Երևան, 05.Հուլիսի.2020, 00:00
Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում Բերք չունենք, ապրուստի միակ միջոցը դա էր, հիմա պետք է մի կերպ գոյատևենք. գյուղացիները դժգոհում են (տեսանյութ) Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 580-ով Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը խնդրել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Մեկ օրում 662 նոր դեպք, 10 մահ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում խրեց վերջին սեպը Կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք. մահերի թիվը հասել է 459-ի Երկրաշարժ Արարատի մարզում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալ Մոտակա ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ի՞նչ կապ ունի, թե քանի ընտրող է քեզ ձայն տվել. տվել է, որ իր կյանքը բարեփոխես, ոչ թե քո ընտանիքի. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է.

Թե՛ մամուլը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը բազմիցս քննադատել է պաշտոնյաներին՝ անիմաստ ու շքեղ ծախսերի համար։ 30 տոկոս աղքատություն, երկնիշ թվով գործազրկություն ունեցող երկրում նման շռայլությունն անթույլատրելի է։ Մանավանդ անթույլատրելի է, երբ հայտարարել ես, որ դու ժողովրդի ծոցից ես դուրս եկել, ժողովրդի մի մասնիկն ես։ Բայց ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում։

2018 թվականի մայիսին վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն անմիջապես տեղափոխվեց կառավարական ամառանոցներում բնակություն հաստատելու։ Դա ներկայացրեց որպես բացառապես ժողովրդի համար արվող քայլ՝ չեմ ուզում, ժողովուրդ ջան, բայց եթե չգնամ, պետք է հավելյալ միջոցներ պետությունը ծախսի անվտանգության համար, իսկ այնտեղ հենց դրա համար պատրաստի համակարգ կա։ Այդ ժամանակ տեղափոխվեց նախկին վարչապետերից մեկի առանձնատուն՝ չմոռանալով նշել և մատնացույց անել, թե ինչ կարիք կա պետության հաշվին ընդանհրապես նման տներով ապահովելը պաշտոնյաներին։ Նա ասաց, որ անգամ վարչապետի այդ տունն ավելի է քան կարիքը կա։ Ի՞նչ ունենք դրանից 1,4 տարի անց․ Ունենք պետության ղեկավար որը տեղափոխվում է նույն տարածքում գտնվող, ենթադրվում է՝ առավել ճոխ առանձնատուն և դա էլ հերիք չէ, որոշում է բյուջեյի հաշվին մի 2 մլն դոլարով էլ վերանորոգել այն։ Որոշները կհարցնեն՝ բա հո հին տան մեջ չէ՞ր ապրելու։ Բայց չէ՞ որ նույն ժողովրդի վարչապետի գնահատականն էր, որ այդ տներն առավել ճոխ են, քան կարիքը կա։ Այդ դեպքում ի՞նչու պետք է տեղափոխվել այլ ավելի ճոխ դղյակ։ Կամ մեկ այլ հարց նույնպես առաջանում է, իսկ նույն տանն ապրած Սերժ Սարգսյանի մտքով ինչո՞ւ չէր անցնում վերանորոգել այն, ինչո՞ւ էր ապրում նման «խղճուկ» պայմաններում։ Հաշվի առնելով որ խոսքը 2 միլիոն դոլարանոց վերանորոգման մասին է, հասկանում ենք, որ աշխատանքները կոսմետիկ բնույթի չեն, այլ հիմնովին, իրենց ամեն ինչով։ Ավելին, այդ տեսակ գումարով հնարավոր է զրոյից կառուցել, վերանորոգել, կահավորել շատ ճոխ առանձնատուն։

Սա դեռ բոլորը չէ․ Հաջորդ շքեղությունը 500 հազար դոլարից ավելի արժեքով մեքենայի գնումն էր, այն էլ, ասում են՝ 2 հատ։ Սա այն դեպքում, երբ իրեն սպասարկող մեքենան գտնվում է անթերի վիճակում։

Սրան գումարենք մեկ թռիչքը Գյումրուց Լոս Անջելես և վերադարձը Զվարթնոց օդանավակայան, որն արժեցել է ավելի քան 700 հազար դոլար։ Այն դեպքում, երբ վարչապետը պաշտոնավարման առաջին օրերին էկոնոմ դասով թռչելու լուսանկար էր հրապարակում, ժողովուրդն էլ հրճվում էր, ամոթանք տալիս նախկիններին։

