մասին News.am–ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու հարցով ՍԴ դիմումը ՄԻԵԴ Մեծ պալատի հանձնաժողովի կողմից վարույթ ընդունելուն եւ պաշտպանական թիմի հետագա քայլերին։

«Որպես դատավարության մասնակից կողմ մենք կներկայացնենք մեր ծավալուն դիրքորոշումն ու հիմնավորումները 300.1 հոդվածի հետ կապված, ամբողջ այն իրավական խնդիրը, որն առաջացնում է այդ հոդվածը, կներկայացնենք Քոչարյանի գործով ողջ գործընթացի մանրամասները,- ասաց Վարդևանյանը։ Վերջինս նշեց, որ գրավոր դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունի նաև Ազգային ժողովը։

Նշենք, որ ՄԻԵԴ-ը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես՝ Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ խորհրդատվական կարծիք ստանալու հարցի քննությունը հնարավոր է իրականացվի գրավոր ընթացակարգով, որտեղ կողմերի ներկայությունը պարտադիր չէ։

«Եվրոպական դատարանի նախագահի կողմից այս գործով հրատապության ռեժիմ է սահմանվել, ինչի պարագայում քիչ հավանական է, որ գործը քննվի բանավոր ընթացակարգով։ Ամենայն հավանականությամբ, ՄԻԵԴ մեծ պալատը գործը կքննի գրավոր ընթացակարգով՝ կընդունի գրավոր դիրքորոշումները, կուսումնասիրի փաստաթղթերը և խորհրդատվական կարծիք կտա»,- պարզաբանեց իրավաբանը՝ շեշտելով, որ Մեծ պալատում գործում են վարույթի ընդունման խիստ պահանջներ և եթե այդ շեմը հաղթահարվում է և դիմումը վարույթ է ընդունվում, ապա նշանակում է, որ կոնվենցիոնալ իրավունքների տեսանկյունից խնդիր կա։

Արամ Վարդևանյանը նկատեց, որ Հայաստանը Ֆրանսիայից հետո երկրորդ պետությունն է, որի համար ՄԻԵԴ–ը խորհրդատվական կարծիք պետք է տրամադրի։

Անդրադառնալով ՄԻԵԴ–ում Քոչարյանի գործով պաշտպանական խմբի կողմից ներկայացված գանգատներին՝ Վարդևանյանը նկատեց, որ այդ գանգատների առկայության փաստը ևս կարող է որոշակիորեն անդրադառնալ խորհրդատվական կարծիքի վրա։

«Քոչարյանի գործով ներկայացված բոլոր գանգատներն էլ որոշակի առնչություն ունեն երկրորդ նախագահին առաջադրված Քրեական օրենսգրքի 300.1 հադվածի հետ, և խորհրդատվական կարծիքն իրենից ենթադրում է ելակետ թե՛ Երոպայի խորհրդի անդամ երկրների համար, թե՛ դիմող կողմի համար՝ իրավունքների խախտումները վերանցնելու, այսինքն՝ կանխարգելելու տեսանկյունից։ Կարծում եմ՝ ներկայացված գանգատների հանգամանքը լուրջ իմպուլս կտա խորհրդատվական կարծիք տալու համար և կարելի է ասել, այդ պրոցեսը շատ ավելի կարագանա»,- ասաց նա։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների ընթացքին՝ Վարդևանյանը նշեց. «Մենք Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված երկու դիմում էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որոնք հետագայում միավորվեցին մեկ վարույթում. ավելի ուշ մենք մեկ այլ դիմում ներկայացրինք, որը վերաբերում էր Վճռաբեկ դատարանում բողոքարկման իրավունքին, երբ անձը կալանավորվում է Վերանքնիչ ատյանի կողմից։ Վերջինն իրենից ենթադրում է իրավունքի խախտման արձանագրում, սակայն ընդհանուր առմամբ, առանցքայինը 300.1 հոդվածի հետ կապված հարցն է»։

Վարդևանյանի կարծիքով՝ Եվրոպական դատարանում շատ ավելի ակտիվ են լինելու զարգացումները և Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հիշատակումներ ավելի շատ արվելու են հենց Եվրոպական դատարանում։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ, որի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև՝ մարդու իրավունքների հանձնակատարի գրավոր փաստարկների ներկայացման համար։

ՀՀ սահմանադրական դատարանի դիմումով պահանջվող խորհրդակցական կարծիքը վերաբերում է Քոչարյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությանը։

Հանրապետության մի շարք մարզերում և Արցախում ձյուն է սպասվում. Գագիկ Սուրենյան Դատախազությունը կա՛մ վախենում է վարչապետից, կա՛մ նպաստում կոռուպցիային (լուսանկար) «Աղբահանության համար բերված «Կամազ»-ները արդեն վատ վիճակում են». Անի Խաչատրյան Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Քոչարյանի գործով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ) 911-ը մեկ շաբաթում արտակարգ պատահարի 214 ահազանգ է ստացել Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա և 4 երեխաների․ Shamshyan.com Կալիֆոռնիայում չորս մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով ԱԺ-ն քննարկում է գործադիրին և վարչապետին ենթակա մարմինների լիազորություններն ընդլայնելու օրինագիծը Պետության շահը միավորեց սերունդներին՝ ընդդեմ նիկոլական բեսպրեդելի Փաշինյանի իշխանությունը գրոհում է ազգայինի դեմ Անգլիացի միլիոնատերը մեկ օրում ակումբ է ձեռք բերել, ազատել մարզչին, իրեն նշանակել մարզիչ ու 15 ֆուտբոլիստ գնել Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ անսարքության պատճառով Բելառուսի խորհրդարանի նոր կազմի առաջին նստաշրջանը կգումարվի դեկտեմբերի 6-ին Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. oրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը (ուղիղ) Ավտոմեքենաների ջարդ Երևանում. 23–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված BMW-ին, Mini cooper-ին և Wrangler-ին. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է․ Shamshyan.com Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է Սիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած Ձգտելու ենք Իտալիայի դեմ խաղում առավելագույնն անել. Խաշմանյան Հերթական հետաքրքրական նյութը բոտեքսի մասին․ Կորյուն Գրիգորյան Լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում Կասկադյորական վթար Մյասնիկյան պողոտայում. 21-ամյա վարորդը հարբած է եղել․ Shamshyan.com Նախկինում 7 անգամ դատված դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի Երեւանի Խաղաղ Դոնի փողոցում կրպակ է այրվել Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում Միզապարկի քաղցկեղ՝ ռիսկի գործոններ եւ երեք ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել Փաշինյանի բոլոր ստերն օր օրի բացահայտվում են ԱՄՆ-ում Թրամփի աջակիցների եւ հակառակորդների միջեւ արյունալի ծեծկռտուք է տեղի ունեցել Մեծ Մանթաշում 400 հակ անասնակեր է այրվել (լուսանկար) ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունը Խաղաղ օվկիանոսում նավից ավելի քան 2 տոննա կոկաին է առգրավել Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Եվրո-2020 մասնակից թիմերից 16-ի անունները հայտնի են Գաբուզյանը և Հարությունյանը պարտվել են Սենթ Լուիսի մրցաշարի 7-րդ տուրում Ֆուտբոլի երիտասարդական թիմը ևս Իտալիայում է Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Կուբայի ՆԳՆ ղեկավարի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեն պարզում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները Պատգամավոր դառնում են ստացած կրթության, հայրենիքին մատուցած ծառայությունների և ունեցած հեղինակության հաշվին, իսկ Արփի Դավոյանը մանդատ ստացել է զուտ պատահականության հաշվին. Արմեն Ասատրյան «Հաղթանակած ուղի» երիտասարդական համաժողովին հյուրընկալվեց երիտասարդ տնտեսագետ, քաղաքական մարքեթինգի ոլորտում ինովատիվ մտքերով շրջադարձ իրականացրած Տարոն Պարսամյանը Այսօր ուսանողների միջազգային օրն է Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Նրանք է՞լ են հավատում այդ թվերին, թե՞ ուղղակի թքած ունեն վարչապետի հոգեկան առողջության խաթարման ու օրեցօր խորացող դինամիկայի վրա. քաղաքագետ Անկախ դատարան ունենալու կոչերով Նիկոլենք պարալիզացրել են այդ համակարգը Մանուել Նոյերն առայժմ չի պատրաստվում ավարտել կարիերան Գերմանիայի հավաքականում Հարցում. Համաձա՞յն եք արդյոք, որ Փաշինյանը, արհեստական թեմաներ օրակարգ մտցնելով, փորձում է լրացուցիչ անգամ պառակտել հասարակությունը և շեղել կարևորագույն խնդիրներից Բելառուսի խորհրդարանական ընտրություններում ժամը 9։00-ի դրությամբ մասնակցությունը 37,14% է Կոտայքի մարզում գողացել են 54-ամյա քաղաքացու 12 անասունները. Shamshyan.com Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է Մեկնարկեց «Հաղթանակած ուղի» համահայկական երիտասարդական համաժողովը (լուսանկարներ) «...Լինել քո կողքին...»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սիրառատ գրկախառնությունը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Ընդդիմությունը կոնսոլիդացվում է. օրակարգում երկրին սպառնացող իրական վտանգներն են Երբ անցնում է հեղափոխական աղմուկը. Սանասարյանը խոսել է Նիկոլենց ընտրակեղծիքներից. 7or.am ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդի կողմից Nissan-ով վրաերթի ենթարկված 67-ամյա քաղաքացին մահացել է. Shamshyan.com Հայաստանի ֆուտբոլի ընտրանին արդեն Իտալիայում է «Հաղթանակած» նախաձեռնության անդամներն այցելել են Եռաբլուր` ծաղիկներ խոնարհելու Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարին (լուսանկարներ) Եվրո-2020․ Եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից 16-ը հայտնի են Արմավիրում այրվել է ավտոտնակը, «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան, մոտ 6000 հակ անասնակեր Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը. Shamshyan.com Այրվել է Երևանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող կրպակը Հպարտանում եմ քեզնով և շնորհակալ եմ մեր ծնողներին քեզ համար. Գայանե Քոչարյանը շնորհավորել է եղբոր ծննդյան տարեդարձը «Ստյոպա Սաֆարյանի առանձին արտահայտություններ անցնում են էթիկականի սահմանները, ունեն սեքսիստական բնույթ».ՀԽ Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է Դժբախտ պատահար Գյումրի քաղաքում Մասնակի դիագնոզ (համընկնումները պատահական չեն, քաղաքականացնե՛լ). Անդրանիկ Թևանյան Հալեպի մոտ մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ. ՍԱՆԱ Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի 50–ամյա տնօրենը կասկածվում է յուրացում կամ վատնում կատարելու մեջ. Shamshyan.com «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը. Pastinfo.am Ինչպե՞ս Հ1-ն իջավ «դեղին» մակարդակին. Yerevan.Today Գերմանիայում ԻՊ հետ առնչություն ունենալու կասկածանքով կին է ձերբակալվել Թունավորում՝ Առինջ գյուղում.տան 4 անդամներին հասցրել են հիվանդանոց ՍԴ-ի ոչ լեգիտիմ լինելու մասին խոսում են մարդիկ, որոնք այդ դատարանի մշտական դիմողների մեջ են եղել. ՍԴ անդամ (տեսանյութ) Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել. տեղւմներ չեն սպասվում Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. «Գետափ» ռեստորանի մոտ ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Volkswagen Passat-ը. կա 4 վիրավոր. Shamshyan.com Բակո Սահակյանը և Արթուր Ջավադյանը քննարկել են բանկային ոլորտում ՀՀ-Արցախ համագործակցության հարցեր Մետրոյի նոր կայարանի եւ ճոպանուղու միֆը. ավարտը նշեք. ավագանու անդամ Շրի Լանկայում նախագահական ընտրությունների օրը հարձակվել են մուսուլման ընտրողների ավտոբուսների վրա Մոնրեալի համալսարանի հայ ուսանողական միությունը միացել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին Արցախի ոստիկանությունում իրականացվել է ՔՊ կառավարման մարմինների եւ ուժերի ստուգում