Երևան, 29.Մայիսի.2020, 00:00
Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին. Գոհար Մելոյան Մեկ օրում 372 նոր վարակակիր և 7 մահ. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7774-ի Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ) Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Գուրգեն Մարգարյանի գործով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է (ուղիղ)

«Փաստ». Երկրում ատելության տարածման մոդերատորը շատ հաճախ հենց Փաշինյանն է՝ իր «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» հայտարարություններով

«Փաստ» թերթը գրում է. 

«Յուրաքանչյուր երկրի ներսում ստեղծված իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատու են այդ երկրի իշխանությունները։ 

Հենց իշխանության գործելակերպից է կախված՝ հասարակությունը կհամախմբվի՞ որոշակի գաղափարների շուրջ, թե՞ հասարակությունը շերտերի կբաժանվի և քաղաքացիների միջև բաժանարար գծեր կանցկացվեն։

Իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները գնացին հասարակությունը սև ու սպիտակի բաժանելու ճանապարհով։ 

Եվ շատ անգամ հենց վարչապետ Փաշինյանն է ատելության տարածման մոդերատորը իր՝ «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» մասին հայտարարություններով։ 

Ուստի պատահական չէ, որ իրենց աչքի առջև ունենալով վարչապետի օրինակը՝ իշխանության աջակիցները ևս հետևում են թշնամանքի տարածման գործելակերպին՝ փորձելով ատելության տարածման և ճնշումների միջոցով լռեցնել յուրաքանչյուր ընդդիմադիր խոսք։

Թվում էր, թե իշխանությունները կփորձեն ինչ-որ պահի կանգ առնել, սակայն, ինչպես տեսնում ենք, ատելության ձնագունդը շարունակում է գլորվել և ավելի մեծանալ։ 

Իսկ հերթական քարոզչական թիրախավորման համար ուղղակի պատեհ առիթ է հարկավոր՝ նախկիններ, հակահեղափոխականներ, գործարարներ, Նիկոլին քննադատողներ, իհարկե՝ ԶԼՄ-ներ։

Ամենացավալին այն է, որ մենք մեր իրականության մեջ պարբերաբար փնտրում ու գտնում ենք թշնամիներ, «թուրքեր», դավաճաններ: 

Կարևորը՝ գործող իշխանությանը հակադրվող լինի, պիտակավորումը արագ տրվում է: 

Նման մթնոլորտը հանգեցրել է նրան, որ հասարակական որոշ շերտեր մորթելու, կախելու, գնդակահարելու կոչեր են անում, ճիշտ, ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ում անում էին կոլեկտիվ «դատերի» ժամանակ:

Վերջին օրերին հարձակման հերթական թիրախը Վիտալի Բալասանյանն է, ում հարցազրույցը որպես անամպ երկնքում ամպրոպ որոտաց: 

Դրա մանրամասներին չենք անդրադառնա՝ բավականաչափ տարածվել է: 

Սակայն եկեք ուշադրություն դարձնենք՝ ովքեր են հարձակվել Վիտալի Բալասանյանի  վրա՝ ամենախայտառակ կոչերով ու բնորոշումներով. 

լևոնտերպետրոսյանականները, սորոսականները և մի քանի «Նիկոլից ավելի նիկոլականներ»: 

Հա, գումարենք, բնականաբար, «Սասնա ծռերին», ու պատկերն ավելի ամբողջական կդառնա: 

Իսկ ամբողջական այս պատկերը թույլ է տալիս պատկերացնել, թե ինչ խնդիրներ է առաջ քաշել Բալասանյանը, ինչ վտանգների մասին է խոսել: 

Տոնայնությունն իսկապես խիստ է եղել, գուցե նաև կոպիտ: 

Հնարավոր է, որ Բալասանյանը ևս անցել է թույլատրելիի բոլոր սահմանները, սակայն վերոնշյալների արձագանքը համաչափ չէ հարցազրույցին: 

Ի վերջո, ասելիքի էությունը հարկավոր է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, առկա մարտահրավերների ու դրանց դիմակայման կտրվածքով: 

Բալասանյանի հարցազրույցը ավելի շատ նախազգուշացնող բնույթ ունի։ 

Իսկ «Նիկոլից ավելի նիկոլականները» և «Սասնա ծռերը» փորձում են օգտագործել իրենց գործողությունները դատապարտող ցանկացած հարցազրույց կամ հայտարարություն՝ լայն գործողությունների դաշտ ձեռք բերելու համար։ 

Նրանք, զգալով իշխանության հովանավորությունը, հնարավորություն են ստանում իրենց իսկ վտանգավորությունը մատնանշողներին թիրախավորելու հետ մեկտեղ թշնամանքի նետերն ուղղել նաև մյուս ընդդիմադիր գործիչների ուղղությամբ։ 

Նշված շրջանակները ամեն կերպ փորձում են վարչապետին մղել կտրուկ գործողությունների՝ առանց մտածելու հետևանքների մասին։ 

Սակայն հիշենք, որ ժամանակին չսթափվելը և կանգ չառնելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ առաջին հերթին մեր պետության համար, քանի որ թշնամության շարունակվող գեներացիան կարող է հանգեցնել բռնության նոր դրսևորումների և անգամ բախումների։

Հասկանալի է, որ որոշ ուժեր փորձում են ձուկ որսալ պղտոր ջրում, սակայն պետք է հաշվի առնել, որ հիմնական պատասխանատվությունը մնալու է այսօրվա իշխանության ուսերին։ 

Դեռ ժամանակ կա երկրում ստեղծված իրավիճակը փոխելու համար, սակայն եթե այս պրոցեսը մի քիչ երկար շարունակվի, ապա այլևս հնարավոր չի լինի այն կանգնեցնել։ 

Ամեն օր է պետք հիշել՝ թշնամին մեր սահմաններից դուրս է, այլ ոչ թե ներսում»:

Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի այսօրվա համարում:

Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին Հրդեհ հացատան տանիքում ՍԴ-ն որոշումն ընդունել է հնարավոր սեղմ ժամկետում, իսկ կառավարությունում չորս ամիս ոչինչ չեն արել․ Aravot.am Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքու, վարկաբեկում․ «Հետք» Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Վախճանվել է բարերար, անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Մարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա Այրվել է մոտ 5 հա խոտածածկ տարածք Մեկուկես տարի առաջ կատարված սպանության կասկածանքով 4 անձ է ձերբակալվել. ՔԿ Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են Գույքահարկի փոփոխությունները հանգեցնելու են սոցիալական և տնտեսական բազում խնդիրների. Հարություն Արզումանյան Արժե՞ վարչապետից ակնկալել դրսից ներմուծվող գազի գնի կառավարում, եթե նա ներսում արտադրվող, իրենից ոչինչ չներկայացնող դիմակի գինը կառավարել չի կարողանում. Գարեգին Պետրոսյան Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկել և նետել են Այս պահին ունենք 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի, 17 մարդ միացված է թոքերի արհեստական սարքերին ՀՀ ոստիկանությունը միջմարզային ճանապարհներին տեղադրել է անցակետեր Դենդրոպարկի մուտքի մոտ տասնյակ մարդկանց հերթ է գոյացել, չի պահպանվում սոցիալական հեռավորությունը․ Shamshyan.com Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Ինչու՞ պետք է օրենք ընդունվի, որը պարտադրում է մեզ դիմակներ կրել, բայց չկա նման քայլ դիմակների գնի վերահսկման համար. Կորյուն Գրիգորյան Մենք կարող էինք գրանցել մահվան ելքերի անհամեմատ քիչ քանակ, եթե լուրջ և պատասխանատու մոտեցում լիներ. Նարեկ Մանթաշյան Քաղաքական գործիչները՝ Առաջին հանրապետության մասին Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Ստեղծված իրավիճակում կառավարությունը, փոխարենը թեթևացվի հարկային բեռը, ընդհակառակը, ծանրացնում է այն. Կառլեն Խաչատրյան 24 ժամով 12 օբյեկտների գործունեություն է կասեցվել Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Մայիսի 30-ին Արարատի մարզում կբացվի 24-ժամյա ռեժիմով գործող գյուղմթերքի շուկան (լուսանկարներ) Հրատապ ահազանգ ՀՀ արդարադատության նախարարին. Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ Վերջին շրջանի «պարանոյիկ սրացումները» հուշում են, որ վարչապետ Փաշինյանն իսկապես պատժվել է. քաղաքագետ Հրաշքի համազոր երևույթ էր անկախության վերահաստատումը. Արամ Ա կաթողիկոս (տեսանյութ) Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը, հնարավոր է, ընկել է Թուրքիայում Մի կողմից՝ տապալված տնտեսություն, գործազրկություն, թանկացումներ, մյուս կողմից` գույքահարկի քառապատիկ բարձրացում. Քրիստինա Նազարյան Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսոց վարակման 2258 նոր դեպք է գրանցվել Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Սյունիքում կորոնավիրուսային հիվանդության նոր օջախներ կան. Հունան Պողոսյան Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն ամեն ուրբաթ հանդես կգան առցանց համերգաշարով Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ անհնար է ստեղծել. գերմանացի ախտաբան Սարդարապատում տրվեց անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը «Ֆորմուլա-1»-ի Նիդերլանդների Գրան Պրին ևս չի կայանա Ամստերդամի բնակիչները պահանջում են քաղաքի կենտրոնը ազատել սեքս ինդուստրիայի օբյեկտներից Երևանյան պանդոկներից մեկում հրդեհ է բռնկվել Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Մայիսյան հերոսամարտի նահատակների հոգեհանգստի ծեսին Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի որդու կալանքը Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. Yerevan.Today Կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժումը Գույքահարկի ավելացումը պատուհաս է դառնալու հասարակության համար. Մանե Թանդիլյան Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար. Վիտալի Բալասանյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում` ի հիշատակ հերոսամարտը կերտած զինվորների Վրաստանում մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 3 մարդու մոտ Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին Անշարժ գույքի գները պայթելու են․ շուկան կփլվի․ Ռուսլան Բաղդասարյան Բնակարանները շուտով նորից ինքնաթիռի տոմսերի հետ են փոխանակելու, ինչպես լավ, բարի 90-ականներում․ Արեն Ապիկյան Կորոնավիրուսից 15 մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Մի կին կար, որը հուզված էր, նա իր տղայի ընտանիքի հետ էր ապրում, և դրական թեստով տուն էին ուղարկում․ Արամ Բաբաջանյանը՝ Նորքի Ինֆեկցիոնում ստացած բուժման մասին․ Hetq.am Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Պարզվում են ՀԿԵ էլեկտրամեխանիկի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները «Կարմիր» կոչվող կամրջից 14-ամյա աղջիկ է նետվել. հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է՝ լինել միասնական․ Արայիկ Հարությունյան Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ․ Shamshyan.com Ուղիղ միացում՝ Սարդարապատից ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն անցել է 100 հազարից «Փաստ»․ Փնտրվում են «սրտի» դատավորներ․ իշխանությունները քաղաքական այս շրջափուլում շարունակում են ձևավորել դատավորների առանձին «թիմ» «Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում Աղոթում ենք և հայցում, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը և զորակից լինի մեր ժողովրդին. Գարեգին Բ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Արտարժույթների փոխարժեքներն այսօր Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների կապակցությամբ. Սեյրան Օհանյան Արսեն Թորոսյանը կորոնավիրուսով վարակվածների մասին նոր տվյալներ է հրապարակել Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը «Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի «Փաստ». Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Արևային օրերը կշարունակեն ուղեկցել մեզ Ինքնաձիգեր, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել Մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ՝ հանրության դժգոհությունը փոքր ինչ մեղմելու համար. Կարեն Վրթանեսյան Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը Հրազդանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Կոտայքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 33-ամյա աշխատակիցը էլեկտրահարվել եւ տեղում մահացել է. Shamshyan.com Ինչ իմաստ ուներ ընդունել օրենք, եթե հնարավոր չէ ապացուցել, թե ով ում է վարակել․ Բաբկեն Հարությունյան