Հիմա մենք ինչպե՞ս հասկանանք գլխավոր հերոսի գործողությունները, եթե մինչ այս խոստացել էր կոպեկ-կոպեկ խնամքով ծախսել մեր փողերը։

Այժմ բերենք օրինակներ, երբ աշխարհի ժողովրդավար երկրները, իհարկե՝ ոչ մեզ պես «ժողովրդավարության բաստիոն», որոնք թավշյա հեղափոխություն չեն արել, ինչպե՞ս են լուծել խնդիրը, երբ հայտնվել են նման իրավիճակներում՝ տարբեր ռանգի պաշտոնյաների հետ կապված։

1․ 2015 թվականին հրաժարական տվեց Ավստրալիայի խորհրդարանի խոսնակ Բրոնուին Բիշոփը։ Հանրությունը սկսեց բողոքել՝ իմանալով, որ նա մեկ տարի առաջ 80 կմ տարածք ուղղաթիռով անցնելու համար 3600 դոլար է ծախսել։ Պարզվեց նաև, որ բյուջեի գումարով հարսանիք է գնացել։ Նրա մտքով անգամ չանցավ հայտարարել, որ եթե չգնար, ուղղաթիռը կփչանար, քանի որ թռչելու սովորություն ունի։

2․ Ընդամենը 9 ամիս պաշտոնավարելուց հետո 2019թ․ հուլիսին Ֆրանսիայի բնապահպանության նախարար Ֆրանսուա դե Ռուգին հրաժարական տվեց։ Պարզվեց, որ նա երբ ԱԺ խոսնակն էր, 2017-ի հոկտեմբերից մինչև 2018-ի հունիսը բյուջետային միջոցների հաշվին կազմակերպել էր գալա-ընթրիքներ:

3․ 2015թ․ հոկտեմբերին հրաժարական տվեց Հռոմի քաղաքապետ Իգնասիո Մարինոն, քանի որ քաղաքապետարանի վարկային քարտով ընտանյոք հանդերձ ռեստորան էր գնացել։

4․ 2016թ․ հունիսին Տոկիոյի նահանգապետ Յոչի Մասուզոեն հրաժարական տվեց, քանի որ ծառայողական մեքենան օգտագործել էր անձնական նպատակով, իսկ ընտանիքը բյուջեի հաշվին մեկնել էր ճամփորդության։ Քաղաքապետի կնոջ մտքով չանցավ հայտարարել, թե գնացել է ճամփորդության, որ ամուսնու կարոտն առնի, քանի որ զբաղված են ու չեն հանդիպում։

5․ 2017թ․ հունվարին հրաժարական տվեց Ավստրալիայի առողջապահության եւ սպորտի նախարար Սյուզան Լին, երբ պարզվեց, որ ծառայողական գործուղման ժամանակ զբաղվել է հանգստավայրում անշարժ գույք որոնելով:

6․ 2018թ․ մարտին հրաժարական տվեց Մավրիկիոսի նախագահ Ամինա Գուրիբ-Ֆաքիմը։ Նա բարեգործական ՀԿ քարտով 26 000 դոլարի հագուստ էր գնել։

7․ 2014թ․ մարտին Հռոմի պապը պաշտոնանկ արեց եպիսկոպոս Ֆրանց Փիթեր Տեբարց վան Էլստիին՝ նստավայրը 31 մլն եվրոյով կահավորելու համար:

8․ 2014թ․ հոկտեմբերին հրաժարական տվեց Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին, որը 2009-2011թթ․ իր կողմնակիցների կազմակերպությունների միջոցները շպարի և քաղաքականության հետ կապ չունեցող իրերի վրա էր ծախսել։

9․ 2018թ․ նոյեմբերին աշխատանքից ազատման դիմում գրեց ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի հարցով ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլխեյմը, երբ նրան մեղադրեցին պաշտոնական ճանապարհորդությունների ժամանակ անչափ շատ ծախսեր անելու մեջ։

10․ 2019թ․ օգոստոսի 8-ին հրաժարական տվեց Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին, քանի որ ծառայողական թռիչքների ժամանակ ինքնաթիռում անհիմն գտնվել էին նրա ընտանիքի անդամները։ Նա, ՀՀ վարչապետի տիկնոջ նմանությամբ հայտարարել էր, թե հանցանք չի գործել, քանի որ ինքնաթիռը մեկ է՝ դատարկ գնում էր։ Այնուամենայնիվ, հրաժարական տվեց։

Դեպքերը շատ են։ Ու բոլոր պարագաներում սկանդալ է հասնունանում անգամ ամենափոքր շռայլ ծախսի ու վատնումի համար։ Ժողովուրդը համարում է, որ իրեն հիմարացրել են ու չի հանդուրժում, պաշտոնյան էլ ներողություն է խնդրում, ափսոսանք հայտնում ու հրաժարական տալիս՝ մի դեպքում հայտարարելով, որ չի ուզում ստվերել իր կուսակցության հեղինակությունը, մեկ այլ դեպքում՝ կառավարությանը և պետական ինստիտուտները։ Ընդ որում, չեն սպասում, մինչև վերադասը պաշտոնանկ անի, այլ հաճախ հեռանում են ինքնակամ։ Դանիայի պաշտպանության նախարար Կարլ Հոլսթը, օրինակ, երբ տարիներ առաջ մեկ այլ պաշտոնում պետական ռեսուրսները շռայլորեն ծախսելու համար 2015թ․ սեպտեմբերի 29-ին հրաժարական տվեց, ասաց, որ անցյալի այդ դրվագները իրեն թույլ չի տալիս օգուտ բերել նախարարի պաշտոնում։

Այժմ այս պաշտոնյաներից բազմապատիկ անգամներ շռայլում են ՀՀ վարչապետն ու ընտանիքը։ Բայց կարծես դա իրենց համար սովորական բան դարձած լինի, հիմարի տեղ են դնում այն հասարակությանը, որն իրենց այդքան չարչրկված լեգիտիմ պիտակն է նվիրաբերել։ Իսկ լեգիտիմությունն այլ ժողովրդավար պետություններում, ինչպես տեսնում ենք, չի փրկում հրաժարականից։ Ի՞նչ կապ ունի թե քանի ընտրող է քեզ ձայն տվել։ Տվել է, որ իր կյանքը բարեփոխես, ոչ թե քո ընտանիքի։

Եվ ուրեմն պետք է, չէ՞, ասել, որ հրաժարական տալու ժամանակն է, քանի դեռ պետական բյուջեն ամբողջությամբ չի ծառայել վարչապետին ու ընտանիքին։

«Վարուժան Մկրտչյան 2»․ իշխանությունները Քոչարյանին կալանավորելու համար նոր շոու են բեմադրում. Politik.am Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում Երևանյան բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել Երբ Ծաղկաձորը սարքում էիք մեկուսարան, պատկերացնո՞ւմ էիք անդառնալի հետևանքները այդ հանգստյան գոտու զբոսաշրջության վրա. Քրիստինա Նազարյան Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան Խուլիգանություն Երևանում՝ օտարերկրացիների մասնակցությամբ Ավստրալիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, նրանցից մեկն անչափաս է եղել Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր. Գագիկ Սուրենյան Անգլիայում վերաբացվում են փաբերը, ռեստորաններն ու վարսավիրանոցները Ոստիկանությունը մեկ օրում հայտնաբերել է արտակարգ դրության ռեժիմի կանոնների խախտման 3028 դեպք (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները Գայի պողոտայում վրաերթի ենթարկված երկու անձանցից մեկը մահացել է Սարսանգի ջրամբարում 11 և 14 տարեկան երեխաներ են ջրահեղձ եղել «Հաց բերողի» մահվան պատճառը հիվանդությո՞ւնն է, կալա՞նքը, թե՞ կոնկրետ մարդիկ. Yerevan.Today Շատ տպավորիչ էր Մհեր Մկրտչյանի ստեղծագործ միտքը. խորհրդային կինոյի հայտնիները հիշում են դերասանին Կայացել է «Հաղթանակած» նախաձեռնության մեկամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի հետ հարաբերությունների գերլարման ֆոնին մամուլում նորից ակտիվացել են տարաբնույթ շահարումները. քաղաքագետ Մարտունու ԲԿ-ի նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին ԱԻՆ-ը հորդորում է 11:00-ից 17:00 -ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին Հայ-ռուսական հարաբերություններն անկախացումից հետո վատագույնն են. Նարեկ Մանթաշյան Բերք չունենք, ապրուստի միակ միջոցը դա էր, հիմա պետք է մի կերպ գոյատևենք. գյուղացիները դժգոհում են (տեսանյութ) Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ Հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից․ Սարհատ Պետրոսյան Անուշ Թորանյանը՝ Փարիզի փոխքաղաքապետ Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով Արցախում է Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 580-ով Ամեն հեղափոխություն հայերին վատ վիճակից գցում է աղետի մեջ. Արգիշտի Կիվիրյան Մեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում Ով է Արման Բաբաջանյանը, և ինչու է նա վռնդվել Հայ Եկեղեցու Արևմտյան թեմից․ 7or.am Հրդեհ Հոտվաշատում․ այրվել է մոտ 200 անվադող ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել. Hraparak.am Պայթյուն Թուրքիայի հրավառելիքի գործարանում․ կան զոհեր ու տուժածներ (տեսանյութ) «Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը Ցուցում ա տրված ամեն գնով ձերբակալել ինձ. արա՛, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում. Գևորգ Պետրոսյան «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են «Հրապարակ». Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ» «Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խոր դեպրեսիայի մեջ են «Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո Հուլիսի 6-ին ջրանջատումներ են սպասվում «Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը «Հրապարակ». Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը «Հրապարակ». Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել Առաջիկա օրերի եղանակը Վստահ եմ՝ գաղտնալսել են, թող հրապարակեն, որ չենք ուղղորդել՝ գալ ԱԱԾ. ավագանու ԲՀԿ անդամները կանչվել են հարցաքննության 23-ամյա վարորդը Օրգովի ոլորաններում կոկա-կոլայով բարձված Mitsubishi բեռնատարով բախվել է ծառերին եւ կողաշրջվել. Shamshyan.com Ավանի ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը Տեսան, որ մեր տատիկն է, նորից հուղարկավորեցինք. քանի՞ արտաշիրիմում է արվել գյումրեցի տատիկի մարմինը գտնելու համար ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման եւ ներման առանձին գործընթացներ Այգեձոր գյուղում այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին. Արփինե Հովհաննիսյան Պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները. «Մեդիա պաշտպան» Մի փորձեք սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ, դա ձեզ չի հաջողվի. ՀԿԿ Արտաքին ուժերը խնդիր են դրել պոկել Հայաստանը ՌԴ-ից և տրոհել ժողովրդի միասնությունը արժեքների շուրջ․ Վազգեն Մանուկյան Ո՞վ է հրահանգել իրեն ներս չթողնել. ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ միջադեպի մասին Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է բանաստեղծ և հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի ծննդյան 80-ամյակը Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիայում», «Վեոլիա Ջրում», Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում․ ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են Փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը գաղտնալսվել է, որն օգտագործվում է վստահորդի դեմ. հայտարարություն ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ, եւ եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է. «5-րդ ալիքի» տնօրեն Վստահ եմ, որ դիմակ չկրելու հարցն ընդամենը պատրվակ է եղել. Ավետիք Իշխանյան ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին. «Փաստինֆո» Հուլիսի 3․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. մեկ օրում՝ իրավախախտման 2347 դեպք Ոստիկանությունը չէ, որ պետք է որոշի ՍԴ դատավորը նախկի՞ն է, թե՞ ոչ. Արամ Վարդեւանյան Իսպանիան պատրաստում Է տնտեսության վերականգնման 150 մլրդ եվրոյի ներդրումային պլան Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին Տեր-Պետրոսյանը Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել․ iravunk.am Եկամտահարկով բնակարան գնելու ծրագիրը կարող է դադարեցվել․ 168․am Խորհրդարանը ՍԴ-ից թարգմանություն է ուզում, չնայած որ այն իր մոտ է Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագրի Աշտարակ-Թալին հատվածի համար նոր մրցույթ կհայտարարվի ՍԱՏՄ ստուգայցերի տիրույթում խախտումների նվազման դրական դինամիկան պահպանվում է Գյումրի քաղաքի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով