Բժիշկները պայքարում են նոկաուտից հետո կոմայի մեջ հայտնված բռնցքամարտիկի կյանքը փրկելու համար (տեսանյութ)
Ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը Չարլզ Կոնվելի հետ մրցամարտի ժամանակ երկու անգամ՝ 4-րդ և 8-րդ ռաունդներում հայտնվել է նոկդաունում, բայց ցույց է տվել, որ կարող է շարունակել մարտը: Մրցավարը չի դադարեցրել այն: Պայքարը շարունակվել է մինչև 10-րդ ռաունդը, որի ժամանակ արդեն Կոնվելի ձախով հուժկու հարվածից հետո Դեյը հայտնվել է հատակին: Նա կորցրել է գիտակցությունը: Բռնցքամարտիկին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա կոմայի մեջ է: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: