Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի
Ճապոնիայում շաբաթ օրվանից մոլեգնող «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի: Այս մասին կիրակի հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ճապոնական աղբյուրին:
Նշվում է, որ ևս 19 մարդ անհետ կորած են համարվում և շուրջ 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Տարերային աղետը հանգեցրել է 21 գետերի վարարման ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններում: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Նագանո, Սայտամա և Միյագա նահանգներում, որտեղ հսկայական և խիտ բնակեցված հատվածներ հեղեղվել են:
Թայֆունի հետևանքների վերացման և մարդկանց փրկությանն աշխատանքներին արտակարգ ծառայություններից բացի ներգրավվել են Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները: