Արձանագրենք, որ իշխանության է եկել մութ ուժերի կոալիցիա, որոնց հետագա գործողությունների հետևանքները շատ ծանր են լինելու մեր երկրի համար. Արմեն Մանուկյան
Օգտատեր Արմեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Քիչ առաջ լսում էի Սասնա ծռեր ահաբեկչական խմբի պարագլուխներից Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը` կապված Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարության վերաբերյալ։ Եվս մեկ անգամ թարմացնելով մեր հանրության հիշողությունը` տեղեկացնեմ, որ 2016թ.-ին Սասնա Ծռեր ահաբեկչական խմբի ՊՊԾ գունդ գրավելու ժամանակ սպանվել է երեք ոստիկան։
Այսօր արդեն ահաբեկչական խմբի պարագլուխը ոստիկաններին մեղադրում է անգործության մեջ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարության հետ կապված։
Կարծում եմ` արդեն մարդկային բանականությունից դուրս է, թե ներկայումս ինչ է կատարվում մեր երկրում։
Կարծում եմ` այս ամենի մեջ հստակ դերակատարում ունի այսօրվա իշխանությունը, որովհետև ահաբեկիչների գործողությանը չի տրվել հստակ իրավաքաղաքական գնահատական, ընդհակառակը` հեղափոխությունից հետո բանտերից ազատեցին ահաբեկիչներին և վերջերս էլ կառավարության շենքում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և այդ խմբի ղեկավարների հանդիպումը։
Ինչևիցե, արձանագրենք, որ իշխանության է եկել մի մութ ուժերի կոալիցիա, որոնց հետագա գործողությունների հետևանքները շատ ծանր են լինելու մեր երկրի համար։
Հ.Գ. Կարծում եմ ` Վիտալի Բալասանյանը հասկացել է, թե ինչ մարտահրավերներ է ծառացած երկրի առջև և դրա մասին ահազանգում է:
Հարգանքնե'րս, պարո'ն գեներալ։