Երևան, 15.Հոկտեմբերի.2019, 00:00
Վիտալի Բալասանյանի ասուլիսը Ստեփանակերտում՝ ուղիղ Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին (տեսանյութ) ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր Մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար Պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել եթերում. Հրանտ Բագրատյան Հոկտեմբերի 15-ին կկայանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներն աշխատում են արտակարգ ռեժիմով. ԱԳՆ խոսնակ Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կարծիք տալու համար

ՍԴ-ի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Իմ կարծիքով՝ այս պրոցեսը քաղաքական է: Այն մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, խոչընդոտ, որպես մարմին, որը մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել՝ «ստոպ», որովհետև դրանք հակասում են Սահմանադրությանը»,- ասաց ՍԴ նախագահը:

Ըստ Հրայր Թովմասյանի՝ Ազգային ժողովում դեռ կան ազնիվ մարդիկ, ինչպես Հովիկ Աղազարյանը, որոնք ընդունում են, որ գործընթացը քաղաքական է, կամ Տիգրան Ուլիխանյանը, ըստ որի՝ եթե քաղաքական մեծամասնությունը որոշում է, ով ուզում է լինի, պետք է հրաժարական տա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծ:

Հրայր Թովմասյանն այս փուլում ձեռնպահ է մնում որևէ իրավական գնահատական տալուց այն ամենին, ինչն այսօր կատարվում է ԱԺ-ում: Նա վստահ է, որ դա իր կողմից ՍԴ-ի վրա ճնշում է դիտարկվելու:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք իրավական պրոցեսում ենք գտնվում, և դեռևս ՍԴ-ն այս բոլոր հարցերին անդրադառնալու է, ես չէի ցանկանա առաջ անցնել և իրավական գնահատականներ տալ իմ հասցեին հնչող «մեղադրանքներին»: Որոշակի ժամանակահատված լինելով և՛ քաղաքականության մեջ, և՛ լինելով իրավաբան՝ պետք է մեկ հարցի հստակ պատասխանեմ՝ իրավաբանությունը չի սիրում պաթոսային, հուզումնալից ելույթներ, և որքան էլ պաթոսային լինեն խորհրդարանում հնչած ելույթները ՍԴ-ի մասին, դրանք բավարար չեն իրավական հետևություններ անելու համար: Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսել շատ հստակ դիտարկումներ, փաստեր, թե որ դեպքում եմ կարգապահական խախտում թույլ տվել»,- նշեց նա:

ԱԺ նախագծում Հրայր Թովմասյանը մեղադրվում է կարգապահական խախտում անելու մեջ, և որոշման նախագծում բերվում են որոշ հիմնավորումներ, թե ՍԴ նախագահը «օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ինքնաբացարկ չի հայտնել, ինչի հետևանքով դրսևորել է կողմնակալություն և դրանով իսկ վարկաբեկել է դատական իշխանությանը»:

Անդրադառնալով իրեն կաշկանդող հնարավոր քաղաքական կապերին՝ Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ Սահմանադրությունը որևէ կերպ չի կարգավորում մինչև ՍԴ դատավոր դառնալը թեկնածուի քաղաքական գործունեության հարցը:

«Կան երկրներ, օրինակ՝ Ալբանիան, որ ասում է՝ ՍԴ անդամ դառնալու նախորդող 3 տարիներին չես կարող կուսակցական լինել, սակայն Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ դա վատ պրակտիկա է: Մեր Սահմանադրությունն ասում է, որ դու չես կարող կուսակցական լինել քո պաշտոնը ստանձնելու պահից: Հիմա ինձ մեղադրում են, որ մինչև այս պաշտոնը ստանձնելը քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել: Այդ դեպքում պետք է ազնիվ լինեինք և Սահմանադրության մեջ նշեինք՝ եթե անձը երբևէ քաղաքական գործունեությամբ զբաղվել է, ապա չի կարող լինել ՍԴ դատավոր, բայց նման պահանջ գոյություն չունի: Իմ պարագայում ժամանակագրությունը շատ հստակ է, եթե որևէ անձ երբևէ կբերի մեկ փաստարկ, որ ես մասնակցել եմ քաղաքական որոշումների կայացմանը, ես մեկ վայրկյան անգամ չեմ պաշտոնավարի»,- ասաց Հրայր Թովմասյանը:

ՍԴ նախագահը նշեց, որ անձնապես չի ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, ավելին՝ հեռակա բանավեճ է ունեցել նրա հետ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ. «Քոչարյանի պաշտպան և իմ սանիկ Արամ Օրբելյանը, թեև ՍԴ-ում երբեք որպես կողմ հանդես չի եկել, կամ ով էլ լինի նրա փոխարեն, չի ստիպի ինձ որևէ այլ որոշում կայացնել, քան իմ ներքին համոզմունքն է»:

ՍԴ նախագահի պնդմամբ՝ նա, ով իրեն նշանակել է, այլևս չի պաշտոնավարում, հետևաբար՝ նախորդ իշխանություններից որևէ ակնկալիք չի էլ կարող ունենալ:

«Նախորդ իշխանություններից ի՞նչ եմ ակնկալում, որ գան, ինձ նոր պաշտոն տա՞ն, այդ պաշտոնն ունեմ: Ես որևէ գործիքակազմ չունեմ նրանց սատարելու, նրանց իշխանության բերելու և այլն: Առավել ևս, երբ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ես նրա հետ ընդհանրապես առնչություն չեմ ունեցել: Իսկ թե իմ նախկին քաղաքական կուսակցությունն ում է պաշտպանում, դա իրենց գործն է, ում ուզում են, թող պաշտպանեն, ես այդ որոշումների կայացման վրա զրո ազդեցություն ունեմ»,- նշեց Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ ի հեճուկս մամուլում առկա շշուկների՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը գրվել է ՍԴ-ի աշխատակազմի կողմից՝ իր մասնակցությամբ. «Իշխանությունը մտավախություն ունի, թե այնտեղից ի՞նչ կարծիք է գալու: Վախենում եք, որ ձեր քաղաքական որոշումների դեմ կարծի՞ք է գալու»:

ՍԴ նախագահի կարծիքով՝ իր դեմ սկսված գործընթացների պատճառը միայն Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը չէ, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական: Ըստ նրա՝ խնդիրը շատ ավելի խորը, ընդարձակ է, որի նպատակն է ունենալ այնպիսի ՍԴ, որը «քաղաքական որոշումները կփաթեթավորի իրավական շղարշով»:

«Քոչարյանի գործն առիթ էր՝ ապագայում կանխատեսելի դարձնելու ՍԴ-ի բոլոր որոշումները: Նման կանխատեսելի ՍԴ ունենալը, որը պետք է կատարի կամ փաթեթավորի քաղաքական որոշումները, պետության վերջն է: ՍԴ-ն արգելակման վերջին համակարգն է: Սա ընդամենը Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիր չէ, եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի: Ինձ համար սա սահմանագիծ է, մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է՝ ՍԴ-ն: Մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար: Այսօր ՍԴ-ն է կանգնած այն սահմանին, թե հայ ժողովուրդը ապրելու է իր ինքնությանը բնորոշ տնտեսական, սոցիալական, մշակութային արժեքներո՞վ, թե՞ ապրելու է նենգափոխված արժեհամակարգերով»,- ասաց Հրայր Թովմասյանը:

ԱԺ նախագահը հայտարարել էր, թե ՍԴ-ն չունի հանրային վստահություն, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը նշեց. «Երբեմն այնպիսի դատողություններ են անում, որ դրանց մեկնաբանելու համար ուղեղի լուրջ վարժանք պետք է անես, որ հասկանաս: Չափման ի՞նչ մեխանիզմներով ենք որոշել՝ ՍԴ-ն ունի՞, թե՞ չունի հանրային վստահություն: Մեր քաղաքացիների քանի՞ տոկոսն է երբևէ ՍԴ որևէ որոշում կարդացել»:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ գործող իշխանությունը ոչ միայն նմանատիպ նախագծերով, այլ նաև ուղղակիորեն փորձել է ՍԴ նախագահի վրա ճնշումներ գործադրել. ««Մտերմական» հորդորներ, զրույցներ, վստահեցնում եմ, որ եղել են, բայց թույլ տվեք այսօր չհրապարակայնացնել: Ճնշում միշտ էլ կա, բայց ես չեմ պատրաստվում փողոցային արդարադատություն իրականացնել»:

Նա նաև հայտնեց, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստերին, ինչի իրավունքը չունի, քանի որ ՍԴ մասին օրենքը նախատեսում է, որ դատավորները պարտավոր են մասնակցել Սահմանադրական դատարանի նիստերին:

Դատարանում վիրավորեցին Քոչարյանի փաստաբանին. կարգադիչների լռությունը վերջինիս հանեց հունից (տեսանյութ) Հայաստանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի գործերը կհնչեցնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում Վիտալի Բալասանյանի ասուլիսը Ստեփանակերտում՝ ուղիղ Հայաստանի քրդերը Սիրիայում գերտերությունների ուշադրության պահանջով նամակ փոխանցեցին ԱՄՆ դեսպանին Տնտեսական ցուցանիշները ՀՀ-ում չեն համապատասխանում հեղափոխությունից ակնկալիքներին. փորձագետ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ) Սիրիայի հյուսիս-արեւելքում 83 հազարից ավելի խաղաղ բնակիչներ պարենային օգնություն են ստացել ՄԱԿ-ից Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Մոսկվան ընդառաջող քայլեր Է ակնկալում Վրաստանից ավիահաղորդակցության վերականգնման համար Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ժամանեց Երևան Նախարար Արայիկ Հարությունյանի մասին կարելի է ասել հետևյալը․ գործ չես անում, հասկացանք, գոնե եղածը մի՛ քանդիր․ Հայկ Գևորգյանց Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին տեղեկությունների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին (տեսանյութ) Ֆուտբոլի ընտրանին ներկայացրել է Ֆինլանդիայի ընտրանու դեմ խաղի վերջնական հայտացուցակը Զոհրաբ Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. հրշեջները 12 ժամից ավելի պայքարում են բրիկետների արտադրամասում առաջացած կրակի դեմ. Shamshyan.com Դավիթ Սանասարյանին վերագրվող վրաերթի հարցով պետք է քրգործ հարուցվի. Ռուբեն Մելիքյանը պատրաստ է որպես փաստաբան օժանդակել Հարցում. ո՞վ է հոգևորականների կողքին ներկայացել առավել պատշաճ հագուկապով Շուրջ 70 հազար երեխաներ են լքել իրենց տները Սիրիայում տեղի ունեցող մարտերի հետեւանքով Ինձ վաղուց դադարեցրել է զարմացնել տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց ինտելեկի և IQ-ի տոտալ բացակայությունը. Ն. Զոհրաբյան Վանաձորում փորձարկել են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները (տեսանյութ) «Հրապարակ»․ Արագածոտնի մարզպետը 24 ժամ ուտում է, 24 ժամ՝ ստում Մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար «Ժողովուրդ». Արթուր Դավթյանն իրեն շրջապատում է յուրայիններով. ով ում կփոխարինի դատախազական համակարգում Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 44–ամյա վարորդը ГАЗ 66-ով Մարմարիկ գյուղում սար բարձրանալիս մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է բնակչի տան բակում. Shamshyan.com «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Գեղանիստ գյուղում կատարված սպանությունից Այդ ինչքա՞ն պետք է ատելությամբ լցված լինես դեպի Սուրբ եկեղեցին, որ նման անհարգալից, ցինիկ վերաբերմունք ցուցաբերես նրա Հոգևոր Առաջնորդի և Հոգևոր Հայրերի նկատմամբ. Մ. Մուսայելյան «Ժողովուրդ»․ ԿԳՄՍՆ-ն որոշել է` այլևս պետք չեն «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները Արտարժույթների փոխարժեքներն այսօր Պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել եթերում. Հրանտ Բագրատյան «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզերում «Ժողովուրդ»․ Էդուարդ Աղաջանյանը և «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են՝ որոշելու Ամուլսարի շահագործման վերաբերյալ քայլերի ճանապարհային քարտեզը «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Ինչո՞ւ է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ազատվել ամբիոնի վարիչի պաշտոնից. նա կհեռացվի նաև համալսարանի՞ց Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Հրդեհ Գյումրի քաղաքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Չեխիան դադարեցնում է սպառազինության մատակարարումը Թուրքիային. Reuters Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր (լուսանկարներ) Shamshyan.com Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը. Արփինե Հովհաննիսյան ԼՂ կարգավորման հարցում առաջխաղացում չկա. Ֆրանսուա Ռոշբլուա. News.am Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ. Shamshyan.com Փաստաբանը պահանջում է պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային (տեսանյութ) Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա ԵԺԿ-ն շուտով հատուկ հայտարարություն կընդունի Սիրիա թուրքական ներխուժման առնչությամբ. Արմեն Աշոտյան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննության մերժման՝ ՍԴ որոշումը վերջանական է, գործընթացն այլ շարունակություն չի կարող ունենալ. Արա Ղազարյան Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. նրանցից մեկը ժամկետային զինծառայող է. Shamshyan.com Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տներից մեկի արտաքին պատը ՍԴ-ն Ապացուցեց, որ ճնշումների, սադրանքների, սպառնալիքների լեզվով չի կարելի և անընդունելի է խոսել բարձրագույն դատարանի ներկայացուցիչների հետ. Նարեկ Մանթաշյան Բակո Սահակյանը ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացմանը Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել. Ալվինա Գյուլումյանը՝ Հրայր Թովմասյանի հարցով ՍԴ որոշման մասին ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը Թե սպասում էիք մի քիչ էլ պայքարենք, ուժասպառ լինենք, որ գաք սպիտակ ձեռնոցներով ասեք՝ մենք նոր Մեսիան ենք. Էդուարդ Շարմազանով «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան. 168.am Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար) Հոկտեմբերի 15-ին կկայանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց Մերկուրին կանցնի արեգակի սկավառակի վրայով. Բյուրականի աստղադիտարանը կկազմակերպի դիտում Հայ ժողովուրդը թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ.ԱԳՆ խոսնակի արձագանքն Ալիևի հայտարարությանը Նոր ոստիկանապետը իր կուրսեցիների՞ն է պաշտոններ տալիս. Armdaily.am Դավիթ Սանասարյանը երեխայի՞ է վրաերթի ենթարկել. Analitik.am Կառավարության գերակայությունը մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ն իրականացնելն Է. Եղիսաբեթ Երկրորդ «Հայփոստը» շահել է «Եվրոպա» նամականիշների մրցույթի գլխավոր մրցանակը «Էրեբունի» ԲԿ-ում 47-ամյա հղի կին է մահացել Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներն աշխատում են արտակարգ ռեժիմով. ԱԳՆ խոսնակ Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողներին բնակարաններ հանձնելու արարողություններին Քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյան Բյուջեն մսխելու հնաոճ արվեստը․պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա. Անի Սամսոնյան Վաղը մի քանի ժամով կդադարեցվի Լոռու մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը Արայիկ Հարությունյանին մեղադրում են անսկզբունքայնության մեջ. «Մեդիա պաշտպան» Հրդեհ Նալբանդյան գյուղում. այրվել է վառելափայտ Ջերմաստիճանը կբարձրանա Պուչդեմոնը մղձավանջային Է համարել դատավճիռը Կատալոնիայի քաղաքական գործիչների նկատմամբ