Երևան, 30.Մայիսի.2020, 00:00
Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Մեկ օրում 460 վարակակիր. կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասավ 8676-ի Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին. Գոհար Մելոյան Մեկ օրում 372 նոր վարակակիր և 7 մահ. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7774-ի

Այս բյուջեն բնույթով նույնն է, ինչ նախորդ բյուջեները, զարգացման և աճի տեսանկյունից՝ իներցիոն, թվային արտահայտությամբ՝ ավելի մեծ. տնտեսագետը՝ 2020 թվականի բյուջեի նախագծի մասին. Tert.am

Կառավարությունը սեպտեմբերի 30-ի արտահերթ նիստում հավանության է արժանացրել «ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Տնտեսագետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ Tert.am-ը զրուցել է այդ նախագծի մասին:

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Ս. թ. սեպտեմբերի 30-ի նիստում Կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ուղարկել խորհրդարան: Ըստ ներկայացված նախագծի՝ 2020 թ. Պետական բյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրիլիոն 697 մլրդ 618.5 մլն դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 880 մլրդ 186.3 մլն դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182 մլրդ 567.8 մլն դրամ:

-Այո, 2020 թվականի բյուջեն թվային արտահայտությամբ ավելի մեծ է և բովանդակային առումով այդպես էլ պետք է լիներ: Այստեղ ուղղակի պահպանվել է նախորդ տարիների աճի տեմպը՝ դինամիկան: Վերջին 10 տարիներին եղել են ավելի բարձր ցուցանիշներ, և անցումն ավելի մեծ քայլով է կատարվել: 2020 թվականին, համեմատած 2019 թվականի հետ, եկամուտների գծով աճը կազմել է 13.44%, իսկ իրական եկամուտների գծով՝ մոտ 11%, ծախսային հոդվածներով՝ 14.08%, իսկ դեֆիցիտը՝ 20.43%, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:

2019 թվականի բյուջեի աճի տեմպը, 2018 թվականի հետ համեմատած, բարձր էր 1-1.5 տոկոսային կետով, քան 2020-ը՝ 2019-ի համեմատությամբ: Մենք ունեցել ենք ավելի բարձր ցուցանիշներ, երբ իրար հաջորդող տարիների ընթացքում դեֆիցիտի նվազում է տեղի ունեցել: Այս իմաստով այս բյուջեն նույնպես պետք է գնահատվի որպես իներցիոն բյուջե, քանի որ նախանշված չէ այն թռիչքային զարգացումը, ինչի մասին պարբերաբար խոսում են իշխանությունների ներկայացուցիչները: Կառավարությունը 2020 թվականի բյուջեով նախատեսում է 4.9 տոկոս տնտեսական աճ. սա նշանակում է, որ տնտեսական հեղափոխություն եզրույթն ուղղակի պետք է մոռանալ: Առավել հետաքրիքր են ծախսային հոդվածների բացվածքները, երբ դրանք դիտարկվում են սոցիալական ներառականության տեսանկյունից:

- «Բյուջե 2020»-ի ծախսերի 26%-ը, որը կազմում է 486.5 մլրդ դրամ, բաժին է ընկնում սոցիալական պաշտպանությանը: Սա 45.2 մլրդ դրամով կամ 10.2 %-ով գերազանցում է այս տարվա բյուջեի համապատասխան տողին հատկացված գումարները: Սրա հիմնական մասը հատկացվում է ծերության կենսաթոշակներին: 2020թ.-ի բյուջեով այն նախատեսված է մոտ 374 մլրդ դրամ՝ 2019թ.-ի մոտ 333 մլրդ դրամի դիմաց: Այս տեսանկյունից, ո՞րն է Ձեր մեկնաբանությունը:

-Նախ պետք է նշեմ, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմված են մի քանի ուղղություններից: Ավելացումը, պայմանավորված մինչև երկու տարեկան երեխաներին տրվող մայրական նպաստով, դրական է: Դրական է նաև առաջին և երկրորդ երեխաներին տրվող միանվագ նպաստների ավելացումը: Այստեղ դեմոգրաֆիական առումով պետք էր թիրախ դարձնել նաև երրորդ երեխայի ծնունդը խրախուսող միջոցառումների իրականացումը:

Սոցիալական ոլորտի ծախսերի ավելացումը պայմանավորված է նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վճարվող գումարների ավելացմամբ, այստեղ բյուջեի ծախսը հսկայական աճ է արձանագրել, որը կարող էր ծառայել սոցիալական վիճակի իրական բարելավմանը, մինչդեռ աշխատանքային ստաժով պայմանավորված կենսաթոշակի չափի ավելացում նախատեսված չէ: Սա այն դեպքում, երբ իշխանությունները նախկինում նույնպես դեմ էին այս խնդրահարույց պարտադիր կուտակային համակարգին կատարվելիք վճարումներով, որն այս բյուջեով կազմում է շուրջ 13.0 մլրդ դրամ:

-Ծախսային հոդվածների գծով բավականին խոշոր խումբ է նաև ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները, որոնց 2020 թվականի բյուջեով նախատեսված է հատկացնել 347 մլրդ դրամ՝ 2019 թվականի 316 մլրդ դրամի դիմաց՝ արձանագրելով աճ՝ 31.5 մլրդ դրամ կամ 10%: Այս ծախսի գծով աճի ավելացումը ինչի՞ մասին է խոսում:

-Պետական բյուջեով այս ծախսը նախատեսվում է պետական կառավարման համակարգի, իշխանության իրականացման համար: Այստեղ ներառված են գրեթե բոլոր ոլորտները, օրենսդիր մարմնի, գործադիր մարմնի և դատական համակարգի ոլորտներում քաղաքականության մշակման, դրանց իրականացման և սույն իմաստով ծառայությունների մատուցման համար: Ընդհանուր բնույթի ծախսերից թերևս ամենախոշոր թվով ծախսերն են օրենսդիր և գործադիր մարմինների, պետական կառավարման ծախսերը՝ շուրջ 30.8 մլրդ դրամ, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների ծախսերը՝ շուրջ 31.0 մլրդ դրամ, արտաքին հարաբերությունների ծախսերը՝ շուրջ 16.1 մլրդ դրամ:

Ընդհանուր բնույթի ծառայությունների ծախսերը կազմում են շուրջ 8.6 մլրդ դրամ, 1162 ծախսային դասիչի ներքո հաշվառված հետազոտական աշխատանքների ծախսերը՝ 10.5 մլրդ դրամ, որը 2019թ.-ի բյուջեով պակաս է շուրջ 4.0 մլրդ դրամով: Պետական պարտքի գործառնությունների ծախսը կազմում է 169.3 մլրդ դրամ, որը մոտ 10.0 մլրդ ավել է 2019 թվականի ծախսային չափից: Նախատեսվում է 56.0 մլրդ տրամադրել տեղական ինքնակառավարման մարմիններին և սահմանամերձ բնակավայրերին, նույնը՝ ինչ այս տարվա բյուջեով: Այս ամենից կարելի է հետևություն անել, որ այն ապարատը, որին ժամանակին այս իշխանությունները գնահատում էին որպես ուռճացված, մնում է նույն ծախսային տիրույթում, եթե 31.5 մլրդ ավել ծախսից օբեկտիվորեն հանենք պետական պարտքի կառավարման ծախսը, կարելի է ենթադրել, որ ծախսերը դեռ մի բան էլ ավելացել են: Դատելով 2019 թվականի վերջին ինը ամիսների թերակատարումից և 2020 թվականի բյուջեով նախատեսված 4.9% տնտեսական աճ ունենալու շեմից, պետք է առաջարկել ԱԺ-ին՝ ուշադիր նայել այս հոդվածներին և տալ համապարասխան գնահատական:

Հարկ եմ համարում նշել, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության մասնագիտական ոլորտային հանձնախմբերը հիմա կատարում են համապատասխան վերլուծությունները, և առաջիկայում հանդես կգանք մեր տեսակետի հրապարակումներով: Կարծում եմ առաջնահերթությունը պետք է տրվեին սոցիալական աջակցության հասցեականության, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման և նմանատիպ այն գործառույթների զարգացմանը, որոնք կարող էին աճ ապահովել սոցիալ-տնտեսական ներառականության տեսանկյունից: Այս բյուջեն բնույթով նույնն է, ինչ նախորդ բյուջեները: Չնայած ունեն դրական էլեմենտներ ինչպես նախորդ բյուջեները, բայց, այնուամենայնիվ, զարգացման և աճի տեսանկյունից իներցիոն է:

Վարչապետի ընտանիքը հերթական անգամ ստում է Ցավո՛ք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Վանեցյանի ելույթը՝ «Հայրենիք» կուսակցության համագումարին ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է. Էդվարդ Ֆիցգերալդ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ամենից ահավորն այն է, որ բռնության դրսևորումներն առօրեական են դառնում․ Yerevan.Today Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ. Hraparak.am Խորհուրդ կտամ` դուրս գաս փողոց և լսես` մարդիկ ինչ կարծիք ունեն քո մասին․ Նունե Ներսիսյանը՝ Արսեն Թորոսյանին (լուսանկարներ) Չինաստանի քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան․ Աննա Նաղդալյան Արարատի մարզում անհայտ անձը խոտով փակել է մի քանի արագաչափեր (լուսանկար) Հնդկաստանի կառավարության կազմակերպած չվերթով Դելիից Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 400 000-ի Վերացվել է Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշումը, հարուցվել է քրգործ. Դատախազություն Մինչ թուրքերին դատափետելը նայեք ձեր ներսը, ու կրկին հարց՝ էս երբ հասցրեցիք էսքան թրքանալ․ Սպարտակ Ղարաբաղցյան Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ`արձակելով 600 կրակոց Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը՝ Շիրակի մարզի բնակիչ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել ռազմաբազաները Սիրիայում. «Ռազմինֆո» ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն առնվազն պետք է չշարունակի պաշտոնավարել և հետագայում զերծ մնա մրցույթին մասնակցելուց. ԿԳՄՍ նախարարն իր տեղում չէ․ պատգամավոր Հերքել փաստը, որ Եվրոպան ևս մեկ «թարս ապտակ» հասցրեց Փաշինյանի քաղաքականությանը՝ անհնար է․ Աշոտ Ասլիկյան Նայելով այսպիսի դատախազներին՝ ակամայից մտաբերում ես կոճակ սեղմող այն պատգամավորներին, որոնք տեղյակ էլ չեն, թե ինչի համար են քվեարկում․ Կորյուն Գրիգորյան Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16 492 արձանագրություն Սաղ «կուժն ու կուլան» նորից ջարդվում է ժողովրդի գլխին. սև իկրան դիմակո՞վ են ուտում, թե՞ առանց դիմակի․ Գևորգ Պետրոսյան Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներից երկուսը կալանավորվել են Ռուսների աչքում չոփը տեսնողներն արևմուտքի աչքում գերանը չտեսնելու են տալիս․ Գագիկ Համբարյան Քաղաքապետի արտակարգ հանգիստ դրության ռեժիմը մի հարցով խախտեմ. Դուք տեղյա՞կ եք, որ Ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է․ Բագրատ Եսայան 22-ամյա վարորդը Kia Sorento-ով գլորվելով հայտնվել է Ողջի գետի ափին (լուսանկարներ). Shamshyan.com 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի պատուհանից Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Ամաչում եմ, որ մեր տված հարկերից աշխատավարձ ստացող գլխավոր դատախազությունում աշխատում են այդքան ոչ պրոֆեսիոնալ իրավաբաններ. Նարեկ Մանթաշյան Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թևանյան Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահի հեղինակավոր մրցանակի Մակրոտնտեսությունը համավարակի օրերին. Արա Գալոյան Շաբաթվա ֆուտբոլային հանդիպումները. ինչ խաղեր կան այսօր Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ «Ժողովուրդ». Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել հսկիչ-անցագրային կետերում Տեխասում պայթել է Իլոն Մասկի Starship տիեզերանավի նախատիպը Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը. Armlur.am «Ժողովուրդ». Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է Ի՞նչ արժեն դոլարն ու ռուբլին այսօր ԱԺ փոխխոսնակը հանգամանքների բարեհաջող զուգորդմամբ հայտնվում է պաշտոնին և սպառնալիք-վիրավորանք է հասցնում դեմոկրատական արժեհամակարգի հենասյուններից երկուսին. Ա. Կոչուբաև «Հրապարակ». Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ՍԴ-ն սխալ թույլ չի տվել. Արամ Օրբելյան (տեսանյութ) «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Քաղաքացին ընկել է փոսը. ԱԻՆ «Հրապարակ». Իշխանությունը հակերների միջոցով ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափման աշխատանքներ Այրվել է մոտ 5 հա խոտածածկ տարածք Նոր մանրամասներ 2018-ին Կոտայքում կատարված սպանությունից, որը սկզբում ինքնասպանություն է ներկայացվել. Armlur.am Տեսանյութ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած Opel-ի և խճաքարով բարձված КамАЗ-ի բախումից. КамАЗ-ը կողաշրջվել էր. Shamshyan.com Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Գերագույն խեղկատակի անձնուրաց աշխատանքի արդյունքում կորոավիրուսի ալիքը շուտով կանցնի ողջ երկրի վրայով. Կորյուն Գրիգորյան Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Toyota-ով բախվել է գազատար խողովակին, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com Գեղարքունիքի մարզի հյուրանոցային համալիրներից մեկի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա` ունեզրկել. 6 անձի մեղադրանք է առաջադրվել․ Ոստիկանություն Հունաստանը հունիսի 15-ից կթույլատրի 29 երկրներից զբոսաշրջիկների մուտքը երկիր Մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին Ինչո՞ւ չեք դատապարտում հայկական եկեղեցու վրա հարձակումները. Փայլանը Թուրքիայի փոխնախագահին Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է. Shamshyan.com Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք 24 ժամով կասեցվել է «Գնթունիք» ՍՊԸ-ի գործունեությունը Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտի կոնվենցիան ՍԴ-ն պետք է կիրառի տարիների ընթացքում ձևավորված պրակտիկան՝ «7-ի գործի» օրինակով. Սարգիս Գրիգորյան Դատարանը որոշել է եւս 2 ամսով երկարաձգել Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը․ պաշտպան «Զվարթնոցում» ռումբի կեղծ ահազանգի հետքերով. պարզվել է, թե ով է եղել զանգահարողը Մեր դիրքորոշումները հաստատում գտան ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կողմից. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը ստատուսի տեսքով թեթև նոպա է ունեցել, իբր ՄԻԵԴ-ն էլ քաշեց. Գարեգին Պետրոսյան Արցախի նախագահի նշանակումներն ապացուցում են, որ ընտրությունները ոմանց համար քվեագողության և առևտրի հնարավորություն են՝ արցախցու թիկունքում և հայության շահերի հաշվին. Վիտալի Բալասանյան Կարճ և պարզ ՄԻԵԴ-ը հայտարարեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անօրինական է կալանավորվել․ Մենուա Հարությունյան Կորոնավիրուսի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քննարկման առարկա է դարձել Ռուսաստանում (տեսանյութ) Հայկական «Պրավդան» և նրա ուղեկից որոշ ճուտիկ կայքեր և ֆեյքերի ֆաբրիկայի ոջիլներ, ավելի իրավական պատկերացում ունեն, քան ՄԻԵԴ-ի կարծիքն է․ Հարություն Հարությունյան Հետադարձ ուժի ու իրավական որոշակիության դասական միջազգային սկզբունքները իշխանությունը այլասերել չի կարողանա․ Արփինե Հովհաննիսյանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները Դուք վիճակ կառավարող չեք, դուք անկառավարելի վիճակ ստեղծող եք, պրն․ Փաշինյան․ 7or.am Հայ խաղաղապահներն արհեստավարժ կերպով լուծում են իրենց առջև դրված խնդիրները (լուսանկարներ) Դավաճանի պիտակով հեռացվելու ես, ու եթե բախտդ բերի, Բաքվում քաղաքական ապաստան կտա քեզ «կիրթ» ընկերդ. Նարեկ Սամսոնյան Պիտի սթափվենք և ավելի լուրջ նայենք այս խնդիրներին․ Վարդուհի Իշխանյան Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի