Երևան, 18.Հունվարի.2020, 00:00
Կուտոյանի դիակը հայտնաբերել է նրա կինը. տեղում աշխատում են դատաբժիշկները Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով Պաշտոնատար անձը շորթմամբ առանձնապես խոշոր չափի կաշառք է ստացել. ԱԱԾ «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ Հանրապետության մի շարք մասերում այս պահին ձյուն է տեղում Պետդուման հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում առաջադրված Միխայիլ Միշուստինի թեկնածությունը Եթե ձեր անձնակազմով կարողանաք ցուլիկին բռնեք, տանեք, մորթեք, թող էս օրենքը գործի. բողոքի ակցիա (տեսանյութ) Ժամերը չեն փոխվի. Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ալեն Սիմոնյանի նախաձեռնությանը Կառավարության նիստի օրակարգում 23 հարց է, որից 19-ը՝ չզեկուցվող (ուղիղ) Բացահայտվել է խարդախությունների և կեղծիքների շղթա. պատճառված վնասի չափը կազմել է 3.837.027,02 ՀՀ դրամ

Երբ շշից դուրս եկած ջինը միայն դառը սուրճ է դնում. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է.

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում խաղաղ պայմաններում բանակում որդի կորցրած սևազգեստ մայրերը, տարբեր տարիներին սահմանին, բանակում, պատերազմում զոհվածների հարազատները, պահեստազորի սպաները, բանկից դժգոհները, տուրիստական գործակալության գործողություններից տուժածները, ավտոներկրողները․․․։ Միաժամանակ 8 բողոքի ակցիա է գործադիրի դիմաց։ Դրանից առաջ բողոքում էին նորաշենցիները և այլք։ Բողոքի տարբեր օջախներ կան, մշտական ակցիաներ են երկրում։ Սրանք՝ սոցիալական խնդիրների պատճառով։ Կան դժգոհություններ ու բողոքի ակցիաներ, ստորագրահավաքներ ու հայտարարություններ նաև քաղաքական, իրավական թեմաներով։

Երկրում իրավիճակն աննախադեպ է։

Այս մարդկանց մի մասը բողոքում էր նաև նախորդ իշխանության օրոք, մի մասը նոր է բողոքն սկսել։ Այսինքն՝ ոչ միայն նախորդից եկած խնդիրները չեն լուծվել, այլև նորերն են ավելացել դրանց՝ որպես ապացույց կառավարության անկարողության։ Չենք նշում անգործության, որովհետև աշխատում են, բայց չեն կարողանում խնդիրներին լուծում տալ։

Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր վարչապետ, այդ ժամանակ վարչապետ էին բոլորը, կառավարության դուռն իրենց դուռն էր, ու նրանք կարող էին բողոքել։ Դուրս էր գալիս շենքի դիմաց, շփվում ցուցարարների հետ, ասում էր, որ նախկիններն են մեղավոր, հերթով լուծում ենք տալու և այլն։ Անցավ ժամանակ, իշխանությունն ամբողջությամբ վերցրեց, նախկիններին մոռացանք, բայց խնդիրները մնացին, ու տեսանք, որ նախկինների վրա մահացու մեղքեր բարդելով էլ միևնույն է՝ խնդիրները չեն լուծվում, մնում են կուտակված։ Հասկացավ, որ միայն նախկիններին մեղադրելը քիչ է, սկսեց մեղադրել նաև ժողովրդին, որ թամբալ են, վատն են, սիրում են խոպան գնալ, որ ոչ ոք չտեսնի իրենց բանվորություն անելը, սիրում են տանը նստել ու սովից մեռնել, բայց նպաստ ստանալ և այլն։ Այժմ մեղադրում է էլի, բայց այլևս բողոքողների մոտ չի գնում, անգամ հաճախ բանագնացների էլ չի ուղարկում։

Հիմա կառավարությունն իր տեղում է, ժողովուրդը՝ իր տեղում, այսինքն՝ կառավարության դիմաց։ Եվ ուրեմն ի՞նչ է փոխվել։

Չի փոխվել ոչինչ, չի փոխվել նաև իշխանության՝ առիթով ու անառիթ ժողովրդի անունից խոսելու տափակ սովորությունը։ Միայն թե ժողովուրդը բողոքում է ու ասում, որ դադարեցնեն իր անունից խոսելը, իր անունից թող գործեն։ Հոկտեմբերի 10-ին կառավարության դիմաց հավաքված ցուցարարների 8 խմբերից և ոչ մեկը չէր բողոքում ՍԴ բարեփոխումներից, մարտի 1-ի գործից։ Նրանք բողոքում էին սոցիալական խնդիրներից։ Նրանց համար կարևոր չէ ո՛չ մարտի 1-ը, ո՛չ Հրայր Թովմասյանը։ Բայց չգիտես կամ էլ շատ լավ գիտենք, թե ինչու իշխանությունն այսօր իր համար ժողովրդի անունից խոսելու գլխավոր թեմա է վերցրել սահմանադրական դատարանը, թե՝ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին։

Առաջ մարդիկ ասում էին՝ այ տեսեք, Նիոլ Փաշինյանը հասկանում է մեր խնդիրները, դիագնոզն արել է, ուրեմն կլուծի։ Նա շարունակում է աշխատել որպես միայն դիագնոզ անող ապարատ՝ հայտնի անեկդոտի շշից դուրս եկած ջինի պես, որը, սակայն, միայն դառը սուրճ է դնում (անեկդոտը՝ հետգրության մեջ)։

Ընդ որում, փաստենք, որ բոլոր բողոքողներն ասում են, որ ափսոսում են Փաշինյանին ձայն տալու համար։ Փաստ է՝ Փաշինյանը կորցնում է ընտրազանգվածին, իրեն հավատացողներին։

Նիկոլ Փաշինյանը շատ է վախենում կորցնել ժողովրդի վստահության քվեն, նա անգամ մեկ քվե կորցնել չի ցանկանում և թերևս դա է պատճառը Ամուլսարում այսօրվա իրավիճակի՝ ո՛չ ցանկանում է ներդրում կորցնել, ո՛չ կորցնել հանքի շահագործման դեմ բողոքող 50 հոգու քվեն, նա չի ցանկանում հավասարաչափ աջակցել մարտի 1-ի զոհերի հարազատներին ու սահմանին զոհվածների հարազատներին, բայց չի ցանկանում նաև կորցնել թվարկած երկրորդի վստահության քվեն։ Այս ամենը բերել է այսօրվա իրավիճակին։

Ու հիմա տակն այլևս աջակցող ժողովուրդ չկա։ Նա ունի իշխանություն՝ իշխանության բոլոր օղակները, օրենսդիրը, գործադիրը, դատականին է ձեռք գցում, բայց չունի ժողովրդի վստահության քվե։ Քվեն գնացել է, իշխանությունը մնացել է, ու դարձել է նման այնքան տիպիկ օրինակին, երբ իշխանությունը չէր տիրապետում իրավիճակին, չուներ աջակից ժողովուրդ, երբ ժողովուրդը Նիկոլն էր, ու ճիշտ էր, նախագահն ու իր թիմը՝ սխալ։ Հիմա արդեն նա պետք է պահի իշխանությունը։ Ու Նիկոլը մեծ թափով լծվել է դրան։ Ընդամենը մի բաժանարար գիծ է մնացել՝ Սահմանադրական դատարանը։ Դրանից հետո տոտալ ճնշումները, բանտարկումները նոր, մեծ թափով կսկսեն։ Նիկոլ Փաշինյանը սկսել է այդ գործընթացը՝ գրավոր ու բանավոր, տեսական ու գործնական կերպով բոլորի վրա հարձակվելով։

Իշխանությունը հեռացել է ժողովրդից, ու իշխանությունը նա ատամներով, ճանկռելով փորձում է պահել, բայց արդեն նույն ժողովրդից։ Չէ՞ որ, ցանկացած անձ, ում բռնում են, ետևում փոքր թե մեծ թվով ժողովուրդ ունի։

Հ․Գ․ Գնորդն ավտոշուկայում հնամաշ «Զապոռոժեցի» գինն է հարցնում և ապշում է՝ լսելով, որ 50․000 դոլար է։ Վաճառողն ասում է՝ մեկ րոպե, ու կտեսնես, որ իրականում ավելի թանկ արժե։ Կանչում է Ջինին և սուրճ պատվիրում։ Ջինը երկու բաժակ սուրճ է տալիս։ Գնորդն առանց սակարկելու վճարում է պահանջած գումարը և «Զապոռոժեց-ջին»-ը տնում տուն։ Հավաքում է բարեկամներին ու Ջինից սուրճ պատվիրում։ Ջինը բոլորին սուրճ է տալիս։ Հետո մեքենատերը պատվիրում է, որ իրենց տնակնը դարձնի 3 հարկանի ոսկեպատ շքեղ տուն։ Ջինն ասում է՝ «Չեղավ, ես միայն սուրճ եմ դնում»։

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Բոլոր տիպի երկոտանի անասուններին. իրանք կհասկանան. Միհրան Հակոբյան Սաակաշվիլին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը Բացառիկ կարևոր է դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը. Գագիկ Հարությունյան Մեծ ցավ ապրեցի Գեորգի Կուտոյանի սպանության բոթը լսելուց. Խոսրով Հարությունյան Երևանում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան, Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան. ո՞վ է հաջորդը. Zham.am Ի՞նչ տեղեկություններ են փորձել հեռացնել Գեորգի Կուտոյանի կենսագրականից. «Հետք» Մարիուս Յուզբաշյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում». «Փաստինֆո» Նիկոլի օրոք 3-րդ գեներալն է կասկածելի պայմաններում զոհվում, չորրորդին էլ հասցրել եք մահվան դուռը. Նարեկ Մանթաշյան Փակ է Հարթաշեն-Տաշիր հատվածը, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի Տղամարդը կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5․45 մմ տրամաչափի 21 փամփուշտ Չինաստանի բնակչության թիվը գերազանցել է 1,4 միլիարդը Գերոգի Կուտոյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը կրկին վեր հանեց Հայաստանում եղած ողջ անտակտությունը․ Գարեգին Պետրոսյան Ոստիկանները տերմինալներից կատարված գողության դեպքեր են բացահայտել Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում (լուսանկարներ) Երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար 190․000 դրամ էր պահանջել Մարդկային խնդրանք իշխանական քարոզչամեքենային՝ հետ քաշեք դիակապտությամբ զբաղվող երեւույթներին․ Արփինե Հովհաննիսյան Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մեջտեղից կիսվել. կան զոհեր. Shamshyan.com Արշավիր Ղարամյանը ցավակցություն է հայտնել Կուտոյանի ընտանիքին և հարազատներին Կուտոյանն օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով․ ՄԻՊ Կուտոյանի մահվան վայրում հայտնաբերվել է իր զենքը, չորս տասնյակից ավելի պարկուճ. ՔԿ ՀՔԾ-ն կարճել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը Տավուշում հակառակորդի կրակից երեկ վիրավորված զինծառայողի վիճակում փոփոխություն չկա․ ՊՆ Գեորգի Կուտոյանի դին դուրս բերեցին շենքից (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի մահվան վայրում քննչական գործողությունները շարունակվում են (տեսանյութ) Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական արտադրության GLOCK տեսակի ատրճանակ. վնասվածքն էլ եղել է ծնոտի մասում․ Shamshyan.com ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ մեթամֆետամին թմրանյութի տեղափոխման փորձը Սպիտակ վագրը Գագիկ Ծառուկյանն ինձ է նվիրել. «Zoo Fauna Art» ընկերության տնօրեն (լուսանկար) Ալվինա Գյուլումյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ Ա՛յ անամոթներ, ա՛յ տականքներ, դուք ընդհանրապես ամոթ, նամուս ունե՞ք. մահացածը երիտասարդ է․ Գագիկ Համբարյան Ամեն ինչ նմանվում է 90-ականների Հայաստանին. Անդրանիկ Թևանյան Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում (տեսանյութ) Կուտոյանի դիակը հայտնաբերել է նրա կինը. տեղում աշխատում են դատաբժիշկները Հրայր Թովմասյանը ժամանել է Գեորգի Կուտոյանի մահվան վայր ՀՔԾ-ում և ՔԿ-ում Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել Գազի արտահոսք Մաստարայում. անչափահաս տղաներին և նրանց ծնողներին տեղափոխել են հիվանդանոց. Armeniasputnik.am Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը փորձել է հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի մասին հոդվածի բովանդակությունը․ Արմեն Միրզոյան (լուսանկար) Եթե սպանդանոց լինի, կվերացնենք անասուններին, չենք պահի, կգնանք. անասնապահները շարունակում են ցույցերը (տեսանյութ) Մանրամասներ՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից. Hraparak.am Գեորգի Կուտոյանի մահվան վայրում քննչական գործողություն է ընթանում (ուղիղ) Նազարի հրամանը՝ կարևոր վկան պիտի մեռնի. Hzham.am Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով Պաշտոնատար անձը շորթմամբ առանձնապես խոշոր չափի կաշառք է ստացել. ԱԱԾ ԱԺ պատգամավորների խախտումների համար մենք ենք վճարելու․ բալային համակարգը նրանց չի վերաբերվում․ Գևորգ Գրիգորյան Այ տենց փախեք․ Ապրիլյանի մասնակիցը՝ Փաշինյանին Ադրբեջանի մեդիան խեղաթյուրել է ԵԽ բանաձևի բովանդակությունը. Հայ դատի Եվրոպայի գրասենյակի արձագանքը Մարդիկ այդ տարիներին ավելի ուրախ էին, ավելի հարուստ և ավելի զբաղված․ Սերգեյ Յարմալոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիների մասին Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքի հրդեհման փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է Ֆիլիպիններում հրաբխի պատճառով 14 քաղաք Է փակվել տեղի բնակիչների համար Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի Մի խումբ անձինք Սյունիքում կատարել են 198.000 ՀՀ դրամ գումարի և 770.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 6 հատ մետաղադրամի ու թղթադրամի ընդունման սարքերի գողություն Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել. Politik.am Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին Հայաստանն ապրում է կեղծ օրակարգով․ մեկը մի քար է գցում ձորը, հետո հարյուր խելոք հավաքվում են ու փորձում քարը ձորից հանել․ Անդրանիկ Թևանյան Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել Հաղթանակ թաղամասի շենքերից մեկից ծուխ է բարձրացել. «1-Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Ազատազրկման վայրերում մահվան դեպքերը պատշաճ վերլուծության չեն ենթարկվում․ ՄԻՊ Երթեւեկության փոփոխություն՝ Երեւանի Արցախ-Այվազովսկու եւ Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկներում Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան. Էլինար Վարդանյան «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը Կիլիկիա թաղամասում՝ մարզադաշտի մոտ ավտոմեքենա է այրվել 1.080.275 ՀՀ դրամ արժողությամբ 3.086,5 լիտր դիզելային վառելիքի յուրացման դեպք «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել ԲԿ տնօրենին Կոտայքի մարզում 19-ամյա ժամկետային զինծառայողը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է (լուսանկարներ). Shamshyan.com 11 ամերիկացի զինվորականներ տուժել են իրանական հրթիռային հարվածի ժամանակ «Միլանի» ֆուտբոլիստին բռնաբարության մեջ մեղադրած ռուս մոդելը սուտ մատնության համար ձերբակալվել է (լուսանկարներ) Երևանի Նար-Դոս փողոցում մեքենան բախվել է գազատար խողովակին, տեղի է ունեցել գազի արտահոսք Կոտայքի Զառ գյուղում վաղ առավոտյան պայթյուն է որոտացել. տունը փլուզվել է. կան տուժածներ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ Հանրապետության մի շարք մասերում այս պահին ձյուն է տեղում «Տարվա սկզբից՝ երկու մահ. մեկը կալանավոր էր, մյուսը՝ դատապարտյալ». Ռուբեն Մելիքյան «Ժողովուրդ». Ինչու Փաշինյանը խոսնակ չի նշանակում․ «քննարկումները շարունակվում են» «Ժողովուրդ». Նախարարին պահեցին․ ինչո՞ւ Արայիկ Հարությունյանին ԱԱԾ չհրավիրեցին «Իրատես». Շառ ու փորձանքից հեռու. ՔՊ-ի խնջույքին արգելված է եղել նկարահանումն ու «լայվ» մտնելը. մանրամասներ «Ժողովուրդ». 1,7 տրլն դրամ գրավի միջնորդություն․ աննախադեպ իրավիճակ Դոլարն ու եվրոն աճեն են․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել Երևանում և 7 մարզերում մի քանի ժամով լույս չի լինելու «Հրապարակ». Խելքի եկեք». Սասուն Միքայելյանի խոսքի ժամանակ «իմքայլականները» սարսափած նայել են վարչապետի կողմը «Փաստ». Ճնշումներ են իրականացվում Մանվել Գրիգորյանի՝ զինծառայող թոռան նկատմամբ