Երիտասարդ կանանց հանդեպ անպատեհ և գռեհիկ պահվածքը Անդրանիկ Քոչարյանի մոտ արդեն դարձել է պաթոլոգիա. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քիչ առաջ տեղեկացա, որ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանն այսօր մի նոր գրառում է արել՝ հերթական անգամ փորձելով սվաղել իր լկտի արտահայտությունը:
Բայց ինչպես հաճախ է լինում, աչքը դզելու փոխարեն ունքն էլ հետն է հանել:
Չբավարարվելով Արփինե Հովհաննիսյանի հանդեպ պատգամավորին և տղամարդուն իր անվայել կեցվածքով, այսօր էլ պիտակավորել և թիրախավորել է Սիրանուշ Սահակյանին և Էլինար Վարդանյանին:
Երիտասարդ կանանց հանդեպ, մեղմ ասած, անպատեհ և գռեհիկ պահվածքը սույն մարդու մոտ արդեն դարձել է պաթոլոգիա:
Ամոթ նրա ղեկավարներին: