Երևան, 04.Հունիսի.2020, 00:00
Արցախում զինծառայող է մահացել Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա, ով ոչ մի մոմ չվառեց Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ) Եվս 515 վարակման նոր դեպք և 12 մահվան դեպք Հայաստանում. վարակվածների թիվը հասավ 10524-ի Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել «Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը Նոր հակառեկորդ. 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 517, մահացել՝ 19 մարդ ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. օրակարգում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները (ուղիղ) Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է

Արցախի անկախության ձգտումն ու գաղափարը անըմբռնելի ու խորթ են Նիկոլ Փաշինյանի համար. Գարեգին Պետրոսյան

Այլընտրանք ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԿԱ ՄԻՏՈւՄՆԵՐԸ։ ԻՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս Ռուսաստանում արված՝ «Արցախը Ադրբեջանն է և վերջ» հայտարարությանը, պահանջել էր, որպեսզի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այս հայտարարությանը ևս համարժեք արձագանքի, ինչպես ժամանակին արձագանքել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից արված նույնանման հայտարարությանը՝ համարելով այն նույնպիսի դեմագոգություն (թեև, դիվանագիտական էթիկայի նորմերը պահպանելով, Լավրովը նշել էր, որ ձևակերպման մեջ քաղաքական այն ենթատեքստը չի եղել, որը կարելի էր դարձնել շահարկման առարկա)։ Ստացվում է՝ Հովհաննես Իգիթյանն անուղղակի ընդունում է այն դիրքորոշումը, որ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը բացառապես դեմագոգություն է և հետևաբար դեմագոգություն է նաև «Արցախը Ադրբեջան է և վերջ» հայտարարությունը։ Ալիևի հայտարարությունը, որն իրականության հետ որևէ աղերս չի ունեցել և չի էլ ունենալու, մեկնաբանելն էլ անգամ ժամանակի անօգուտ վատնում է։ Այստեղ ավելի մտահոգիչ է մեկ այլ հանգամանք․ ստացվում է՝ Արցախի անկախության ձգտումն ու գաղափարը նույնքան անըմբռնելի ու խորթ է նաև Նիկոլ Փաշինյանի համար։ Այսինքն՝ բանակցային գործընթացում ինքնորոշման սկզբունքի իրացմամբ շահագրգիռ հայկական պահանջն այս համատեքստում դառնում է անհամատեղելի Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ճակատագրի վերաբերյալ ունեցած պատկերացումների հետ («Արցախը Հայաստան է և վերջ»)։ Սա իրապես մտահոգություն է, որն առկա է շատ-շատերի մոտ և առկա է ոչ անհիմն, թեև շատ կցանկանայի, որ այս դեպքում գոնե ինքս սխալված լինեի։

Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը ստանձնելուց ի վեր հանրության մեջ սկսեցին շրջանառվել զանազան խոսակցություններ՝ կապված Արցախի շուրջ նոր իշխանությունների ծրագրած ենթադրյալ դավադրությունների հետ։ Խոսակցություններին նպաստում էր նաև այն, որ կարգավորման հարցում Փաշինյանը խուսափում էր ձևակերպել սկզբունքային դիրքորոշում՝ ամեն անգամ փորձելով Արցախի ճակատագրի պատասխանատվությունը գցել իր վրայից․ մի դեպքում հայտարարում էր, որ Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն, և նրանք պետք է հիմնարար դերակատարություն ունենան իրենց ճակատագրի որոշման հարցում (միևնույն ժամանակ կատարում հակասական հայտարարություն՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման տեսքով), մյուս դեպքում, հռետորաբար դիմելով հայ հանրությանը (ինչպես փետրվար ամսին ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողության հետ հանդիպման ժամանակ)՝ պահանջում էր, որպեսզի հասարակությունը ձևակերպի հարցի կարգավորման ընդունելի տարբերակը( մեկ այլ դեպքում հայտարարում, թե կարգավորման յուրաքանչյուր տարբերակ պետք է ընդունելի լինի, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների կողմից)։ Այս ամենն ուղեկցվում էր, այսպես կոչված, հեղափոխության առաջ Ազատամարտի հաղթանակի ստորադասմանն ուղղված հայտարարություններով, Հաղթանակի գործում իրենց ծանրակշիռ դերակատարումն ունեցած պետական ու ռազմական գործիչների նկատմամաբ տարաբնույթ ոտնձգությունների ակտիվացմամբ, բաժանարար գծերի և թշնամանք սերմանող արհեստածին հանգամանքների առաջացմամբ։

Ինքս երբևէ առանձնապես տուրք չեմ տվել տվել դավադրության տեսություններին, հատկապես երբ դրանք եղել են զգայուն հարցերի վերաբերյալ շրջանառվող հրեշավոր խոսակցությունների տեսքով, բայց նաև չեմ անտեսել Չերչիլի արտահայտած հայտնի մտքի բովանդակությունը․ «Աշխարհում շրջում են հրեշավոր քանակությամբ ենթադրություններ, իսկ ամենասարսափելին այն է, որ դրանց ուղիղ կեսը՝ ճշմարտություն են»։ Հարց է ծագում՝ ո՞րն է այս պարագայում ճշմարտությունը կամ ինչպե Չերչիլն էր ասում՝ ճշմարտություն հանդիսացող հրեշավոր ենթադրությունը։ Այստեղ է, որ կարևորվում է փոխկապակցված երկու հանգամանքների արձանագրումը․

1. Արցախի անկախության ձգտումն ու գաղափարը անըմբռնելի ու խորթ են Նիկոլ Փաշինյանի համար։

2. Փաշինյանը շարունակաբար խուսափում է բանակցային գործընթացի շրջանակներում Արցախի ճակատագրի հետ կապված պատասխանատվության ստանձնումից։

Առանձնապես հատկանշական է Արցախի անկախության հերթական տարեդարձի կապակցությամբ Փաշինյանի ֆեսբուքյան հակիրճ գրառումը, որտեղ, արհամարելով հայկական դիվանագիտության տասնամյակներ շարունակ որդեգրած ուղին, շնորհավորել էր Արցախին՝ Խորհրդային Ադրբեջանից անկախանալու 28-րդ տարեդարձի կապակցությամբ։ Արդյո՞ք սա պատմական գիտելիքի պարզունակ չիմացություն է (Ադրբեջանը ԽՍՀՄ-ից անկախացել է 1991 թ․ օգոստոսին, այն դեպքում, երբ Արցախը չի մասնակցել այդ գործընթացին և դե յուրե շարունակել է մնալ դեռևս գոյություն ունեցող Խորհրդային Միության կազմում), արդյո՞ք սա հարցի վերաբերյալ հայկական դիվանագիտության որդեգրած ուղենիշից անտեղյակություն է (1991թ․ սեպտեմբերի 2-ին Արցախն անկախացել է ոչ թե Խորհրդային Ադրբեջանից, ինչպես Փաշինյանն էր արձանագրում, այլ արդեն առանց Ադրբեջան, բայց դեռ Հայաստանն իր կազմի մեջ դե յուրե ունեցող ԽՍՀՄ-ից), թե՞ ճշմարտանման չար ենթադրություններին տուրք տալու յուրատիպ դրսևորում։ Իսկ ո՞րն է ճշմարտանման չար ենթադրությունների փիլիսոփայությունը։ Հիշու՞մ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը ․ «Սերգո ջան, լավ չես ապրի, մինչև Ղարաբաղի հարցը չի լուծվել» ։ Գուցե հենց դա՞ է, գուցե Փաշինյա՞նն էլ է առաջին նախագահի պես կարծում, որ քանի դեռ չենք հրաժարվել «սրտի պահանջից» (ոչ մի թիզ հող) ու չենք առաջնորդվել «բանականության թելադրանքով» (Ադրբեջանի կազմում միջազգայնորեն երաշխավորված լայն ինքնավարություն) ավելի լավ ապագա չենք ունենալու, չենք ունենալու «կոմունիկացիաներ խաղաղության դիմաց» բոլթոնյան բաղձանքին արժանանալու հնարավորությունը, որը կարող է տեղի ունենալ միայն և բացառապես տարածքների վերադարձի հաշվին։ Իսկ գուցե՞ մեկ այլ առայժմ անհայտ հանգամանք է Փաշինյանին «դրդում», որպեսզի «սրտի ու բանականության պատերազմում» տուրք տա հենց «բանականությանը»։ Բայց այն, որ նա տուրք է տալիս հենց այդ «բանականությանը», արձանագրված է նաև նրա՝ «Երկրի հակառակ կողմը» վեպի տողերում։

Հունիսի 4–ից՝ դրսում միայն դիմակներով, բացի մինչև 6 տարեկաններից ու մարզվողներից. պարետի նոր որոշումը Նիկոլն ակնարկում է, որ գժվել եմ, լույսի արագությամբ բլոգներ է անում, ուզում է ցույց տալ, որ թիվ մեկ խելագարը ինքն է. Գարեգին Պետրոսյան Ցանկացել է քնել կրտսեր սերժանտի մահճակալին, վեճն ավարտվել է ինքնասպանությամբ. գործը դատարանում է Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է երևանցու և ՀՀ քաղաքացու նկատմամբ. Արմեն Դարբինյան Ողբերգական դեպք Գյումրիում. «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 56–ամյա տղամարդը մահացել է. Shamshyan.com Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Dimord.am կայքով բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել 4433 դիմորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է բժիշկների օրհնության կարգ Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հանգիստ հարսանիքներ են անում. 168.am Պարետի որոշմամբ 7 և 1 օրով արգելվել է երևանյան 2 մանկապերտեզի գործունությունը Իտալիան բացում է սահմանները ԵՄ քաղաքացիների համար Բժիշկները մասսայաբար հեռանում են. Yerevan.Today Միայն մանիպուլյացիայի ենթարկված մարդիկ են ապրում ուրիշի ուղեղով. Արտակ Զաքարյան Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին եւ աշխատակազմին Լուկաշենկոն ցրել է կառավարությունը «Էջմիածին» կայարանի մոտակայքում այրվել է ջերմաքարշի շարժիչի հատվածը Կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց անունները հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները փակել են անցակետը. Shamshyan.com Այսուհետ դիմակ կրելը ամենուրեք պարտադիր է Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը. Փաստինֆո Այս ընթացքը կարող է բերել աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Աջափնյակում և Դավթաշենում ՍԱՏՄ-ն շարունակում է շրջայցերն ու արձանագրում խախտումները. կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը Զգոնությունը թուլացնողներին անկարևոր մարդիկ եմ համարում, որոնք արժանի չեն իմ ուշադրությանը. իմքայլական պատգամավոր (տեսանյութ) «Հավաքական թիմերի մարզական կենտրոն»-ի տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Երևան Մոլ»-ի գործունեությունը Մեր ունեցած մահերի քանակի էջն անհնար է թերթել առանց պատասխան տալու. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Քաղավիացիայի ոլորտում կատարվածը պետական կառավարման խիստ անարդյունավետ գործունեության արդյունք և հետևանք է. Միքայել Մելքումյան (տեսանյութ) Գույքահարկի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Արցախում զինծառայող է մահացել COVID-19.Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար են Սաուդյան Արաբիան, Կատարը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի ախտանիշով 82 հիվանդ է բուժվում Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները վերականգնվել են. դրանք հասանելի են 24 ժամ Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը Պաշտպանության փոխնախարարը ներկայացրեց բանակում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Երկու օր հանրության մեղավորությունն ապացուցելու ջանքերն այսօր պսակվեցին գործադիր իշխանության ղեկավարի թևավոր խոսքով. Գոհար Մելոյան Թափառող շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը Էս անմեղսունակը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն ա մեր երկրի. հրամաններ ա տալու, հետո փորձի ջնջել. Վազգեն Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին «Մեյմանդարի» շուկան փակվել է, որպեսզի Գարիկ Սարգսյանի ընկերների շուկան գործի՞. Politik.am ԱՀ նախագահը պարետատան հետ հանդիպմանը քննարկել է սահմանին թեստավորման լաբորատորիա ունենալու հարցը Կորոնավիրուս կոչված հիվանդությունը այն լակմուսի թուղթն է, որ մեզ համար պարզաջրեց գործող կառավարության անկարողությունը. Բագրատյան Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Այսքանից հետո նա բարոյական իրավունք ունի՞ մեղադրելու Նախագահ Քոչարյանին՝ երկրում կարգուկանոն հաստատելու համար. Ն. Մանթաշյան Փաշինյանի արհեստական ռեյտինգը այլևս գոյություն չունի, փաստացի ժողովուրդը երես է թեքել նրանից. Կորյուն Գրիգորյան Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա, ով ոչ մի մոմ չվառեց Հայաստանում հուլիսի սկզբին կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը Ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում շուրջ 12 հազար մարդ ազատվել է աշխատանքից Ամեն ինչ մերժող, բոլորին ամեն ինչում մեղադրող, իրեն հրապարակում «Փրկիչ» հռչակած վարչապետ Փաշինյանը ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում. Չալաբյան «Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն․ կան ձերբակալվածներ (տեսանյութ) Բանկերում հերթերից խուսափելու համար հավելյալ աշխատակազմ կներգրավեն, գործառնական ժամը երկարացվի. Մարուքյան Միշտ հարգանք եմ ունեցել երկրի ղեկավարի ինստիտուտի նկատմամբ, բայց սա չի մտնում այդ ինստիտուտի մեջ, որևէ ձևաչափով. Հովհաննես Հարությունյանը՝ Փաշինյանի մասին ՄԻԵԴ-ի կարծիքը տագնապ առաջ բերեց «հեղափոխության» շրջանում. այն կանխատեսելի դարձրեց Վենետիկից սպասվող կարծիքի բովանդակությունը. քաղաքագետ Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ) «Մեյմանդարի» շուկայում ոստիկանությունն իրականացրել է հատուկ գործողություն․ կան ձերբակալվածներ Դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ Եվս մի նվեր Ալիևին այսօր մատուցեց Նիկոլ Փաշինյանը՝ իր «պրոտեժե» Տաթևիկ Ռևազյանի միջոցով. Միհրդատ Մադաթյան (լուսանկար) Նիկոլը զգո՞ւմ է, որ հրաժարական տալու իսկը ժամանակն է. Կարեն Վրթանեսյան Գորիսից ուղղաթիռով Երևան է տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա․ վիճակը ծանր է Շարունակվում է ԱԺ հերթական քառօրյան (ուղիղ) Եվս 515 վարակման նոր դեպք և 12 մահվան դեպք Հայաստանում. վարակվածների թիվը հասավ 10524-ի Արտակարգ պատահար Մերձավանում. վնասվել է ջրատարը, գյուղի ջրամատակարարման համակարգ են ներթափանցել կեղտաջրեր Ցավոք Հայաստանում գրանցվեց Կավասակի սինդրոմի առաջին դեպքը 4-ամյա երեխայի մոտ․ նրա վիճակը միջին ծանրության է. Արսեն Թորոսյան «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ (տեսանյութ) Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոնի շրջան է ուղարկել 1,6 հազար զինվորականների «Փաստ». Խորհրդարանն արձակուրդ կգնա ավելի ուշ. ամռանն արտահերթերի պակաս չի լինելու «Հրապարակ». Փորձում են պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշումը կկայացնի օգոստոսին. այն կլինի հօգուտ Քոչարյանի՞ «Փաստ». «Սա վերջին երկու տարվա խայտառակ գործունեության, ավելին՝ անգործության հետևանքն է» «Հրապարակ». «Իմ քայլում» բոլորը շունչը պահած սպասում են, թե իրավապահներն «անհնազանդներից» ում վրա ինչ դոսյե կհավաքեն Լույս չի լինելու Երևանում և 3 մարզում «Փաստ». Վենետիկի հանձնաժողովից պատասխանը կգա հունիսի կեսերին. Իշխանությունը ժամանակ չի կորցնում «Հրապարակ». Անի Սամսոնյանին շանտաժի են ենթարկում իշխանության ներկայացուցիչները. Նույնիսկ անուններ են հնչում Ինչպիսի եղանակ է սպավում Հայաստանում առաջիկա օրերին Դե արի ու մի մտածիր՝ վարչապետը դրսեւորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը. Ավետիք Իշխանյան Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները Վարչապետը ֆեյսբուքից հեռացրեց իր գրառումը եւ ուղիղ միացումը ընտանեկան խնջույքից (լուսանկարներ). News.am