Գեղարքունիքի մարզում 800 հակ անասնակեր է այրվել
Հոկտեմբերի 11-ին, ժամը 15:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ստեփան Գրիգորյան փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:52-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է մոտ 800 հակ պահեստավորած անասնակեր: